https://arm.sputniknews.ru/20230621/mtadrutjunnery-lurj-en-irani-agnn-turqsiriakan-haraberutjunneri-masin-61485921.html
Մտադրությունները լուրջ են. Իրանի ԱԳՆ–ն` թուրք–սիրիական հարաբերությունների մասին
Մտադրությունները լուրջ են. Իրանի ԱԳՆ–ն` թուրք–սիրիական հարաբերությունների մասին
Sputnik Արմենիա
Իրանի ԱԳՆ–ն համոզված է, որ Թուրքական կողմը հարգում է Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ 21.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-21T16:26+0400
2023-06-21T16:26+0400
2023-06-21T16:35+0400
թուրքիա
սիրիա
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/17/53044725_0:55:1024:631_1920x0_80_0_0_ce70cf87c856fd3e01abb39d9f9e689d.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Անկարան և Դամասկոսը ձգտում են վերականգնել երկկողմ կապերը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի ավագ օգնական Ալի Ասգար Հաջին։Դիվանագետը հավելել է, որ նախորդ շաբաթ Դամասկոս է այցելել, որտեղ թուրք–սիրիական հարաբերությունների խնդրահարույց կետերին վերաբերող հարցեր է քննարկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։Հիմնական վիճահարույց պահերի թվում դիվանագետը նշել է Սիրիայի և Թուրքիայի սահմանին անվտանգության ապահովումը, ահաբեկչությունը, սիրիացի փախստականների վերադարձը, Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայությունը։ՌԴ–ն, Սիրիան, Իրանն ու Թուրքիան անդրադարձել են Անկարայի և Դամասկոսի հարաբերություններին
թուրքիա
սիրիա
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/17/53044725_0:0:1024:768_1920x0_80_0_0_d31ef5baa061b2bf30480cd94ed4ad90.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, սիրիա, իրանի իսլամական հանրապետություն
թուրքիա, սիրիա, իրանի իսլամական հանրապետություն
Մտադրությունները լուրջ են. Իրանի ԱԳՆ–ն` թուրք–սիրիական հարաբերությունների մասին
16:26 21.06.2023 (Թարմացված է: 16:35 21.06.2023) Իրանի ԱԳՆ–ն համոզված է, որ Թուրքական կողմը հարգում է Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Անկարան և Դամասկոսը ձգտում են վերականգնել երկկողմ կապերը։ Ինչպես հայտնում է
ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի ավագ օգնական Ալի Ասգար Հաջին։
«Կարծում եմ, որ երկու կողմն էլ հարաբերությունները վերականգնելու լուրջ մտադրություն ունի։ Մի շարք հարցեր կան, դրանք բարդ խնդիրներ են։ Սակայն մենք քաղաքական վճռականություն ունենք... Իհարկե, մեր թուրք բարեկամներն ասել են, որ իրենք հարգում են Սիրիայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու միասնությունը»,– հայտարարել է դիվանագետը սիրիական ճգնաժամի կարգավորման շուրջ Աստանայի ձևաչափով բանակցությունների 20-րդ փուլից հետո։
Դիվանագետը հավելել է, որ նախորդ շաբաթ Դամասկոս է այցելել, որտեղ թուրք–սիրիական հարաբերությունների խնդրահարույց կետերին վերաբերող հարցեր է քննարկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։
Հիմնական վիճահարույց պահերի թվում դիվանագետը նշել է Սիրիայի և Թուրքիայի սահմանին անվտանգության ապահովումը, ահաբեկչությունը, սիրիացի փախստականների վերադարձը, Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայությունը։