https://arm.sputniknews.ru/20230622/amnn-patrast-e-anckacnel-erevani-ev-baqvi-mijev-banakcutjunneri-hajvord-puly-patel-61531574.html
ԱՄՆ–ն պատրաստ է անցկացնել Երևանի և Բաքվի միջև բանակցությունների հաջորդ փուլը. Պատել
ԱՄՆ–ն պատրաստ է անցկացնել Երևանի և Բաքվի միջև բանակցությունների հաջորդ փուլը. Պատել
Sputnik Արմենիա
Պատելի կարծիքով` քայլերը, որոնք կարող են սրել իրավիճակը, անարդյունավետ են այն ժամանակահատվածում, երբ կողմերի բանակցությունները շարունակվում են։ 22.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-22T11:12+0400
2023-06-22T11:12+0400
2023-06-22T11:15+0400
ամն
ադրբեջան
հայաստան
վեդանտ պատել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0c/59512770_0:0:2349:1321_1920x0_80_0_0_8080d246330bee3c8a6de3ed1f9ee061.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ԱՄՆ–ն պատրաստ է շատ շուտով ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հաջորդ փուլը։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է Պետդեպի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։Հարցին, թե ինչպես է ԱՄՆ արտգործնախարարությունն արձագանքում սահմանին հնչող կրակոցների մասին հաղորդագրություններին, Պատելը նշել է, որ իրենք պատրաստ են ընդունել կողմերին բանակցությունների համար` հաշվի առնելով այն, որ նրանք պատրաստ են աշխատել Հարավային Կովկասում խաղաղ ապագայի համար։Նա կրկնել է Վաշինգտոնի դիրքորոշումը` ուղիղ երկխոսությունը շատ կարեւոր է հարցերի լուծման և երկարատեւ ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար:ԱՄՆ-ն վերջերս ակտիվորեն ներգրավվել է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Փետրվարին Մյունխենում կայացավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: Բացի այդ, հունիսի 12-ին Վաշինգտոնում պետք է տեղի ունենար Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, սակայն այն Բաքվի խնդրանքով հետաձգվել է:ՀՀ-ի և Ադրբեջանի բանակցությունները տեղափոխվել են ժամանակացույցի խնդրի պատճառով. ԱՄՆ պետդեպ
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0c/59512770_292:0:2053:1321_1920x0_80_0_0_251202fdb1bdc3d5614bde53e2d45f62.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ադրբեջան, հայաստան, վեդանտ պատել
ամն, ադրբեջան, հայաստան, վեդանտ պատել
ԱՄՆ–ն պատրաստ է անցկացնել Երևանի և Բաքվի միջև բանակցությունների հաջորդ փուլը. Պատել
11:12 22.06.2023 (Թարմացված է: 11:15 22.06.2023) Պատելի կարծիքով` քայլերը, որոնք կարող են սրել իրավիճակը, անարդյունավետ են այն ժամանակահատվածում, երբ կողմերի բանակցությունները շարունակվում են։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ԱՄՆ–ն պատրաստ է շատ շուտով ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հաջորդ փուլը։ Այս մասին
ճեպազրույցում հայտնել է Պետդեպի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։
Հարցին, թե ինչպես է ԱՄՆ արտգործնախարարությունն արձագանքում սահմանին հնչող կրակոցների մասին հաղորդագրություններին, Պատելը նշել է, որ իրենք պատրաստ են ընդունել կողմերին բանակցությունների համար` հաշվի առնելով այն, որ նրանք պատրաստ են աշխատել Հարավային Կովկասում խաղաղ ապագայի համար։
«Մենք հիմա էլ կարծում ենք, որ քայլերը, որոնք կարող են սրել իրավիճակը, անարդյունավետ են այն ժամանակահատվածում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են։ Այսպիսով` մենք կշարունակենք զբաղվել այդ հարցով և անհամբերությամբ սպասում ենք մեզ մոտ բանակցությունների հերթական փուլին»,– հայտնել է Պատելը։
Նա կրկնել է Վաշինգտոնի դիրքորոշումը` ուղիղ երկխոսությունը շատ կարեւոր է հարցերի լուծման և երկարատեւ ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար:
ԱՄՆ-ն վերջերս ակտիվորեն ներգրավվել է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Փետրվարին Մյունխենում կայացավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: Բացի այդ, հունիսի 12-ին Վաշինգտոնում
պետք է տեղի ունենար Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, սակայն այն Բաքվի խնդրանքով
հետաձգվել է: