00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
28 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Իզաբելլա Աբգարյան
Կտրոնների ներկը ջնջվում է, թուղթը՝ ճմրթվում.Աբգարյան
17:06
3 ր
Պեդրո Զաորկյան
Բազմիցս թալանի հետքեր են բացահայտում․Զարոկյան
17:15
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Աբովյան time
On air
18:53
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Իզաբելլա Աբգարյան
Կտրոնների ներկը ջնջվում է, թուղթը՝ ճմրթվում.Աբգարյան
19:47
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ամեն ինչի համար` 1 ամսից պակաս». ՆԱՏՕ–ում Կիևի համար անհարմար ճշմարտություն են բացահայտել

© AP Photo / Michael SohnLeopard 2
Leopard 2 - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2023
Leopard 2. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հյուսիսատլանտյան դաշինքում պաշտոնապես հաստատել են սեփական արդյունաբերության թույլ լինելը։ Պետքարտուղար Յենս Ստոլտենբերգը խոստովանել է, որ ռազմական դաշինքի անդամների ռազմամթերքի և զենքի պահեստները դատարկվել են Կիևին իրականացվող մատակարարումների պատճառով։ Այն մասին, թե Ուկրաինային օգնություն տրամադրելն ինչ այլ խնդիրներ է քողազերծել` ընթերցեք ՌԻԱ Նովոստիի նյութում։

Անդրեյ Կոց, ՌԻԱ Նովոստի

Հյուսիսատլանտյան դաշինքում պաշտոնապես հաստատել են սեփական արդյունաբերության թույլ լինելը։ Պետքարտուղար Յենս Ստոլտենբերգը խոստովանել է, որ ռազմական դաշինքի անդամների ռազմամթերքի և զենքի պահեստները դատարկվել են Կիևին իրականացվող մատակարարումների պատճառով։ Այն մասին, թե Ուկրաինային օգնություն տրամադրելն ինչ այլ խնդիրներ է քողազերծել` ընթերցեք ՌԻԱ Նովոստիի նյութում։

Մի քանի օր

Բրյուսելում ակնհայտորեն չէին սպասում, որ զինված այդ հակամարտությունն այսքան ինտենսիվ կլինի։ Մարտական գործողությունները դիրքային բնույթ են ստացել։ Ինչպես և Համաշխարհային առաջին պատերազմի ժամանակ, վճռորոշ գործոն դարձավ հրետանային համազարկի կշիռը։ Այդ իսկ պատճառով Ուկրաինայի ԶՈւ–ին շռայլորեն ռազմամթերք էր ընծայվում, նա էլ գնդակոծում էր Դոնբասի քաղաքները։
Օրերս գերմանական Der Spiegel հրապարակել էր Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի անկեղծ զրույցը։ Նա խոստովանել էր, որ բունդեսվերի տիրապետության տակ ընդհանուր առմամբ ՆԱՏՕ–ի հիմնական 155 մմ տրամաչափի շուրջ 20 հազար արկ կա։ Ուկրաինական բանակին դա կբավականացներ առնվազն 3-4 օր` այն էլ ոչ ամենաթեժ ուղղության վրա։ Իսկ ԳԴՀ–ի բանակը ԱՄՆ–ից և Թուրքիայից հետո իր ուժերով դաշինքում ֆորմալ 3-րդն է։ Մյուս դոնոր երկրների մոտ` բացառությամբ ԱՄՆ–ի, իրավիճակը հազիվ թե ավելի լավ լինի։
«Նրանք զորավարժություններ էին անցկացնում»․ ում է ձեռնտու դիվերսիան «Հյուսիսային հոսքում»
Նախարարը հորդորել է իշխանություններին ֆինանսավորել զանգվածային գնումներն ու 230 հազար զինամթերք կուտակել։ Դա էլ առանձնակի շատ չէ` մեկ ամսվա մարտերի կբավականացնի։ Իսկ նման պահուստների Բեռլինում հույս ունեն հասնել մինչև 2031 թվականը։
Գերմանիայի և եվրոպական մյուս երկրների պաշտպանական արդյունաբերությունը պատրաստ չէր հիմնական անհրաժեշտ զենքը` հրետանային արկերը, համալրելու համար։

Հիմնական «շահառուն»

