00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայաստանի նման երկրի առաջնորդությունը Փաշինյանի հագով չէր». Օսկանյան

© Sputnik / Asatur YesayantsՎարդան Օսկանյանը
Վարդան Օսկանյանը - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2023
Վարդան Օսկանյանը
Բաժանորդագրվել
Վարդան Օսկանյանը վստահ է` եթե Փաշինյանն ունենար դիվանագիտական նվազագույն հմտություն, երկիրը կխուսափեր պատերազմից։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խոսելու, արդարանալու, առավել ևս նախկիններին մեղադրելու տեղ պարզապես չունի։ Այս հայտարարությունն արել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
Նրա խոսքով` այն, ինչ կատարվում է Հայաստանում և նրա շուրջ 2018-ի ապրիլից հետո, երկրի առաջին դեմքի, նրա՝ գլխավոր հրամանատարի և արտաքին քաղաքականության միանձնյա պատասխանատուի ձախողումն է

«Եթե այսօր նա հասած լիներ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, բացած լիներ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանը, առանց պատերազմի ու զոհերի պահած լիներ Արցախը՝ ԼՂԻՄ-ի սահմաններով ու միջանցքով, միայն այդ ժամանակ իրավունք կունենար մեղադրելու նախկիններին այդ ամենը երեսուն տարի անել չկարողանալու համար»,– գրել է Օսկանյանը ֆեյսբուքյան էջում։

Ըստ նախկին արտգործնախարարի` 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը զգաց և գիտակցեց զոհերի և կորուստների իր մեղքն ու պատասխանատվությունը, նրա մոտ միանգամից ի հայտ եկավ պատասխանատվությունից խուսափելու, ինքնամաքրման, խղճի հանգստության մարդկային բնազդը։ Բայց Օսկանյանի խոսքով` մարդկային բնազդներն ու զգացումները տեղ չունեն պետական և միջազգային հարաբերություններում։
«Փաշինյանի դիլեման այն է, ինչը և ավելի է ծանրացնում ու խորացնում նրա պատասխանատվությունն ու մեղքը, որ նախկին երեք նախագահներից նա ստացել էր այնպիսի ժառանգություն, որ 2018-ից սկսած կարող էր անել այն, ինչ ես նկարագրեցի վերևում՝ հաշվի առնելով նաև նրա հանրային լայն աջակցությունը 2018-ի իշխանափոխությունից հետո։ Նա, սակայն, փոշիացրեց այդ ամենը»,– նշել է նախկին արտգործնախարարը։
Օսկանյանը վստահ է` եթե Փաշինյանն ունենար դիվանագիտական նվազագույն հմտություն, նախ երկիրը կխուսափեր պատերազմից և այսօր կունենայինք Արցախ՝ ԼՂԻՄ-ի ամբողջական տարածքով, 20 կմ Լաչինի միջանցքով՝ ճանաչված Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային հանրության կողմից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից երաշխավորված միջանկյալ կարգավիճակով, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բաց սահմաններով։
Նա հիշեցնում է` այս ամենը սևը սպիտակի վրա նկարագրված է Մադրիդյան փաստաթղթում։
«Հայաստանի՝ ռազմաքաղաքական նվազագույն հմտություններից զուրկ որևէ ղեկավար չէր կարող հաջողություն ունենալ։ Փաշինյանը չուներ և հիմա էլ չունի այդ հմտությունները»,– գրել է Օսկանյանը։
Նախկին արտգործնախարարը վստահեցրել է, որ այսօր կա խաղաղ և դիվանագիտական այլընտրանք այն ամենին, ինչ արվում է, իսկ միջազգային հանրությանը հետաքրքրում է հարցի լուծումը, այլ ոչ թե լուծման բովանդակությունը։
«Նրանք, հատկապես Արևմուտքը, այսօր մեծ կորովով աջակցում են Փաշինյանին, որովհետև ի դեմս նրա տեսել են մարդու, որն իրենց հարցի լուծման ամենահեշտ ու կարճ ճանապարհի հնարավորություն է ընձեռել։ Այն պահին, երբ Հայաստանը կարողանա հմուտ ու տրամաբանված նոր ձևակերպում տալ հարցի լուծման իր մոտեցումներին, նրանց մոտ միանշանակ դիրքորոշումների փոփոխություն կլինի»,– վստահեցրել է նա։
Ամփոփելով իր գրառումը` Օսկանյանը նշել է, որ Հայաստանի նման երկրի առաջնորդությունը Նիկոլ Փաշինյանի հագով չէր։ Մաքրման և խղճի հանգստության ամենաուղիղ ու կարճ ճանապարհը, նրա կարծիքով, ՀՀ վարչապետի ինքնակամ հրաժարականն է և երկրի ղեկավարման հանձնումը ռազմաքաղաքական և դիվանագիտական հարցերում ձեռնհաս մարդու։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարել էր, որ Մադրիդյան սկզբունքներով Ադրբեջանը զրոյացրել է 1989-91 թվականի իրավական բազան, ներքին լեգիտիմության մեր իրավունքը և վետոյի իրավունք է ստացել ԼՂ կարգավիճակի հարցում։
Փաշինյանի` ԱԺ–ում հնչեցրած հայտարարություններին արձագանքել են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակները, ինչպես նաև «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Լրահոս
0