https://arm.sputniknews.ru/20230622/aravvotjan-4-in-erevanum-hargecin-hajrenakan-mets-paterazmum-zvohvatsneri-hishataky-61529383.html
Առավոտյան 4-ին Երևանում հարգեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը
Առավոտյան 4-ին Երևանում հարգեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը
Sputnik Արմենիա
Հիշատակի ակցիային մասնակցել է «Ռոսկոսմոսի» տիեզերագնացների ջոկատի փորձարկող տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը: 22.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-22T10:39+0400
2023-06-22T10:39+0400
2023-06-22T10:40+0400
հայաստան
երևան
հայրենական մեծ պատերազմ
հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/16/61528418_0:0:1920:1080_1920x0_80_0_0_0c9b7f1532bfabea23d3052ed27064b2.jpg
Երևանի «Հաղթանակ» զբոսայգում` Անհայտ զինվորի գերեզմանի մոտ, այսօր առավոտյան` ժամը 4-ին, հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին:Ակցիային մասնակցել են Հայաստանի վետերանների միավորման, Երևանում «Ռուսական տան» (Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության) ներկայացուցիչներ, ռուս սպաներ, ՊՆ ռազմական համալսարանի կուրսանտներ, ինչպես նաև այս օրերին Երևանում գտնվող ռուսաստանցի տիեզերագնաց-փորձարկող Հարություն Կիվիրյանը:«Այսօր սգո և հիշատակի օր է։ 1941 թվականի հունիսի 22-ին` առավոտյան ժամը 4-ին, ֆաշիստական Գերմանիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Մեր պապերի ու նախապապերի սխրանքը սուրբ է, և մեր բոլորի պարտքն է հիշել այն, սերնդեսերունդ փոխանցել պատմությունը և խնամքով պահպանել: Հավերժ փառք Հայրենական մեծ պատերազմում հաղթելու համար իրենց կյանքը զոհաբերած զինվորներին», - ասել է Հայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը:Նա մեկ րոպե լռություն է հայտարարել, ապա հավաքվածները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ։Ազգությամբ հայ, ռուսաստանցի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը հայտարարել է, որ սա այն օրն է, երբ անհրաժեշտ է մեկ անգամ ևս հիշել, հարգել պատերազմի ժամանակ իրենց կյանքը զոհաբերած մեր նախնիներին:«Մենք այսօր դրա համար ենք հավաքվել այստեղ՝ Մայր Հայաստանի հուշարձանի մոտ»,– ասել է նա։Հայ ժողովուրդը բացառիկ կարևոր դեր է ունեցել հաղթանակի գործում. ԿոպիրկինՀիշեցնենք, որ 1941 թվականի հունիսից մինչև 1945 թվականի մայիսը Խորհրդային բանակ է զորակոչվել շուրջ 600 հազար հայ։ Ընդ որում` Հայաստանից, որի բնակչությունը 1941 թվականի տվյալներով 1,5 միլիոնից պակաս էր, ռազմաճակատ է մեկնել 300 հազար մարդ։ Ավելի քան 200 հազար հայ զոհվել է, նրանցից մոտ 175 հազարը՝ մարտերում։ Պատերազմի տարիներին 106 հայեր դարձել են Խորհրդային Միության հերոսներ, իսկ լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանը և Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը երկու անգամ են արժանացել այդ բարձրագույն կոչմանը, 27 հայեր դարձել են Փառքի շքանշանի ասպետներ: Հայաստանում համալրվել և ռազմաճակատ են ուղարկվել վեց ազգային դիվիզիաներ, որոնցից մեկը՝ 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան, ազգային կազմավորումներից միակն էր, որ մասնակցել է Բեռլինի գրոհին։Հայաստանում պատվել են Հայրենական մեծ պատերազմի վետերաններին
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/16/61528418_112:0:1552:1080_1920x0_80_0_0_9914e75e3471ec2ac6d1ecb11c833431.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, հայրենական մեծ պատերազմ, հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, երևան, հայրենական մեծ պատերազմ, հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը, տեսանյութ, տեսանյութեր, видео
Առավոտյան 4-ին Երևանում հարգեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը
10:39 22.06.2023 (Թարմացված է: 10:40 22.06.2023) Հիշատակի ակցիային մասնակցել է «Ռոսկոսմոսի» տիեզերագնացների ջոկատի փորձարկող տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը:
Երևանի «Հաղթանակ» զբոսայգում` Անհայտ զինվորի գերեզմանի մոտ, այսօր առավոտյան` ժամը 4-ին, հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին:
Ակցիային մասնակցել են Հայաստանի վետերանների միավորման, Երևանում «Ռուսական տան» (Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության) ներկայացուցիչներ, ռուս սպաներ, ՊՆ ռազմական համալսարանի կուրսանտներ, ինչպես նաև այս օրերին Երևանում գտնվող ռուսաստանցի տիեզերագնաց-փորձարկող Հարություն Կիվիրյանը:
«Այսօր սգո և հիշատակի օր է։ 1941 թվականի հունիսի 22-ին` առավոտյան ժամը 4-ին, ֆաշիստական Գերմանիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Մեր պապերի ու նախապապերի սխրանքը սուրբ է, և մեր բոլորի պարտքն է հիշել այն, սերնդեսերունդ փոխանցել պատմությունը և խնամքով պահպանել: Հավերժ փառք Հայրենական մեծ պատերազմում հաղթելու համար իրենց կյանքը զոհաբերած զինվորներին», - ասել է Հայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը:
Նա մեկ րոպե լռություն է հայտարարել, ապա հավաքվածները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ։
Ազգությամբ հայ, ռուսաստանցի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը հայտարարել է, որ սա այն օրն է, երբ անհրաժեշտ է մեկ անգամ ևս հիշել, հարգել պատերազմի ժամանակ իրենց կյանքը զոհաբերած մեր նախնիներին:
«Մենք այսօր դրա համար ենք հավաքվել այստեղ՝ Մայր Հայաստանի հուշարձանի մոտ»,– ասել է նա։
Հիշեցնենք, որ 1941 թվականի հունիսից մինչև 1945 թվականի մայիսը Խորհրդային բանակ է զորակոչվել շուրջ 600 հազար հայ։ Ընդ որում` Հայաստանից, որի բնակչությունը 1941 թվականի տվյալներով 1,5 միլիոնից պակաս էր, ռազմաճակատ է մեկնել 300 հազար մարդ։ Ավելի քան 200 հազար հայ զոհվել է, նրանցից մոտ 175 հազարը՝ մարտերում։ Պատերազմի տարիներին 106 հայեր դարձել են Խորհրդային Միության հերոսներ, իսկ լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանը և Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը երկու անգամ են արժանացել այդ բարձրագույն կոչմանը, 27 հայեր դարձել են Փառքի շքանշանի ասպետներ: Հայաստանում համալրվել և ռազմաճակատ են ուղարկվել վեց ազգային դիվիզիաներ, որոնցից մեկը՝ 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան, ազգային կազմավորումներից միակն էր, որ մասնակցել է Բեռլինի գրոհին։