https://arm.sputniknews.ru/20230622/kanzasi-nahangapeti-ajcy-nvor-azdak-e-pvokhgvortsakcutjan-hamar-varchapet-61572704.html
Կանզասի նահանգապետի այցը նոր ազդակ է փոխգործակցության համար. ՀՀ վարչապետ
Կանզասի նահանգապետի այցը նոր ազդակ է փոխգործակցության համար. ՀՀ վարչապետ
Sputnik Արմենիա
Լորա Քելին շեշտել է Հայաստանի հետ կապերն ամրապնդելու պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը: 22.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-22T18:59+0400
2023-06-22T18:59+0400
2023-06-23T13:11+0400
վարչապետ
ամն
կանզաս
ֆլորիդա նահանգ
լորա քելի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/16/61571641_0:166:1600:1066_1920x0_80_0_0_cfa47ec49c87bc04e0ec82dcc34f0dbb.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ–ի Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիին և Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վերներդին: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Վարչապետը բարձր է գնահատել Կանզաս նահանգի հետ համագործակցությունը տարբեր ուղղություններով և վստահություն հայտնել, որ տիկին Քելիի այցը նոր ազդակ կհաղորդի փոխգործակցությանը:«Զրուցակիցները քննարկել են տնտեսության, գյուղատնտեսության և ռազմական կրթության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։Լորա Քելին իր հերթին նշել է` Հայաստանի հետ կապերն ամրապնդելու պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը:Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ վարչակազմի աջակցությունը ՀՀ կառավարության ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգն առաջ մղելու գործում:Նշենք, որ ամերիկացի պաշտոնյաները Հայաստան են ժամանել Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում։ Նրանք այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակին։
ամն
կանզաս
ֆլորիդա նահանգ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/16/61571641_93:0:1514:1066_1920x0_80_0_0_ad7a5832dc2c84fe888dae309845b1d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարչապետ, ամն, կանզաս, ֆլորիդա նահանգ, լորա քելի
վարչապետ, ամն, կանզաս, ֆլորիդա նահանգ, լորա քելի
Կանզասի նահանգապետի այցը նոր ազդակ է փոխգործակցության համար. ՀՀ վարչապետ
18:59 22.06.2023 (Թարմացված է: 13:11 23.06.2023) Լորա Քելին շեշտել է Հայաստանի հետ կապերն ամրապնդելու պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը:
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ–ի Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիին և Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վերներդին: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետը բարձր է գնահատել Կանզաս նահանգի հետ համագործակցությունը տարբեր ուղղություններով և վստահություն հայտնել, որ տիկին Քելիի այցը նոր ազդակ կհաղորդի փոխգործակցությանը:
«Զրուցակիցները քննարկել են տնտեսության, գյուղատնտեսության և ռազմական կրթության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։
Լորա Քելին իր հերթին նշել է` Հայաստանի հետ կապերն ամրապնդելու պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը:
Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ վարչակազմի աջակցությունը ՀՀ կառավարության ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգն առաջ մղելու գործում:
Նշենք, որ ամերիկացի պաշտոնյաները Հայաստան են ժամանել Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում։
Նրանք
այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակին։