Մերձավան գյուղի գերեզմանատան մոտ հայտնաբերվել է սպանված քաղաքացու դին
13:51 21.06.2023 (Թարմացված է: 14:41 21.06.2023)

© Sputnik / Табылды Кадырбеков
/ Բաժանորդագրվել
Կասկածյալը խոստովանել է, որ Ն․Ն-ին սպանելուց հետո նրա դին գցել է Արմավիրի մարզի Մերձավան գյուղի գերեզմաններին հարակից տարածքում։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Այսօր ժամը 05։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ փոսի մեջ (մոտ15 մ) դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Ն. Ն.-ի (ծնված 1981 թ.) դին դուրս են բերել փոսից (մոտ 8 մ)։
Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ հունիսի 19-ին ոստիկանության Կոտայքի բաժին են դիմել Երևանի բնակիչ 42-ամյա Ն․Ն․-ի հարազատները և հայտնել են, որ նա իրեն պատկանող ավտոմեքենայով դուրս է եկել տնից և չի վերադարձել։
Իրավապահները պարզել են, որ Ն․Ն-ն հանդիպել է Արմավիրի մարզի բնակիչ 19-ամյա Գ․Գ-ի հետ։ Նրանք հայտնաբերում են կասկածյալին, որը փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ Ն․Ն-ին սպանելուց հետո նրա դին գցել է Արմավիրի մարզի Մերձավան գյուղի գերեզմաններին հարակից տարածքում։
Կայքի տեղեկություններով՝ սպանություն կատարողը մարտեր առանց կանոնների սպորտաձևի մարզիկ է։