Հայաստանի ատլետների քառյակը գերազանցել է Ադրբեջանի հավաքականին
15:52 22.06.2023 (Թարմացված է: 16:08 22.06.2023)
© Sputnik / Asatur Yesayants Հայաստանի ատլետների թիմը Եվրոպական խաղերում
Հայաստանի ատլետների թիմը Եվրոպական խաղերում
© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Լեհաստանի Կրակով քաղաքում մեկնարկած Եվրոպական երրորդ խաղերում Հայաստանի հավաքականի կազմում ամենաներկայացուցչականը ատլետների թիմն է, որում ընդգրկված են 20 մարզիկ-մարզուհիներ։ Մեր հավաքականը պայքար է մղելու մեդալների համար, բայց դա անելը այնքան էլ հեշտ չէ։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Լեհաստանի Կրակով քաղաքում մեկնարկած Եվրոպական երրորդ խաղերում Հայաստանի ատլետների թիմն երրորդ դիվիզիոնում մտել է պայքարի մեջ եզրափակիչ դուրս գալու համար։ Միքս փոխանցումավազքի մրցումներում մեր քառյակը գերազանցել է բոլորին և վերջին մետրերում էլ առավելության հասել Ադրբեջանի հավաքականի նկատմամբ։
© Sputnik / Asatur Yesayants Հայաստանի ատլետների թիմը Եվրոպական խաղերում
Հայաստանի ատլետների թիմը Եվրոպական խաղերում
© Sputnik / Asatur Yesayants
Միքս փոխանցումավազքի մրցումներին Հայաստանի հավաքականը ներկայացրել են Դավիթ Սարգսյանը, Ալիսոն Հալվերսոնը, Գայանե Չիլոյանն ու Գոռ Հարությունյանը։ Մեր քառյակը ցույց է տվել 3։29։99 հազարերորդական վայրկյան արդյունք ու 1 վայրկյանից ավելի ժամանակով գերազանցել երկրորդ տեղ զբաղեցրած Ադրբեջանի հավաքականին։ Համառ պայքարում ընթացած մրցումներում մերոնք ավելի արագ են գտնվել ու թանկարժեք միավորներ վաստակել թիմային պայքարում։
© Sputnik / Asatur Yesayants Հայաստանի ատլետների թիմը Եվրոպական խաղերում
Հայաստանի ատլետների թիմը Եվրոպական խաղերում
© Sputnik / Asatur Yesayants
Իսկ հունիսի 21-ին Ատլետիկայի մեր հավաքականի կազմում 3-րդ դիվիզիոնի մրցումներում Լևոն Աղասյանը 16 մ 36 սմ արդյունքով զբաղեցրել էր առաջին տեղը եռացատկի մրցումներում, նույն մարզաձևի կանանց մրցումներում Յանա Սարգսյանը 13 մ 06 սմ արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ տղամարդկանց 1500 մետր վազքատարածությունում երրորդ տեղն է զբաղեցրել Երվանդ Մկրտչյանը։
Հավելենք, որ Ատլետիկայի մրցումներում Եվրոպական խաղերի հաղթողները որոշվելու են թիմային պայքարում։ Եթե մեր հավաքականին հաջողվի իր դիվիզիոնում զբաղեցնել 2-րդ տեղը, մերոնք դուրս կգան եզրափակիչ։
© Sputnik / Asatur Yesayants Հայ և ադրբեջանցի մարզիկները
Հայ և ադրբեջանցի մարզիկները
© Sputnik / Asatur Yesayants
Եվրոպական խաղերի ընթացքում 49 երկրի ավելի քան 7000 մարզիկ-մարզուհիներ 28 մարզաձևերում կպայքարեն մեդալների 253 հավաքածուի համար: Հայաստանը Եվրոպական խաղերում ներկայացնում են 57 մարզիկ-մարզուհիներ, որոնք մեդալների համար կպայքարեն ծրագրում ընդգրկված 29 մարզաձևերից 9-ի՝ ատլետիկայի, բռնցքամարտի, թաեքվոնդոյի, թեքբոլի, կարատեի, հրաձգության, ջրացատկի, մուայթայի և սուսերամարտի մրցումներում:
© Sputnik / Asatur Yesayants
Հայաստանի ատլետների թիմը Եվրոպական խաղերում
1/5
© Sputnik / Asatur Yesayants
Հայաստանի ատլետների թիմը Եվրոպական խաղերում
© Sputnik / Asatur Yesayants
Հայաստանի ատլետների թիմը Եվրոպական խաղերում
2/5
© Sputnik / Asatur Yesayants
Հայաստանի ատլետների թիմը Եվրոպական խաղերում
© Sputnik / Asatur Yesayants
Հայ ատլետը
3/5
© Sputnik / Asatur Yesayants
Հայ ատլետը
© Sputnik / Asatur Yesayants
Հայ մարզիկները մեր դրոշով
4/5
© Sputnik / Asatur Yesayants
Հայ մարզիկները մեր դրոշով
© Sputnik / Asatur Yesayants
Հայաստանի ատլետների թիմը Եվրոպական խաղերում
5/5