Անիտա Մակյանը դարձավ Եվրոպական ամառային երրորդ խաղերի բրոնզե մեդալակիր
19:50 23.06.2023 (Թարմացված է: 21:13 23.06.2023)
© Sputnik / Asatur YesayantsԱնիտա Մակյան
Անիտա Մակյան
© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Կարատեի մրցումներն անցկացվել են լեհական Բելսկո-Բիալա քաղաքում:
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Հայաստանի թիմը երկրորդ մեդալը նվաճեց Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Կարատե մարզաձևի -68կգ քաշային կարգում Անիտա Մակյանը, հաղթելով իսպանացի Մարիա Նիետոյին և ուկրաինացի Էլինա Մելնիկին, դուրս եկավ եզրափակիչ, որտեղ, սակայն, 0-4 հաշվով զիջեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Ելենա Նորինային ու բրոնզե մեդալ նվաճեց»,– ասված է հաղորդագրությունում:
Կարատեի մրցումներն անցկացվել են լեհական Բելսկո-Բիալա քաղաքում:
Այսօր ավելի վաղ Եվրոպական խաղերում վստահ հաղթանակ է տարել բռնցքամարտիկ, Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը: Նա 1/16 եզրափակչում 5-0 հաշվով առավելության է հասել չեխ Վլադիմիր Տրակալիի նկատմամբ՝ մենամարտի ընթացքում երկու անգամ նոկդաունի ենթարկելով մրցակցին: 1/8 եզրափակիչում Բազեյանի մրցակիցը կլինի Բուլղարիան ներկայացնող Խավիեր Իբանյեսը:
Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգա նաև Նարեկ Մանասյանը:
Հիշեցնենք` Եվրոպական խաղերի բացման արարողությունը կայացավ հունիսի 21-ին Կրակովում, նույն օրը Լևոն Աղասյանը հաղթեց հեռացատկի մրցումներում։