00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում օնլայն հարթակով տաքսիների համար տարեկան 1 մլն դրամի տուրք կսահմանվի

© Sputnik / Aram NersesyanՏաքսի
Տաքսի - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2023
Տաքսի
Բաժանորդագրվել
Օնլայն տաքսի ծառայությունները փաստացի ուղևորափոխադրման գործունեություն են իրականացնում առանց իրավական հիմքի, հարկային պարտավորությունների և վերահսկողության։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն առաջարկում է 2024 թվականի սեպտեմբերից տուրք սահմանել օնլայն հարթակով տաքսիների համար։ Գործադիր մարմնի այսօրվա նիստում հավանության արժանացավ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու փաթեթը՝ կից օրինագծերով, որը կներկայացվի Ազգային ժողովի դատին։
Ինչպես կառավարության նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, օնլայն հարթակով տաքսիների համար տարեկան 1 մլն դրամի տուրք կսահմանվի։
ՀՀ–ում ինտերնետային շահումով խաղերից հնարավոր կլինի օգտվել միայն անկանխիկ տարբերակով
Բացի այդ, առցանց պատվիրված յուրաքանչյուր փոխադրման համար առաջարկվում է 2024 թվականին գանձել անկանխիկի դեպքում 1,5 տոկոս, 2025-ին՝ 2,5 տոկոս, 2026-ին՝ 4 տոկոս, իսկ կանխիկի դեպքում տոկոսներն ավելի բարձր են՝ համապատասխանաբար 2, 3, 5։ Այսպես փորձել են խթանել անկանխիկը:
Ըստ Սանոսյանի՝ էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի ուղևորափոխադրման գործունեություն են իրականացնում, պատվերներ են ընդունում, փոխանցում են այդ պատվերները վարորդներին, կարգավորում են իրենց հարթակների միջոցով սակագները, նույնիսկ սահմանում են պահանջներ՝ էկոնոմ դաս, բիզնես, կոմֆորտ, և այս ամենը՝ առանց իրավական հիմքի, հարկային պարտավորությունների և վերահսկողության։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2018-19 թվականներին իշխանությունները հնարավորինս ազատականացրել են տաքսիների շուկան զբաղվածության խնդիրները մեղմելու համար։ Բայց քանի որ էլեկտրոնային հարթակների դերը տաքսիների շուկայում ընդլայնվում է, որոշվել է նման հարթակների միջոցով սահմանել տուրքեր, ոչ թե փորձել վերահսկել յուրաքանչյուր վարորդին:
Փաշինյանի խոսքով` անկանխիկ վճարումները տաքսիների շրջանառությունն ավելի թափանցիկ կդարձնեն։ Բացի այդ նա առաջարկեց, որ տաքսիներում պարտադիր դառնա էլեկտրոնային վճարումների ընդունումը։ Եթե տաքսիներում չլինի անկանխիկ վճարման հնարավորություն, քաղաքացին կարող է չվճարել և գնալ։
«Օրինակ` Հայաստան եկած զբոսաշրջիկը կարող է կանխիկ դրամ չունենալ, այլ միայն միջազգային բանկային քարտ, նա պետք է կարողանա վճարել նույնքան ազատ, որքան կանխիկի դեպքում»,- հավելեց վարչապետը։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանն իր հերթին նշեց, որ տաքսու վարորդներն անգամ ստիպված չեն էլեկտրոնային վճարումների համար POS-տերմինալ տեղադրել։ Որոշ բանկեր արդեն առաջարկում են էլեկտրոնային POS ծառայություն, որը գործում է NFC ֆունկցիայով` սովորական սմարթֆոնի միջոցով։ Նման հեռախոսներն արդեն բավականին տարածված են։
Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն էլ ասաց, որ հանձնաժողովն ուսումնասիրում է, թե օնլայն տաքսիները ինչպես են սակագինը բարձրացնում՝ կախված եղանակից կամ պահանջարկի աճից։ Նաև ուսումնասիրվում է, թե գումարի քանի տոկոս են վարորդներից վերցնում պատվերների համար։
Վարչապետն առաջարկեց համաձայնել, որ մինչև 2024 թվականի սեպտեմբեր օրենքը կիրականացվի առանց հետաձգման, և ոչ ոք հաջորդ տարվա կեսերին որևէ հետաձգում չի խնդրի։
ՀՀ–ում աշխատավարձերը շարունակում են աճել. Փաշինյանը խոսեց պատմական ռեկորդների մասին
Լրահոս
0