00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ընդմիշտ փակել». Եվրոպան ծանր որոշում է կայացրել

© Sputnik / Стрингер / Անցնել մեդիապահոցԳազատար. արխիվային լուսանկար
Գազատար. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2023
Բաժանորդագրվել
Կապույտ վառելիքի գները կրկին բարձրացել են` 500 դոլարից ավելի 1000 խմ–ի դիմաց։ Պատճառը` շոգն է, որի հետևանքով էներգիայի սպառումը կտրուկ ավելացել է։ Դրան գումարած անսպասելի նորությունը վերջնականապես փակում են աշխարհամասում ամենախոշոր գազի հանքավայրը։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Եվրոպական հարյուրավոր ձեռնարկություններ նախկինի պես չեն գործում, այդ թվում հակառուսական պատժամիջոցների պատճառով։ Հին Աշխարհում սկսել են խոսել ապաարդյունաբերականացման մասին։ Մանրամասները` ՌԻԱ Նովոստիի թղթակից Նատալյա Դեմբինսկայայի նյութում։

Կորչող ծավալները

Bloomberg գործակալությունը հայտնել է`Գրոնինգենում արդյունահանումն այլևս չեն վերականգնի։ Այդպես է որոշել Նիդեռլանդների կառավարությունը։
Շուկան անմիջապես արձագանքեց` բնական գազի գնանշումներն աճեցին 1000 խմ–ի դիմաց մինչև 560 դոլար, որը մարտի վերջի մակարդակն է։
Հանքավայրի գործունեությունը կդադարեցվի չորս ամսում` մինչև հոկտեմբերի 1-ը։ Տարածաշրջանի համար չափազանց մեծ է բնապահպանական վնասը։ 2012 թվականից Գրոնինգենի մերձակայքում ավելի քան 3000 տուն են քանդել, որոնցում բնակվելն այլևս անվտանգ չէր։ Կառավարությունը խոստացել է 22 մլրդ եվրո փոխհատուցում վճարել տուժածներին 30 տարվա ընթացքում։
Սեփական խաղը. Ռուսաստանն ու սաուդիտները ԱՄՆ–ին տեղն են դրել
Գրոնինգենյան հանքավայրը շահագործվում էր 1963 թվականից։ Այն կարևոր ռեսուրս է Արևմտյան Եվրոպայի համար։ Սակայն արդյունահանումն անշեղորեն կրճատվում էր։ Ֆինանսական վերլուծաբան Մարկ Գոյհմանը հիշեցնում է, որ 2013 թվականին 53,9 մլրդ խմ է եղել։ Իսկ 2021 թվականին, Nederlandse Aardolie Maatschappii տվյալներով, 6.5 մլրդ։ Միևնույն ժամանակ, աշխարհամասում գազի ընդհանուր սպառումը 480 մլրդ է կազմում։
Հունիսի 15-ին տեղի ունեցած հուզական վերելքից հետո գնանշումներն իջան։ Ամեն դեպքում, Գրոնինգենի ներդրումը վերջին տարիներին փոքր էր՝ երկու տոկոսից ոչ ավելի։ Իհարկե, դա ծայրահեղ չէ։ Կօգնեն հեղուկ բնական գազը, տնտեսությունն ու այլ միջոցներ։ Բացի այդ, եվրոպական պահեստարաններն էլ լցված են 78 տոկոսով։ Այնուամենայնիվ, իրավիճակը շուկայում լարված է։

Մատակարարման հետ կապված խնդիրներ

Շոգի պատճառով օդորակիչները Հին Աշխարհում միացված են ամբողջ հզորությամբ, էլեկտրաէներգիայի պահանջարկը կտրուկ աճել է։ Բացի այդ, ազդել է նաև հեղուկ գազի արտադրության ձեռնարկություններում վերանորոգման աշխատանքների սեզոնը և Նորվեգիայի հյուսիսում գտնվող Hammerfest գործարանում տեղի ունեցած վթարը։ Մինչ հուլիսի կեսերն արտահանումն այնտեղից սահմանափակ է։ Bloomberg–ը նշում է, որ դա սրում է անորոշությունը, քանի որ Նորվեգիան կարևոր մատակարար էր դարձել ռուսական ներմուծման անկումից հետո։
Ինչպես ընդգծում է անկախ արդյունաբերական փորձագետ Լեոնիդ Խազանովը, այս իրավիճակը Եվրոպային որևէ լավ բան չի խոստանում։
«Գրոնինգենը կարևոր էր Նիդեռլանդներում ներքին սպառման համար։ Այժմ նրանք նույնքան կախում ունեն ներմուծումից, որքան մյուսները։ Ստիպված կլինեն ավելացնել գնումներն ԱՄՆ–ից, Կատարից, Նիգերիայից, Ադրբեջանից և այլ երկրներից», – պարզաբանում է նա։
Ըստ նրա` գնանշումներն էլ, ամենայն հավանականությամբ, կվերադառնան աճի ցուցանիշներին`Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի նոր շրջապտույտ առաջացնելով։

Ապաարդյունաբերականացման թրենդ

Առաջին հերթին կտուժի իրական հատվածը։ Նախորդ տարի ԵՄ–ում ռեսուրսների թանկ լինելու պատճառով էներգատար ոլորտներում անընդհատ փակվում էին ձեռնարկություններ։ Մասնավորապես, իրենց գործունեությունը դադարեցրին «Slovalco»–ն (ալյումին), «Budel»–ը (ցինկ), «ANWIL»–ը (պարարտանյութ) և քիմիական հսկա «Chimcomplex»–ը։
Շատերն իրենց հզորությունները տեղափոխեցին ԱՄՆ և Չինաստան` մեծածավալ արդյունաբերական միգրացիա սկսվեց։ Դրան նպաստեց նաև ԵՄ–ի կանաչ կուրսը։ Էկոլոգիական սահմանափակումները, ինչպես և էլեկտրաէներգիայի թանկացումը, ստիպում են կա՛մ կրճատել արտադրությունը, կա՛մ արտերկիր դուրս բերել այն։ 2022 թվականի հոկտեմբերին, օրինակ, աշխարհում խոշորագույն քիմիական BASF կոնցեռնը հայտարարեց Եվրոպայում աշխատանքների ծավալների նվազման մասին։
Բումերանգի էֆեկտը. նավթի մեկ բարելի դիմաց 100 դոլար է կանխատեսվում
«Տրիլիոն դոլար գնահատվող պահուստով հանքավայրի փակումը հետագայում բացասաբար կանդրադառնա Հյուսիսարևմտյան Եվրոպայի արդյունաբերության, այդ թվում Գերմանիայի Ռուրի ավազանի վրա։ Բոլորից շատ կտուժեն Բենիլյուքսի, ԳԴՀ–ի երկրները և Լեհաստանը։ Գազի պակասուրդը ստիպված կլինեն կոմպենսացնել ավելի բարձր գներով Նորվեգիայից, Կատարից և ԱՄՆ–ից ներմուծմամբ», – նշում է Сapital Lab–ի գործընկեր Եվգենի Շատովը։
Դրա հետևանքով ապաարդյունաբերականացումը, որի մասին դեռ աշնանը սկսեցին խոսել եվրոպացի քաղաքական գործիչները, կարագանա։
«Ստորգետնյա պահեստարանները լի են, բայց պաշարներն սպառվելու հատկություն ունեն։ Այստեղ երկու ելք կա` կա՛մ Ռուսաստանի հետ նորմալ համագործակցության վերսկսում գազի ոլորտում, կա՛մ բնական գազի խոշոր սպառող բոլոր նոր գործարանների փակում», – մտորում է Խազանովը։
Сapital Lab–ում նշում են, որ եվրոպացիները վերջնականապես խճճվել են սեփական կանաչ ծրագրերում` իրենց փակուղի գցելով։ Էներգետիկ ճգնաժամի խորացման դեպքում Նիդեռլանդների իշխանությունները կարող են մտափոխվել և վերադառնալ Գրոնինգենի շահագործմանը։ Բայց այդժամ, նախևառաջ, մեծ ներդրումներ կպահանջվեն ենթակառուցվածքները թարմացնելու համար։ Երկրորդը` այդ սցենարը հակասում է ԵՄ–ի օրակարգին, որն ուղղված է ածխածնային վառելիքից հրաժարվելուն։
Նույնիսկ իրենք են ծիծաղում. Եվրոպան գազի «ստվարաթղթե» առաստաղ է առաջարկել
Լրահոս
0