00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր քրգործ. ՊՆ-ն խոշոր պարտքի դիմաց շինություն է ստացել բանկից և վաճառել 90 հազար դոլարով

© Sputnik / Aram NersesyanЗдание Генпрокуратуры Армении
Здание Генпрокуратуры Армении - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2023
Բաժանորդագրվել
Պաշտպանության նախարարությունը պարտավորվել է գույքի վաճառքի դեպքում «ավելացած» գումարը վերադարձնել «Կրեդիտ Երևան բանկ» ՍՊԸ–ին, մինչդեռ ընդամենը մեկ ամիս անց նույն գույքը 90 հազար դոլարով վաճառել է «Անելիք բանկ» ՍՊԸ-ին։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեում նոր քրեական վարույթ է նախաձեռնվել, որի գլխավոր «ֆիգուրանտը» ՀՀ պաշտպանության նախարարությունն է։ ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է 19 տարի առաջ կատարված մի գործարք, երբ ՊՆ–ն ղեկավարում էր Սերժ Սարգսյանը։
Ըստ հաղորդագրության` ուսումնասիրվել է Նոր Նորք վարչական շրջանի «Տիգրան Մեծի անվան զբոսայգու» տարածքի Մոլդովական 27ա հասցեում գտնվող գույքի և տարածքի օտարման գործը:
Պարզվել է, որ 2004 թվականի մայիսի 17-ին «Կրեդիտ-Երևան բանկ» ՍՊԸ-ին տրվել է Մոլդովական 27ա հասցեում գտնվող 441,01 քմ մակերեսով շինության սեփականության և 525 քմ մակերեսով հողամասի վարձակալության վերաբերյալ իրավունքի վկայական (հողամասը, Երևանի քաղաքապետի որոշմամբ, ընդգրկված է եղել օտարման ոչ ենթակա հողերի ցանկում):
2004 թվականի հունիսի 1-ին «Կրեդիտ Երևան բանկ» ՍՊԸ լուծարվող բանկի և պաշտպանության նախարարության միջև՝ ի դեմս նախարար Ս.Ս.-ի (Սերժ Սարգսյան. խմբ) կողմից լիազորված անձ Վ.Ա.-ի, կնքվել է պայմանագիր, ըստ որի՝ բանկը պաշտպանության նախարարության հանդեպ իր ունեցած 500 հազար ԱՄՆ դոլար պարտավորությունների դիմաց ՊՆ-ին է հանձնել Մոլդովական 27ա հասցեում գտնվող 441,01 քմ մակերեսով շինությունն ու 525 քմ մակերեսով հողամասը:
Նախարարությունը պայմանագրով պարտավորվել է գույքի վաճառքից գոյացած գումարը՝ 500 հազար ԱՄՆ դոլարը գերազանցելու դեպքում, ավել գումարը վերադարձնել «Կրեդիտ Երևան բանկ» ՍՊ ընկերությանը:
«Մինչդեռ ընդամենը մեկ ամիս 12 օր անց՝ 2004 թվականի հուլիսի 13-ին, նախարարությունը՝ ի դեմս նախարար Ս.Ս.-ի, նույն գույքը 90 հազար ԱՄՆ դոլարով՝ 410 հազար ԱՄՆ դոլարով պակաս, վաճառել է «Անելիք բանկ» ՍՊԸ-ին»,– ասված է դատախազության հաղորդագրությունում:
Նոր Նորքի նախկին թաղապետի ժառանգները վաճառել են Նանսենի այգու` ապօրինի օտարված հողամասը
Բացի այդ, պարզվել է, որ նշված տարածքը, դեռևս չպարզված հանգամանքներում, առանձնացվել է այգու սահմաններից՝ դասակարգվելով որպես հասարակական կառուցապատման հողամաս: Մասնավորապես՝ 2006 թվականին Երևանի գլխավոր ճարտարապետն «Անելիք բանկ» ՍՊԸ-ին հայտնել է, որ հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդված սահմանափակումների ցանկում չէ և կարող է օտարվել, ինչի հիման վրա հողամասն ուղղակի վաճառքով՝ 2 մլն 375 հազար 100 դրամով օտարվել է վերը նշված բանկին:
2007 թվականին Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ բանկին վաճառվել է նաև հողամասին հարակից 274, 85 քմ մակերեսով հողամասը, ինչպես նաև տրամադրվել է 239 քմ մակերեսով հողամաս՝ առանց քաղաքաշինական գործունեություն իրականացնելու թույլտվության:
2018 թվականին «Անելիք բանկ» ՍՊԸ-ն անշարժ գույքը 135 մլն 556 հազար 400 դրամով վաճառել է քաղաքացիներ Ա.Վ.-ին և Ար.Վ.-ին:
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունը 2023 թվականի հունիսի 12-ին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:
2023 թվականի հունիսի 13-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։
ՊՆ պաշտոնատար անձինք օտարել են զորամասը` դարձնելով այն հանգստի համար նախատեսված տարածք
Լրահոս
0