https://arm.sputniknews.ru/20230622/kensatvoshakarunery-evs-petq-e-ognen-kvorupciaji-dem-pajqarum-pashinjan-61535108.html
Կենսաթոշակառուները ևս պետք է օգնեն կոռուպցիայի դեմ պայքարում. Փաշինյան
Կենսաթոշակառուները ևս պետք է օգնեն կոռուպցիայի դեմ պայքարում. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` թոշակներն անկանխիկ տրամադրելով ավելացել են կառավարության եկամուտները, նաև ինչ–որ չափով կրճատվել է ստվերը։ 22.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-22T12:18+0400
2023-06-22T12:18+0400
2023-06-22T12:19+0400
հայաստան
թոշակառու
նիկոլ փաշինյան
կենտրոնական բանկ (կբ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1d/60302698_0:37:1600:938_1920x0_80_0_0_317848d4d8a51188b88e0f2c5a9e371d.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Կենսաթոշակառուները ևս պետք է օգնեն կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարում, որպեսզի էլ ավելի բարձրանան թոշակները։ Կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն` անդրադառնալով թոշակների անկանխիկ տրամադրմանը։Նա նշեց, որ չի հասկանում բոլոր այն բանկերին, որոնք կառավարության սոցիալական ծրագրին չեն միացել և թոշակների տրամադրումն իրենց բանկերի միջոցով չեն անում։Պաշտոնը թողնելուց հետո Փաշինյանի գրասենյակի աշխատողները մինչև կես մլն աշխատավարձ կստանան«Անկեղծ ասած` չեմ հասկանում նրանց, որ սոցիալական պատասխանատվության այս թեմայից խուսափում են։ Մենք պետք է հաշվի առնենք արդեն ընկերությունների մասնակցությունը կառավարության սոցիալական ծրագրերին և այստեղ էլ որոշակի նկատառումներ անենք»,– հայտարարեց վարչապետը։ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանը վստահեցրեց` ամեն ինչ անելու են, որպեսզի բոլոր մյուս բանկերը ևս մասնակցեն թոշակների անկանխիկ վճարումների` կառավարության սոցիալական այս ծրագրին։«Այս պահին անկանխիկ վճարումները պարտադրանք չեն համայնքների համար, սակայն առաջարկում ենք օրենքի ուժով այն դարձնել պարտադրանք։ Օրինակ` Երևանի քաղաքապետարանն այդ շոգեքարշի դերում է»,– հայտարարեց Խաչատրյանը։Փաշինյանը նաև նշեց, որ կառավարության բյուջետային ու տնտեսական գործերն արդեն լավ են, սակայն թոշակները դեռ 3000 դրամով են կարողացել բարձրացնել։ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին հայտարարեց, որ թոշակների ամսական հանրագումարի 25 տոկոսն արդեն անկանխիկ է վճարվում, ու դա ուղիղ ազդեցություն ունի նաև վարկերի տոկոսադրույքի վրա։Հիշեցնենք` բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները հուլիսի 1-ից սկսած ամեն հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ ստանում են գնման 10 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ։Կենսաթոշակային քարտերով կատարված անկանխիկ գործառնություններից հետվճարի վճարման համակարգը հաստատվել է կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի որոշմամբ` 2022 թվականի հուլիսի 1-ից։ 2022թ–ի դեկտեմբերին կառավարությունը որոշեց այն երկարաձգել մինչև 2023-ի հուլիսի 1-ը։Կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու ժամկետը երկարաձգվեց. Փաշինյանը` ահազանգերի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1d/60302698_126:0:1549:1067_1920x0_80_0_0_5b186eb207586a08bc2edb12ce0ebf9d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թոշակառու, նիկոլ փաշինյան, կենտրոնական բանկ (կբ)
հայաստան, թոշակառու, նիկոլ փաշինյան, կենտրոնական բանկ (կբ)
Կենսաթոշակառուները ևս պետք է օգնեն կոռուպցիայի դեմ պայքարում. Փաշինյան
12:18 22.06.2023 (Թարմացված է: 12:19 22.06.2023) ՀՀ վարչապետի խոսքով` թոշակներն անկանխիկ տրամադրելով ավելացել են կառավարության եկամուտները, նաև ինչ–որ չափով կրճատվել է ստվերը։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Կենսաթոշակառուները ևս պետք է օգնեն կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարում, որպեսզի էլ ավելի բարձրանան թոշակները։ Կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն` անդրադառնալով թոշակների անկանխիկ տրամադրմանը։
Նա նշեց, որ չի հասկանում բոլոր այն բանկերին, որոնք կառավարության սոցիալական ծրագրին չեն միացել և թոշակների տրամադրումն իրենց բանկերի միջոցով չեն անում։
«Անկեղծ ասած` չեմ հասկանում նրանց, որ սոցիալական պատասխանատվության այս թեմայից խուսափում են։ Մենք պետք է հաշվի առնենք արդեն ընկերությունների մասնակցությունը կառավարության սոցիալական ծրագրերին և այստեղ էլ որոշակի նկատառումներ անենք»,– հայտարարեց վարչապետը։
ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանը վստահեցրեց` ամեն ինչ անելու են, որպեսզի բոլոր մյուս բանկերը ևս մասնակցեն թոշակների անկանխիկ վճարումների` կառավարության սոցիալական այս ծրագրին։
«Այս պահին անկանխիկ վճարումները պարտադրանք չեն համայնքների համար, սակայն առաջարկում ենք օրենքի ուժով այն դարձնել պարտադրանք։ Օրինակ` Երևանի քաղաքապետարանն այդ շոգեքարշի դերում է»,– հայտարարեց Խաչատրյանը։
Փաշինյանը նաև նշեց, որ կառավարության բյուջետային ու տնտեսական գործերն արդեն լավ են, սակայն թոշակները դեռ 3000 դրամով են կարողացել բարձրացնել։
Նա փորձեց պատճառաբանել, թե ինչու է այդպես. «Խնդիրն այն է, որ մի բան է 595 հազար մարդու համար թոշակ բարձրացնել, ուրիշ բան է բարձրանել 1000 մարդու համար նախատեսված գումարը։ Ընդ որում` թոշակը բարձրացնելիս կառավարությունը պետք է հաշվարկի այնպես, որ հավերժ պետք է այդքան թոշակ տա։ Դա ծախս է, որից կառավարությունն այլևս չի կարող հրաժարվել։ Մենք խնդրում ենք, որ կենսաթոշակառուները նաև այս հարցում մեզ օգնեն` կոռուպցիայի դեմ պայքարելով է՛լ ավելի բարձրացնել թոշակները։ Ի դեպ, անկանխիկ եղանակով թոշակների տրամադրման այս համակարգի շնորհիվ կառավարության եկամուտներն ավելացել ու ստվերն ինչ–որ չափով կրճատվել է»։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին հայտարարեց, որ թոշակների ամսական հանրագումարի 25 տոկոսն արդեն անկանխիկ է վճարվում, ու դա ուղիղ ազդեցություն ունի նաև վարկերի տոկոսադրույքի վրա։
Հիշեցնենք` բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները հուլիսի 1-ից սկսած ամեն հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ ստանում են գնման 10 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ։
Կենսաթոշակային քարտերով կատարված անկանխիկ գործառնություններից հետվճարի վճարման համակարգը հաստատվել է կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի որոշմամբ` 2022 թվականի հուլիսի 1-ից։ 2022թ–ի դեկտեմբերին կառավարությունը որոշեց այն երկարաձգել մինչև 2023-ի հուլիսի 1-ը։