https://arm.sputniknews.ru/20230623/benik-khlghatjany--ev-elmira-karapetjany-artsate-medal-en-nvatshel-evrvopakan-khagherum-61627194.html
Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը արծաթե մեդալ են նվաճել Եվրոպական խաղերում
Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը արծաթե մեդալ են նվաճել Եվրոպական խաղերում
Sputnik Արմենիա
Հայաստանը Եվրոպական երրորդ խաղերին մասնակցում է 57 մարզիկով։ 23.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-23T17:19+0400
2023-06-23T17:19+0400
2023-06-23T18:33+0400
էլմիրա կարապետյան
հրաձգություն
3-րդ եվրոպական խաղեր
բենիկ խլղաթյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/17/61624917_1:0:1334:750_1920x0_80_0_0_f4410a2843c05ef587ad47eddec79ac9.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Լեհաստանում ընթացող Եվրոպական խաղերում հունիսի 23-ին հրաձիգներ Բենիկ Խլղաթյանը (289 միավոր) և Էլմիրա Կարապետյանը (292 միավոր) «ատրճանակ» ձևի 10մ, 30+30 կրակոց թիմային միքս վարժությունում միասին խոցելով 581 միավոր՝ անցել են եզրափակիչ: Եզրափակչում զիջելով միայն Իտալիայի թիմին՝ հրաձիգները դարձել են արծաթե մեդալակիր, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։Հրաձգության Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր է մեկնել նաև Երջանիկ Ավետիսյանը (ստենդային հրաձգություն):Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերի հրաձգության մրցումները վարկանիշային են Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Էլմիրա Կարապետյանն ունի օլիմպիական ուղեգիր, որը նվաճել է 2022 թվականին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում 5-րդ տեղ գրավելու շնորհիվ։Հայաստանը Եվրոպական երրորդ խաղերին մասնակցում է 57 մարզիկով։ Նրանք մասնակցում են խաղերի ծրագրում ընդգրկված 29 մարզաձևերից 9-ի՝ ատլետիկայի, բռնցքամարտի, թաեքվոնդոյի, թեքբոլի, կարատեի, հրաձգության, ջրացատկի, մուայթայի և սուսերամարտի մրցումներին:Եվրոպական 3-րդ խաղերը մեկնարկել են Լեհաստանի Կրակով քաղաքում հունիսի 21–ին, կտևեն մինչև հուլիսի 2-ը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/17/61624917_167:0:1167:750_1920x0_80_0_0_301ce3eee9c08e48c1f12eef2e49eb13.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էլմիրա կարապետյան, հրաձգություն, 3-րդ եվրոպական խաղեր, բենիկ խլղաթյան
էլմիրա կարապետյան, հրաձգություն, 3-րդ եվրոպական խաղեր, բենիկ խլղաթյան
Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը արծաթե մեդալ են նվաճել Եվրոպական խաղերում
17:19 23.06.2023 (Թարմացված է: 18:33 23.06.2023) Հայաստանը Եվրոպական երրորդ խաղերին մասնակցում է 57 մարզիկով։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Լեհաստանում ընթացող Եվրոպական խաղերում հունիսի 23-ին հրաձիգներ Բենիկ Խլղաթյանը (289 միավոր) և Էլմիրա Կարապետյանը (292 միավոր) «ատրճանակ» ձևի 10մ, 30+30 կրակոց թիմային միքս վարժությունում միասին խոցելով 581 միավոր՝ անցել են եզրափակիչ: Եզրափակչում զիջելով միայն Իտալիայի թիմին՝ հրաձիգները դարձել են արծաթե մեդալակիր, հայտնում են
ԿԳՄՍ նախարարությունից։
Նախորդ օրը՝ անհատական պայքարում Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը չէին կարողացել նվաճել Եվրոպական խաղերի գնդակային հրաձգության մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր։
Հրաձգության Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր է մեկնել նաև Երջանիկ Ավետիսյանը (ստենդային հրաձգություն):
Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերի հրաձգության մրցումները վարկանիշային են Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Էլմիրա Կարապետյանն ունի օլիմպիական ուղեգիր, որը նվաճել է 2022 թվականին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում 5-րդ տեղ գրավելու շնորհիվ։
Հայաստանը Եվրոպական երրորդ խաղերին մասնակցում է 57 մարզիկով։ Նրանք մասնակցում են խաղերի ծրագրում ընդգրկված 29 մարզաձևերից 9-ի՝ ատլետիկայի, բռնցքամարտի, թաեքվոնդոյի, թեքբոլի, կարատեի, հրաձգության, ջրացատկի, մուայթայի և սուսերամարտի մրցումներին:
Եվրոպական 3-րդ խաղերը մեկնարկել են Լեհաստանի Կրակով քաղաքում հունիսի 21–ին, կտևեն մինչև հուլիսի 2-ը: