00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում ինտերնետային շահումով խաղերից հնարավոր կլինի օգտվել միայն անկանխիկ տարբերակով

© Photo : Unsplash / Clint PattersonՀամակարգչի դիմաց նստած տղամարդ
Համակարգչի դիմաց նստած տղամարդ - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2023
Համակարգչի դիմաց նստած տղամարդ
Բաժանորդագրվել
Ըստ Փաշինյանի` ընդհուպ մինչև հատուկ ծառայությունների աշխատողները կարող են խաղամոլության խնդիր ունենալ, որն ինքնին ի հայտ է բերում կոռուպցիոն ռիսկեր։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՀՀ–ում ինտերնետային շահումով խաղերից հնարավոր կլինի օգտվել բացառապես անկանխիկ տարբերակով` բանկային և քարտային հաշիվներով։ ՀՀ կառավարությունը «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին որոշում ընդունեց։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ արգելվում է տոտալիզատորների մասնակիցների հաշիվներին միջոցներ մուտքագրել կամ ելքագրել կանխիկ եղանակով։
«Նախագծի նպատակն է, որ խաղացողը միայն իր հաշվից խաղադրույք կատարի։ Դրանով վերահսկելի է դառնում նրա վարքագիծը։ Եթե հաշվեհամարի վրա կա արգելանք, ապա տվյալ անձը չի կարողանա մասնակցել ինտերնետ շահումով խաղերին»,– վստահեցրեց նախարարը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ սա կառավարության սկզբունքային բարեփոխումներից է և ունի երկար պատմություն, որը սկսվում է դեռ 2015-16 թվականներից։
ՀՀ–ում աշխատավարձերը շարունակում են աճել. Փաշինյանը խոսեց պատմական ռեկորդների մասին
«Կապան քաղաքի բակերից մեկում հանդիպումներից մեկի ժամանակ կանայք պատմեցին, որ իրենց ամուսիններն աշխատում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և իրենց աշխատավարձի մասը ծախսում են բուքմեյքերական գրասենյակներում, որոնք շատ են քաղաքում»,– պատմեց վարչապետը։
Նրա խոսքով` խնդրի լուծման համար առաջին փուլով բոլոր գազալցակայանների մոտից հանվեցին խաղային սարքերը, ապա փակվեցին բուքմեյքերական գրասենյակները։
«Խնդիրն այն է, որ ընդհուպ մինչև հատուկ ծառայությունների աշխատողները կարող են խաղամոլության խնդիր ունենալ, որն ինքնին ի հայտ է բերում կոռուպցիոն ռիսկեր։ Այս ծառայությունները նաև շատ մոդայիկ են քրեակատարողական հիմնարկներում։ Սա վերաբերում է նաև նպաստառուներին. կան մարդիկ, որ ստանում են, օրինակ, 100 հազար դրամ նպաստ, սակայն ինտենսիվ խաղադրույք են անում»,– նշեց Փաշինյանը։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է այն, որ սահմանափակելու են այն ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների գործունեությունը, որոնք լիցենզավորված չեն ՀՀ–ում։
Կենսաթոշակառուները ևս պետք է օգնեն կոռուպցիայի դեմ պայքարում. Փաշինյան
Լրահոս
0