00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ Կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի հարցով լսումներ են անցկացվել

© AP Photo / J. Scott ApplewhiteСтатуя Джорджа Вашингтона на фоне ротонды Капитолия США, Вашингтон
Статуя Джорджа Вашингтона на фоне ротонды Капитолия США, Вашингтон - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2023
Բաժանորդագրվել
Կոնգրեսականներն ու լսումների մյուս մասնակիցները կոչ են արել Վաշինգտոնին դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել և հասնել նրան, որ Բաքուն վերջ տա Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր ագրեսիային։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանություն» թեմայով լսումներ են անցկացվել։
Լսումներին նախորդած հայտարարության մեջ նշվում է, որ արդեն 7 ամիս է՝ Լաչինի միջանցքը շրջափակված է, ապրիլի 23-ին էլ Ադրբեջանը խախտելով 2020 թվականի հրադադարի մասին համաձայնագիրը, ռազմական անցակետ է տեղադրել այնտեղ։ Ներկա պահին մի շարք միջազգային դերակատարներ, այդ թվում ԱՄՆ Պետդեպը, ջանքեր են գործադրում նոր մեծածավալ պատերազմի վտանգը նվազեցնելու համար։ Հիմնական հարցերից մեկը էթնիկ հայերի իրավունքների և անվտանգության պատշաճ պաշտպանությունն է Լեռնային Ղարաբաղում, որտեղ Ադրբեջանը ձգտում է վերահսկողություն հաստատել։
Շուրջ երկու ժամ տևած քննարկումների ընթացքում կոնգրեսական Ջիմ Մակգովերնը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ–ն ընդամենը երկու տարի առաջ պաշտոնապես ճանաչեց 1915-1917 թվականների Հայոց ցեղասպանությունը։ Ու թեև այդ վայրագությունները տեղի էին ունեցել ավելի քան 100 տարի առաջ, հայերից շատերը նմանություններ են գտնում այսօրվա իրավիճակի հետ։
«Հենց այդ համատեքստում են դիտարկվում և մեկնաբանվում Ադրբեջանի կառավարության կողմից վերջերս ձեռնարկած գործողությունները», – ասել է Մակգովերնը։
Կոնգրեսականի խոսքով` ադրբեջանական կողմը խոսում է Ադրբեջանի ինքնիշխանության մասին, քանի որ Լեռնային Ղարաբաղը միջազգային հանրության կողմից ճանաչվել է որպես նրա մաս։ Սակայն խնդիրն այն է, որ ԼՂ–ի հայ բնակչությունը, հասկանալի պատճառներով, իրեն խոցելի և վտանգված է զգում։
«Անհրաժեշտ է ապահովել քաղաքացիական բնակչության պաշտպանությունը, ինչը նշանակում է հնարավոր բոլոր միջոցները գործադրել հետագա լարվածությունը կանխելու համար, ինչը կարող է նոր պատերազմների և նոր վայրագությունների հանգեցնել», – ընդգծել է Մակգովերնը։
Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը ԱՄՆ-ի հրահանգով տանում է Արցախի վերաինտեգրմանը. քաղաքագետ
Մյուս խոսնակը` Ձեռնարկատիրության ամերիկյան ինստիտուտի ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը հայտարարել է, որ եթե Պետդեպն ուզում է ԼՂ–ում խաղաղության հասնել, պետք է ապահովի Մարդասիրական միջանցնքերի մասին ակտի կատարումը, «Մագնիտսկու օրենքի» շրջանակում գլոբալ պատժամիջոցներ կիրառի, ինչպես նաև սահմանափակի երկակի նշանակության ապրանքների արտահանումը, պաշտպանի մշակութային ժառանգությունը, հետևի սադրանքներին և համակեցության այլ մոդելներ սահմանի։
«Հանձնաժողովի անդամները պետք է այցելեն ԼՂ–ի շփման գծի երկու կողմերը` փաստերը տեղում հաստատելու համար», – ասել է Ռուբինը։
Լսումների ժամանակ ելույթ է ունեցել նաև Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը։ Նա նպատակահարմար է գտնում Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ հոդվածին վերադառնալը, որը արգելում է Ադրբեջանին զինտեխնիկայի վաճառքը։
«Լավ կլիներ դադարեցվեր Բաքվին թուրքական և իսրայելական զենքի վաճառքը», – ասել է Էվանսը։
Նա կոչ է արել ադրբեջանական կառավարության հետ ամենաբարձր մակարդակով քննարկել Բաքվի հետագա գործողությունները, ընդգծելով, որ Ղարաբաղի հայերի էթնիկ զտումներն անընդունելի են։
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն կոչ է արել դրանով չսահմանափակվել և սկսել կիրառել առկա դիվանագիտական գործիքները, այդ թվում` պատժամիջոցները, որպեսզի վերջապես վերջ դրվի այս «նպատակաուղղված ճգնաժամին»։
«Մեր երկիրը վճռորոշ դեր է խաղում այդ ագրեսիայի և զավթողական պահվածքի դադարեցման հարցում և կարող էր օգնել անմեղ արցախցիներին ապրել իրենց հողերի վրա, չվախենալով հարձակումից, և աջակցել ինքնորոշման նրանց ձգտմանը», – ասել է Փալոնեն։
Հաշվի առնելով հաջորդ շաբաթ Վաշինգտոնում Երևանի և Բաքվի միջև բանակցությունների վերսկսման ծրագրերը` նա հորդորել է Սպիտակ տան վարչակազմին թույլ չտալ, որպեսզի Ադրբեջանի ռազմատենչ պահվածքը թելադրի վերջնական համաձայնագրի պայմանները։ Դա, ըստ նրա, ամուր խաղաղություն չի բերի։
Մեկ այլ կոնգրեսական` Ադամ Շիֆը, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ժամանակ առ ժամանակ էթնիկ զտումների է ենթարկվում ավտորիտար Ադրբեջանի կողմից և կանգնած է Ցեղասպանության վտանգի առաջ։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է ուժ, սպառնալիքներ գործադրել և ահաբեկչություն իրականացնել՝ նպատակ ունենալով արտաքսել կամ բնաջնջել Արցախի քաղաքացիներին և վերահսկողություն հաստատել հայկական տարածքների վրա», – ասել է Շիֆը։
Նա վկայակոչել է ՄԱԿ–ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, որը ենթադրում է, որ բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք։ Կոնգրեսականը հիշեցրել է, որ ԼՂ–ն դեռ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի է հանրաքվե անցկացրել և հռչակել իր անկախությունը։
Նրա կարծիքով` ԱՄՆ–ն պետք է աջակցի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և կանգնի նրա կողքին՝ հասնելու համար այն ճանաչմանը, որին արցախահայությունն արժանի է, ինչպես մյուս ժողովուրդները։
ԱՄՆ Կոնգրեսում Արցախի շրջափակման դեմ բանաձևի նախագիծ է ներկայացվել
Ըստ կոնգրեսականի` ԱՄՆ-ն պետք է կոչ անի Բաքվին՝ անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, պատժամիջոցների և օգնության դադարեցման միջոցով Ադրբեջանին պատասխանատվության ենթարկի Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման համար։
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի 54 ներկայացուցիչներ կոնգրեսական Բարբարա Լիի գլխավորությամբ նամակ էին հղել պետքարտուղար Էնթոնի Բլինկենին` պահանջելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից դադարեցնել ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին և օգնել Լեռնային Ղարաբաղին։
Լրահոս
0