https://arm.sputniknews.ru/20230621/merdzmvoskvajum-erku-anodachu-e-ynkel-razmakan-pahestneri-mvot-61465752.html
Մերձմոսկվայում երկու անօդաչու է ընկել ռազմական պահեստների մոտ
Մերձմոսկվայում երկու անօդաչու է ընկել ռազմական պահեստների մոտ
Sputnik Արմենիա
Մերձմոսկվայում երկու անօդաչու է ընկել ռազմական պահեստների մոտ, զոհեր չկան։ 21.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-21T09:12+0400
2023-06-21T09:12+0400
2023-06-21T09:12+0400
մոսկվա
անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/15/61465191_0:120:1280:840_1920x0_80_0_0_5134af7f8edc534001403412e7de2095.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Այսօր առավոտյան Մոսկվայի մարզում երկու անօդաչու է ընկել ռազմական պահեստների մերձակայքում, ավերումներ և տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է մարզպետ Անդրեյ Վորոբյովը։Անօդաչուների բեկորները հայտնաբերվել են, ավերումներ և տուժածներ չկան։ Դեպքի վայրում աշխատում են հատուկ ծառայությունները, տարածքը շղթայված է, հավելել է Վորոբյովը՝ բնակիչներին հորդորելով հանգստություն պահպանել։Մայիսի 30-ին Ուկրաինան Մոսկվայի նկատմամբ անօդաչուներով ահաբեկչական գործողություններ էր իրականացրել։ ՌԴ ՊՆ–ի տվյալներով` Կիևն ինքնաթիռատիպ 8 ԱԹՍ էր գործարկել, որոնցից հինգը խոցվել էր Մոսկվայի մարզում զենիթաթնդանոթային համալիրի կողմից, երեքին «խլեցրել» էին ՌԷՊ–ի միջոցները։ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով անօդաչուների գրոհը, հայտարարել էր, որ դա կիևյան ռեժիմի պատասխանն էր որոշումների ընդունման կենտրոններից մեկին մայիսի 28-ին հասցված ՌԴ արդյունավետ հարվածին։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/15/61465191_0:0:1280:960_1920x0_80_0_0_7e3733c98569549d8356af31bed2967b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մոսկվա, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան
մոսկվա, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան
Մերձմոսկվայում երկու անօդաչու է ընկել ռազմական պահեստների մոտ
Մերձմոսկվայում երկու անօդաչու է ընկել ռազմական պահեստների մոտ, զոհեր չկան։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Այսօր առավոտյան Մոսկվայի մարզում երկու անօդաչու է ընկել ռազմական պահեստների մերձակայքում, ավերումներ և տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է մարզպետ Անդրեյ Վորոբյովը։
«Այսօր առավոտյան ժամը 5:30–ի և 5:50–ի սահմաններում զինվորականների դիմակայման հետևանքով ինքնաթիռատիպ երկու սարք է ընկել զորամասերից մեկի պահեստներին մոտենալիս», – գրել է նա իր Telegram–ի ալիքում։
Անօդաչուների բեկորները հայտնաբերվել են, ավերումներ և տուժածներ չկան։ Դեպքի վայրում աշխատում են հատուկ ծառայությունները, տարածքը շղթայված է, հավելել է Վորոբյովը՝ բնակիչներին հորդորելով հանգստություն պահպանել։
Մայիսի 30-ին Ուկրաինան Մոսկվայի նկատմամբ անօդաչուներով ահաբեկչական գործողություններ էր իրականացրել։ ՌԴ ՊՆ–ի տվյալներով` Կիևն ինքնաթիռատիպ 8 ԱԹՍ էր գործարկել, որոնցից հինգը խոցվել էր Մոսկվայի մարզում զենիթաթնդանոթային համալիրի կողմից, երեքին «խլեցրել» էին ՌԷՊ–ի միջոցները։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով անօդաչուների գրոհը, հայտարարել էր, որ դա կիևյան ռեժիմի պատասխանն էր որոշումների ընդունման կենտրոններից մեկին մայիսի 28-ին հասցված ՌԴ արդյունավետ հարվածին։