00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

© Photo : BlognewsՍուրիկ Խաչատրյանը
Սուրիկ Խաչատրյանը - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2023
Սուրիկ Խաչատրյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ խուլիգանություն կատարած Տիգրան Խաչատրյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում Տիգրան Խաչատրյանի (Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի («Լիսկա») որդին` խմբ.) կողմից զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել : Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ` հունիսի 19-ին՝ ժամը 21:40-ին, «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում էր ստացվել, որ Գորիս քաղաքի բնակիչը աջ դաստակի շրջանի ափային մակերեսի վնասվածքով հիվանդանոց է ընդունվել:
Հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Խաչատրյանը ավտոմեքենայի անվադողեր գնելու համար պայմանավորվել է 46-ամյա համաքաղաքացու հետ։ Վերջինիս եղբոր որդին, դրանք տրամադրելու նպատակով, զանգահարել է Տիգրան Խաչատրյանին և, դիմելաձևի հետ կապված (Տիկո ասելու համար.–խմբ) նրանց միջև առաջացել է լեզվակռիվ, որը մնացել է անավարտ:
Նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, Խաչատրյանն իրեն պատկանող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ, գնացել է ավտոտեխսպասարկման կետ, որտեղ վիճաբանել է աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։ Ապա, ապօրինի կրած հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով թեթև մարմնական վնասվածքը և հեռացել դեպքի վայրից:
Այդ ընթացքում Խաչատրյանը իրեն պատկանող մեկ այլ՝ «Toyota Land Cruiser 200» մակնիշի ավտոմեքենայով լքել է Գորիսի տարածքը:
Միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին Խաչատրյանի նկատմամբ hրազենի ապօրինի շրջանառություն և խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ Տիգրան Խաչատրյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։
Հիշեցնենք` Տիգրան Խաչատրյանին 2022 թվականի մայիսի 30-ին ձերբակալել էին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասի հիմքով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։ Հուլիսի 30-ին նա ազատ էր արձակվել։
Լրահոս
0