Զգալի զինանոց ունի միայն ԱՄՆ–ն։ Հարավային Կորեայում և Իսրայելում նրա պահուստներին դեռ ձեռք չեն տվել։ Վաշինգտոնին ձեռնտու է ստեղծված իրավիճակը։
«ՆԱՏՕ–ում գագաթնաժողովից գագաթնաժողով եվրոպական երկրների առաջնորդները Վաշինգտոնից հստակ ուղերձ են ստանում` ավելացրեք պաշտպանական ոլորտի ծախսերը, – գրում է Politico–ն։ Մասնավոր կարգով նրանց պարզաբանում են` համոզվեք, որ ամերիկյան զենք եք ձեռք բերում»։
Այդ պատճառով ամերիկացիներն ակտիվորեն իրենց կողմ են ձգում եվրոպական արտադրական հզորություններն ու ընդլայնում զինամթերքի արտադրությունը։ Մինչև աշուն մտադիր են ամսական 20 հազար արկ արտադրել, մինչև 2025` մինչև 40 հազար արկ։ Ուկրաինական հակամարտության համար սա էլ շատ չէ։ Բայց բավարար է, որ «ագրեսիվ Ռուսաստանից» վախեցած ՆԱՏՕ–ական դաշնակիցները արագ «խլեն» դրանք։
Ամենայն հավանականությամբ, նույնը ուզում են անել նաև սպառազինության մյուս տեսակների հետ։ Օրինակ` ԵՄ երկրներին խորհուրդ են տալիս Կիևին փոխանցած «Լեոպարդները» (150-ից ավելի) փոխարինել «Աբրամսներով»։
Ընդհանուր առմամբ Եվրոպան դեմ չէ։ Դեռ 2022 թվականի աշնանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդես եկավ «Եվրոպական երկնային վահան» նախաձեռնությամբ, որը ՀՕՊ միասնական համակարգի ստեղծում էր ենթադրում։ Եվ առաջարկեց բոլոր դաշնակիցներին ամերիկյան «Patriot» ԶՀՀ ձեռք բերել։

Ազատվել հնից

ՆԱՏՕ–ում նաև այլ խնդիրների բախվեցին։ Կիևի համար արևմտյան սպառազինության վրա 800 մլն դոլար վատնեցին։ Ինչպես պնդում են The New York Times թերթի երկու աղբյուրները, պատվերների մի մասը չի կատարվել` միջոցները վերադարձվել են։ Արդյունքում գարնանն ընդառաջ մի քանի հարյուր միլիոնի պայմանագրեր օդում կախված մնացին։
Բացի այդ, հաճախ մատակարարումներն անորակ էին։ Մարտական տեխնիկան լուրջ վերանորոգման կարիք ուներ և կարող էր ծառայել միայն որպես պահեստամաս։ Ինչպես նշում են փորձագետները` Ուկրաինայի ԶՈւ սպառազինության շուրջ 30 տոկոսը վերանորոգման բազաներում է գտնվում։
«Նրանց պաշտպանությունը ճաքեց»․ հազարավոր զինվորներ կարող են կաթսայում հայտնվել
Միևնույն ժամանակ Կիևն աշխատում է չքննադատել արևմտյան գործընկերներին։ Օրինակ` ամերիկյան Ultra Defense Corporation ընկերությանը 19,8 մլն դոլար են վճարել հաուբիցների վերանորոգման համար։ Դրանք վերադարձվել են «մարտական առաքելությունների համար ոչ պիտանի» վիճակում։
ՆԱՏՕ–ի երկրներում արդեն չեն թաքցնում, որ Կիևի օգնությամբ հույս ունեին ազատվել չլիկվիդացրած հնից, այն զենքից, որը մնացել է պահեստներում և որի ուտիլիզացիան թանկ արժե։ Սակայն Բրյուսելում ակնհայտորեն հակամարտության նման մասշտաբներ չէին սպասում։
Հետզհետե ավելի շատ է տուժում ԵՄ–ի պաշտպանունակությունը և ուժեղանում է ԱՄՆ–ից ռազմական կախվածությունը։ Ու պատահական չէ, որ հենց Վաշինգտոնն է պնդում շարունակել մարտական գործողությունները։
Լրահոս
0