00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը պայմանավորվածությունների խախտում է․ ՌԴ ԱԳՆ

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2023
ՌԴ ԱԳՆ
Բաժանորդագրվել
Մարիա Զախարովայի խոսքով՝ ՌԴ-ն կշարունակի Բաքվի և Երևանի հետ շփումներում իրավիճակը կարգավորելու ակտիվ ջանքերը։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մուտքի արգելափակումը խախտում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության դրույթները: Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանը բետոնե արգելապատնեշ է տեղադրել Լաչինի միջանցքում ու փակել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մուտքը փակելու կապակցությամբ ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ նման գործողությունները Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների խախտում են։ Նման քայլերը հանգեցնում են լարվածության սրման, չեն նպաստում Ռուսաստանի աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ նորմալ մթնոլորտի պահպանմանը։ Բաքվին կոչ ենք անում ամբողջ ծավալով ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթևեկությունը», - ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում։
ԱԳՆ ներկայացուցչի խոսքով` ռուսական կողմը հույս ունի, որ Երևանը հետ չի կանգնի եռակողմ ձևաչափերով փոխգործակցությունից:
«Նրանց գործունեության դադարը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի իրադրության վրա եւ էսկալացիայի հանգեցնում «գետնի վրա»։ Կարևորում ենք գլխադասային հանձնաժողովի շրջանակներում հայ-ադրբեջանական սահմանազատման ռիթմիկ աշխատանքը։ Պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն», - ընդգծել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ։
Զախարովան կրկնել է երկու կողմերին ուղղված կոչը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների անշեղ պահպանման կարևորության, զսպվածության և Լաչինի միջանցքի շրջանում անվտանգության ապահովման պատասխանատվությունը գիտակցելու մասին:
Ռուսական կողմը շարունակելու է Բաքվի և Երևանի հետ շփումներում իրավիճակը կարգավորելու ակտիվ ջանքերը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
Հունիսի 15-ի առավոտյան էլ Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից:
Լրահոս
0