https://arm.sputniknews.ru/20230622/paraqarum-18-amja-eritasardy-42-amja-knvojy-spanel-e-herakhvosi-ev-meqenaji-hamar-qk-61532760.html
Փարաքարում 18-ամյա երիտասարդը 42-ամյա կնոջը սպանել է հեռախոսի և մեքենայի համար. ՔԿ
Փարաքարում 18-ամյա երիտասարդը 42-ամյա կնոջը սպանել է հեռախոսի և մեքենայի համար. ՔԿ
Sputnik Արմենիա
Կնոջը խեղդել է, կպչուն ժապավենով կապել ձեռքերը, ոտքերն ու բերանը, դիակը գցել ձորը, ծածկել քարերով ու հեռացել կնոջը պատկանած ավտոմեքենայով։ 22.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-22T11:25+0400
2023-06-22T11:25+0400
2023-06-22T11:27+0400
հայաստան
փարաքար
սպանություն
հեռախոս
ավտոմեքենա
կին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/16/61530987_0:370:960:910_1920x0_80_0_0_23ab9b693e956ce71ede292d5f71f8d2.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Փարաքարում 42-ամյա կնոջը սպանելու համար մեղադրանք է ներկայացվել 18-ամյա երիտասարդի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը` ներկայացնելով դեպքի մանրամասները։Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 21-ին` առավոտյան ժամը 05։04-ին, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ փոսի մեջ դի է հայտնաբերվել։ Իրավապահները պարզել էին, որ Երևանի բնակչուհի 42-ամյա Ն․Ն․-ին սպանել է Արմավիրի մարզի բնակիչ Գ․Գ-ն։Ըստ ՔԿ–ի` հունիսի 20-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ հունիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, իր 42-ամյա քույրը դուրս է եկել Կոտայքի մարզի Պտղնի գյուղի տնից և չի վերադարձել։ Քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով։ Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք վարութային և քննչական գործողություններ, այդ թվում՝ 42-ամյա կնոջ հեռախոսի տեղայնացման, ինչպես նաև նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:Արդյունքում պարզվել է, որ տուժողի «Iphone 13 pro max» մոդելի հեռախոսը 20-ին վաճառվել է Երևանում:Իրավապահները հայտնաբերել են հեռախոսը վաճառած, ինչպես նաև այն ձեռք բերած անձանց։ Նրանք հարցաքննվել են, իսկ 18-ամյա մի երիտասարդ սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է։Սպանությունից հետո 18-ամյա երիտասարդը կպչուն ժապավենով կապել է կնոջ ձեռքերը, ոտքերը և բերանը, մեքենայով նրան տեղափոխել Փարաքարի գերեզմանատանը մոտ գտնվող, չշահագործվող քարի արտադրամաս։ Դին գցել է ձորակը, քարերով ծածկել, ապա վերցրել կնոջ բջջային հեռախոսն ու նրա ավտոմեքենայով հեռացել վայրից։ Հունիսի 20-ին ընկերոջ միջոցով վաճառել է հեռախոսը, դրա դիմաց ստացել 200.000 դրամ, իսկ ավտոմեքենան շահագործել իր կարիքների համար։Նախաքննության ընթացքում երիտասարդի մասնակցությամբ դեպքի վայրում կատարվել է քննչական գործողություն, որի ժամանակ հայտնաբերվել է 42-ամյա կնոջ դիակը:Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ։18-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (սպանություն, որ կատարվել է շահադիտական դրդումներով)։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
փարաքար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/16/61530987_0:280:960:1000_1920x0_80_0_0_b4f214020067176f78098ef295848c87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, փարաքար, սպանություն, հեռախոս, ավտոմեքենա, կին
հայաստան, փարաքար, սպանություն, հեռախոս, ավտոմեքենա, կին
Փարաքարում 18-ամյա երիտասարդը 42-ամյա կնոջը սպանել է հեռախոսի և մեքենայի համար. ՔԿ
11:25 22.06.2023 (Թարմացված է: 11:27 22.06.2023) Կնոջը խեղդել է, կպչուն ժապավենով կապել ձեռքերը, ոտքերն ու բերանը, դիակը գցել ձորը, ծածկել քարերով ու հեռացել կնոջը պատկանած ավտոմեքենայով։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Փարաքարում 42-ամյա կնոջը սպանելու համար մեղադրանք է ներկայացվել 18-ամյա երիտասարդի։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը` ներկայացնելով դեպքի մանրամասները։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ հունիսի 21-ին` առավոտյան ժամը 05։04-ին, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ փոսի մեջ դի է հայտնաբերվել։ Իրավապահները պարզել էին, որ Երևանի բնակչուհի 42-ամյա Ն․Ն․-ին սպանել է Արմավիրի մարզի բնակիչ Գ․Գ-ն։
Ըստ ՔԿ–ի` հունիսի 20-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ հունիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, իր 42-ամյա քույրը դուրս է եկել Կոտայքի մարզի Պտղնի գյուղի տնից և չի վերադարձել։ Քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով։ Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք վարութային և քննչական գործողություններ, այդ թվում՝ 42-ամյա կնոջ հեռախոսի տեղայնացման, ինչպես նաև նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Արդյունքում պարզվել է, որ տուժողի «Iphone 13 pro max» մոդելի հեռախոսը 20-ին վաճառվել է Երևանում:
Իրավապահները հայտնաբերել են հեռախոսը վաճառած, ինչպես նաև այն ձեռք բերած անձանց։ Նրանք հարցաքննվել են, իսկ 18-ամյա մի երիտասարդ սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է։
«Քննությամբ պարզվել է, որ 42-ամյա կինը սպանվել է հունիսի 18-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում։ Դեպքի օրը տուժողը Փարաքարում հանդիպել է իր 18-ամյա ծանոթին։ Կնոջը պատկանող ավտոմեքենայով նրանք շրջել են, ապա մեքենան կայանել «Ծիրանանոց» կոչվող հատվածում։ Երիտասարդը 42-ամյա կնոջը պատկանող «I phone 13 pro max» մոդելի հեռախոսին տիրանալու և նրա ավտոմեքենան շահագործելու շահադիտական դրդումներով, սպանելու դիտավորությամբ, աջ ձեռքով բռնել է կնոջ պարանոցից, և, ձախ ձեռքը դնելով նրա գլխի հետին հատվածին, հրելու և պարանոցը սեղմելու միջոցով կատարել է խեղդող հնարք՝ կյանքից զրկելով նրան»,– հայտնում է ՔԿ–ն։
Սպանությունից հետո 18-ամյա երիտասարդը կպչուն ժապավենով կապել է կնոջ ձեռքերը, ոտքերը և բերանը, մեքենայով նրան տեղափոխել Փարաքարի գերեզմանատանը մոտ գտնվող, չշահագործվող քարի արտադրամաս։ Դին գցել է ձորակը, քարերով ծածկել, ապա վերցրել կնոջ բջջային հեռախոսն ու նրա ավտոմեքենայով հեռացել վայրից։ Հունիսի 20-ին ընկերոջ միջոցով վաճառել է հեռախոսը, դրա դիմաց ստացել 200.000 դրամ, իսկ ավտոմեքենան շահագործել իր կարիքների համար։
Նախաքննության ընթացքում երիտասարդի մասնակցությամբ դեպքի վայրում կատարվել է քննչական գործողություն, որի ժամանակ հայտնաբերվել է 42-ամյա կնոջ դիակը:
Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ։
18-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (սպանություն, որ կատարվել է շահադիտական դրդումներով)։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։