00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական տեխնոլոգիաներ հայ գիտնականների համար. ՀՀ-ն և ՌԴ-ն խորացնում են հարաբերությունները

© Sputnik / Zara MikaԻննա Շևչենկո
Իննա Շևչենկո - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2023
Իննա Շևչենկո
Բաժանորդագրվել
Հարավային դաշնային համալսարանի ռեկտորը մեծ ներդրում ունի Ռոստովում և մարզում բնակվող հայազգի դասախոսների և գիտնականների ակադեմիական և գիտական կյանքում:
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik, Արման Ղուկասյան. Հայաստանի և Ռուսաստանի կողմից ռուսերենի ուսուցման հիման վրա ազգամիջյան հարաբերությունների զարգացման համատեղ ծրագրեր են նախանշված: Գիտության ոլորտում նախատեսվում է նաև համատեղ կրթական ծրագրեր ու ենթակառուցվածքային տեխնոլոգիաների կիրառման նախագծեր իրականացնել, որ հայ գիտնականները կարողանան օգտվել ռուսական մշակումներից՝ համաշխարհային հետազոտական կենտրոններ դուրս գալու համար: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հարավային դաշնային համալսարանի ռեկտոր Իննա Շևչենկոն։
«Աշխատում ենք Հայաստանի համալսարանների հետ, համատեղ հետազոտություններ և ծրագրեր ենք իրականացնում մաթեմատիկայի, բնական գիտությունների, ագրոբիոտեխնոլոգիաների ոլորտներում, որոնք սոցիալ-տնտեսական տեսանկյունից արդիական են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի հարավի համար։ Իրականացնում ենք նաև հետազոտություններ հումանիտար և բնական գիտությունների բնագավառում: Մեծ ուշադրություն է դարձվում ուսանողների փոխանակմանը։ Մասնավորապես՝ Հարավային դաշնային համալսարանում Հայաստանից մոտ 200 մարդ է սովորում», - նշեց ռեկտորը։
Sputnik Արմենիայի զրուցակիցը նշում է, որ այսօր հայերը թվով երկրորդ ժողովուրդն են Դոնի Ռոստովում և Ռոստովի մարզում։ Պատմական, լեզվական և մշակութային ավանդույթները, ինչպես նաև կրոնական գործոնը ամրապնդում են կապը մեր ժողովուրդների միջև: Շևչենկոն հիշեցնում է, որ 250 տարի առաջ Դոնի Ռոստովը սկսվել է Պետրոս Առաջինի կառուցած ամրոցից, որին հետագայում միացվել է հայերի հիմնադրած Նոր Նախիջևանը:
Նա կարևորում է Ռոստովում և մարզում բնակվող հայազգի դասախոսների և գիտնականների մեծ ներդրումը ակադեմիական և գիտական ոլորտում:
Հայ-ռուսական բարեկամության ամրապնդման ևս մեկ քայլ. Կապանում «Ռուսական գրքի տուն» բացվեց
Շևչենկոն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ հայկական սփյուռքը Հարավային դաշնային համալսարանի համար մեծ բարեկամ և գործընկեր է, նրանք համատեղ մշակել են մի շարք ծրագրեր, հրատարակել են Դոնի հայագիտության պատմության վերաբերյալ գրքերի մի ամբողջ շարք, հայ-ռուսական համատեղ հետազոտությունների կենտրոն են բացել, համատեղ հնագիտական արշավներ են անցկացնում Ռոստովում և Ղրիմում: Դա նպաստում է ռուս ուսանողների շրջանում Հայաստանի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը։
Համատեղ նախագծերի թվում Շևչենկոն հիշատակել է նաև Ծաղկաձորի ամառային դպրոցը:
«Շատ շնորհակալ ենք հայկական կողմին համատեղ աշխատանքի համար։ Մեր ընդհանուր մշակույթը պահպանվում է մարդկային և ինստիտուցիոնալ հաղորդակցության միջոցով: Հայաստանի և Ռուսաստանի հարավի փոխադարձ ազդեցությունը բավական շոշափելի է, չէ որ խոսքը գործընկեր երկրների, հոգեհարազատ ժողովուրդների մասին է։ Մեզ շատ բան է միավորում՝ պատմությունը, ավանդույթները, խոհանոցը, հարավցիներին բնորոշ ջերմությունը։ Հայաստանը շատ գեղեցիկ, ինքնատիպ երկիր է, որի հետ հետաքրքիր է համատեղ աշխատել», - նշում է ռեկտորը։
Միշտ պատրաստ ենք երկխոսության. Երևանում մեկնարկել է հայ-ռուսական կրթական համաժողովը
Նա նաև խոսեց Հայաստանի վերաբերյալ իր վերաբերմունքի մասին․ «Հաստատ կվերադառնամ Հայաստան, որ իմ աչքով ամեն ինչ տեսնեմ, լինեմ Սևանա լճում։ Այստեղ շատ յուրահատուկ ճարտարապետություն է, շենքերի գույնը յուրահատուկ է։ Կարող եմ ասել, որ Երևանը նման չէ այն քաղաքներից ոչ մեկին, որտեղ եղել եմ։ Այն ինքնատիպ է, անմոռանալի, այստեղ միշտ ուզում ես վերադառնալ և հայկական հրաշալի խոհանոցը համտեսել: Բոլորին խորհուրդ կտամ գալ այստեղ ակտիվ զբոսաշրջության, ոչ թե միայն աշխատանքի, այլ Հայաստանն ուսումնասիրելու համար, որ միշտ պահես այն քո սրտում»։
Հունիսի 13-ին Հայաստանում տեղի ունեցավ ռուս-հայկական առաջին գիտակրթական համաժողովը: Համաժողովի շրջանակում ռուսական և հայկական տարբեր կրթական հաստատությունների ներկայացուցիչներ փոխանակվեցին փորձով, գնահատեցին ընթացիկ աշխատանքը, ինչպես նաև նախանշեցին գիտության և կրթության ոլորտում երկկողմ համագործակցության առաջիկա ծրագրերը:
Լրահոս
0