Պապիկյանը ֆրանսիացի գործընկերոջ հետ պաշտպանական համագործակցության նախագծեր է քննարկել
10:52 22.06.2023 (Թարմացված է: 10:53 22.06.2023)
© Photo : press office of MoD of RAՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը ֆրանսիացի գործընկերոջ հետ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը ֆրանսիացի գործընկերոջ հետ. Արխիվային լուսանկար
© Photo : press office of MoD of RA
Բաժանորդագրվել
Նախարար Սուրեն Պապիկյանը ջերմ ու անկեղծ է համարել վերջերս ֆրանսիացի գործընկերոջ հետ ունեցած զրույցը:
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ Ֆրանսիայի իր պաշտոնակից Սեբաստիեն Լեկորնյուի հետ պաշտպանական համագործակցության նախագծեր են քննարկում: «Twitter»-ի իր էջում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ամփոփելով Ֆրանսիա կատարած այցի արդյունքները, շնորհակալություն է հայտնել գործընկերոջը ջերմ ընդունելության և անկեղծ զրույցի համար:
Je remercie le Ministre des Armées @SebLecornu de son accueil cordial et de l’entretien riche et chaleureux.
— Suren Papikyan (@papikyan_suren) June 21, 2023
Dans l'esprit des relations d’amitié 🇦🇲🇫🇷, nous avons poursuivi nos discussions sur les projets de coopération en matière de défense entre l’Arménie et la France. pic.twitter.com/9lCPICfQ6M
«Շարունակել ենք հայ-ֆրանսիական բարեկամության ոգով պաշտպանական համագործակցության նախագծերի շուրջ քննարկումները», - գրել է նախարարը:
Նշենք, որ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բանակցություններ է վարել Լեկորնյոյի և այլ պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաև եղել է Լե Բուրժեի միջազգային ավիաշոուում: