00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոցցանցերի հայկական տիրույթում բուսայուղի մասին տարածվող պնդումներն անհիմն են. ՍԱՏՄ

© Sputnik / Павел Бедняков / Անցնել մեդիապահոցԲուսայուղ
Բուսայուղ - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2023
Բուսայուղ
Բաժանորդագրվել
ՍԱՏՄ–ն պատրաստ է ոչ միայն փաստաթղթային, այլև լաբորատոր փորձաքննություններով հավաստիանալ, որ սննդամթերքն անվտանգ է։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Սոցցանցերի հայկական տիրույթում բուսայուղի մասին տարածվող տեսանյութում հնչող պնդումներն անհիմն են։ Այս հայտարարությունը տարածել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ վերջերս սոցիալական հարթակներում տարածվել է Ռուսաստանի Դաշնությունում արված մի տեսանյութ այն մասին, թե իբր ձեթի վրա առկա «рафинированное, дезодорированное» բառը վկայում է դրա անորակ, վտանգավոր լինելու մասին: Ավելին` եթե շշի վրա գրված է «дезодорированное», ապա այն մշակված է նավթամթերքով՝ հեքսանով։
Տեսչական մարմինը քաղաքացիների և հասարակության անհանգստությունները փարատելու համար տեղեկացնում է, որ բուսայուղը ստացվում է մեխանիկական մզվածքի և լուծահանման եղանակով:
«Առավել մեծ արդյունաբերական քանակների համար կիրառվող լուծահանման մեթոդն իրականցվում է վակուումի պայմաններում՝ հատուկ լուծահանման աշտարակներում: Այնուհետև լուծահանված բուսական յուղը մաքրվում է ռաֆինացման միջոցով: Ռաֆինացման երեք փուլից մեկը դեզոդորացիան է, որով արտադրողներն ազատվում են տհաճ համ և հոտ հաղորդող նյութերից»,–պարզաբանում է տեսչական մարմինը։
ՍԱՏՄ–ն նշում է, որ լուծահանումը հնարավոր է կատարել նավթամթերք հանդիսացող «հեքսանի» միջոցով, սակայն, եթե նույնիսկ այն օգտագործվում է, ապա այնքան չնչին քանակություններով և այնքան հազվադեպ, որ նույնիսկ Մաքսային Միության ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգով այդ նյութի նորմավորում չի նախատեսվել:
«Այսպիսով` բազմափուլ մաքրման պրոցեսներ անցած բուսական յուղերի պիտակների վրա նշվող ռաֆինացված կամ դեզոդորացված մակնշումը փաստում է միայն տվյալ բուսական յուղի մաքրման աստիճանի մասին և մարդու առողջության համար վտանգավոր չէ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նման դեպքերում ՍԱՏՄ–ի կողմից իրականացվող վերահսկողության գործիքներն են սննդամթերքի անվտանգությունը հավաստող փաստաթղթերը և լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքները: Այդ արդյունքները համեմատվում են իրավական փաստաթղթով (տվյալ դեպքում՝ Մաքսային Միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 883 որոշմամբ հաստատված «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգով» (ՄՄ ՏԿ 024/2011)) սահմանված վնասակար նյութերի նորմերի հետ (սահմանված չլինելը ենթադրում է լաբորատոր փորձի անհրաժեշտության բացակայություն):
Վարդավառի լճում ձկների սատկելու պատճառը հիվանդությունն է. ՍԱՏՄ–ն մանրամասներ է ներկայացրել
Տեսչական մարմինը պատրաստ է բոլոր դեպքերում ոչ միայն փաստաթղթային, այլև լաբորատոր փորձաքննություններով հավաստիանալ, որ սննդամթերքն անվտանգ է, եթե դրա նորմավորումը կանոնակարգված է։
«Իսկ ինչ վերաբերում է փաստաթղթային ստուգումներին, ապա եթե բուսայուղը բերվում է ԵԱՏՄ անդամ որևէ երկրից և ունի անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթեր, այն ներմուծվում է երկիր: Իսկ եթե բերվում է երրորդ երկրից, ապա Հայաստանում պետք է դիմել հայտարարագրման մարմիններին և ստանալ համապատասխանության վկայական (ստուգվում է մակնշումը, ենթարկվում է լաբորատոր փորձաքննության, տրվում է համապատասխանության հավաստագիր, EAC պիտակը), ինչն էլ ստուգում է Տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումների ժամանակ»,–նշված է պարզաբանման մեջ։
Ընդգծվում է, որ տվյալ դեպքում տեսանյութի պնդումը հիմնավորված չէ:
Հայաստանում իրացվող պաղպաղակներում նորմերի խախտումներ կան. ՍԱՏՄ
Լրահոս
0