https://arm.sputniknews.ru/20230622/arevmutqy-vorvoshel-e-rd-i-het-krvel-minchev-verjin-ukrainacin-putin-61546926.html
«Արևմուտքը որոշել է ՌԴ-ի հետ կռվել մինչև վերջին ուկրաինացին». Պուտին
«Արևմուտքը որոշել է ՌԴ-ի հետ կռվել մինչև վերջին ուկրաինացին». Պուտին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ քննարկել է հատուկ գործողության անցկացման... 22.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-22T14:34+0400
2023-06-22T14:34+0400
2023-06-22T14:37+0400
վլադիմիր պուտին
սերգեյ շոյգու
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/10/61297130_0:85:1600:985_1920x0_80_0_0_77305153ac5b007b8723bffe6428b9a1.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Արևմտյան երկրները կարող են լրացուցիչ տեխնիկա մատակարարել Կիևին, սակայն մոբիլիզացիոն պահուստն անսահմանափակ չէ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ։Լեհ սպան խոսել է ՆԱՏՕ-ի տեխնիկայի հանդեպ ուկրաինացի զինվորականների անփույթ վերաբերմունքիցՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն և Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը տվյալներ են հայտնել ուկրաինական զորքերի տեխնիկայի և անձնակազմի կորուստների մասին: Շոյգուն նշել է` այս պահին պարզ է, որ Արևմուտքի երկրներից Կիևին մատակարարված ու մատակարարվող տեխնիկան էապես չի ազդի հատուկ գործողության ընթացքի վրա: Պատրուշևն էլ ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարձակման փորձերի ընթացքում ավելի քան 13 հազար մարդ են կորցրել:Ռուսաստանի ղեկավարը միաժամանակ նշել է, որ մարտական խնդիրներ դնելիս պետք է հաշվի առնել, որ ուկրաինական բանակը դեռ չի սպառել իր բոլոր պահուստները։«Պետք է ելնել այն բանից, որ հակառակորդի հարձակողական ներուժը սպառված չէ։ Մի շարք ռազմավարական ռեզերվներ դեռ գործի չեն դրվել, և խնդրում եմ դա նկատի ունենալ մարտական աշխատանք կառուցելիս։ Պետք է ելնել իրողություններից», – ասել է ՌԴ նախագահը։Երեկ Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը անձնակազմի և տեխնիկայի լուրջ կորուստներ են կրում:Հունիսի վերջին Ռուսաստանի զինված ուժերում պահեստային բանակ կձևավորվի. Շոյգու
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/10/61297130_89:0:1513:1068_1920x0_80_0_0_957abcafcdbbf09c29cca011c1327ff4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, սերգեյ շոյգու, ռուսաստան, ուկրաինա
վլադիմիր պուտին, սերգեյ շոյգու, ռուսաստան, ուկրաինա
«Արևմուտքը որոշել է ՌԴ-ի հետ կռվել մինչև վերջին ուկրաինացին». Պուտին
14:34 22.06.2023 (Թարմացված է: 14:37 22.06.2023) Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ քննարկել է հատուկ գործողության անցկացման գոտում տիրող իրավիճակը:
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Արևմտյան երկրները կարող են լրացուցիչ տեխնիկա մատակարարել Կիևին, սակայն մոբիլիզացիոն պահուստն անսահմանափակ չէ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ։
ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն և Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը տվյալներ են հայտնել ուկրաինական զորքերի տեխնիկայի և անձնակազմի կորուստների մասին: Շոյգուն նշել է` այս պահին պարզ է, որ Արևմուտքի երկրներից Կիևին մատակարարված ու մատակարարվող տեխնիկան էապես չի ազդի հատուկ գործողության ընթացքի վրա: Պատրուշևն էլ ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարձակման փորձերի ընթացքում ավելի քան 13 հազար մարդ են կորցրել:
«Հասկանում եմ, որ դրանք նախնական տվյալներ են, որովհետև մարտի դաշտում ամեն ինչ մինչև վերջ հնարավոր չէ տեսնել, բայց ընդհանուր առմամբ հասկանալի է։ Դրանից կարելի է եզրակացնել, որ տեխնիկա, իհարկե, կարելի է հավելյալ մատակարարել, բայց մոբիլիզացիոն պահուստն անսահմանափակ չէ։ Կարծես թե Ուկրաինայի արևմտյան դաշնակիցներն իսկապես որոշել են մինչև վերջին ուկրաինացին կռվել Ռուսաստանի դեմ»,– ասել է Պուտինը՝ մեկնաբանելով հնչեցված տվյալները։
Ռուսաստանի ղեկավարը միաժամանակ նշել է, որ մարտական խնդիրներ դնելիս պետք է հաշվի առնել, որ ուկրաինական բանակը դեռ չի սպառել իր բոլոր պահուստները։
«Պետք է ելնել այն բանից, որ հակառակորդի հարձակողական ներուժը սպառված չէ։ Մի շարք ռազմավարական ռեզերվներ դեռ գործի չեն դրվել, և խնդրում եմ դա նկատի ունենալ մարտական աշխատանք կառուցելիս։ Պետք է ելնել իրողություններից», – ասել է ՌԴ նախագահը։
Երեկ Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը անձնակազմի և տեխնիկայի լուրջ կորուստներ են կրում: