00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գարնանն ուրախանում ենք, ամռանը` հուսահատվում. Ջրաշենում դժգոհ են ծիրանի մթերման գներից

© Sputnik / Aram NersesyanԿանայք տեսակավորում են ծիրանը
Կանայք տեսակավորում են ծիրանը - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2023
Կանայք տեսակավորում են ծիրանը
Բաժանորդագրվել
Արարատի մարզում ծիրանը նախատեսվածից ուշ է հասել և ռուսական շուկայում հայտնվել ուզբեկական ծիրանի հետ, ինչն էլ մթերման գների նվազման է հանգեցրել։ Sputnik Արմենիան զրուցել է գյուղացիների և «Սպայկա» ընկերության ներկայացուցչի հետ։
ՀՀ Արարատի մարզում մի քանի օրից ծիրանի մթերումը կավարտվի, սակայն այս տարի գյուղացին լավագույն դեպքում իր նախատեսած եկամտի միայն 50%–ը կստանա, քանի որ մթերման գները ցածր են։
Օրեր առաջ Արտաշատ խոշորացված համայնքի Ջրաշեն ու Դիտակ գյուղերի բնակիչները փակել էին Երևան–Արտաշատ ճանապարհը և բողոքում էին ծիրանի մթերման գներից։ Հասկանալու համար, թե այժմ ինչ իրավիճակում են գյուղացիները և ինչպես են փորձում լուծել խնդիրը, Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելեց գյուղեր և զրուցեց բնակիչների հետ։
Գյուղացիների համար անսպասելի է եղել այս տարվա բերքի առատությունը։ Ծիրանենիները ծաղկած են եղել, երբ ձյուն է եկել, մտածել են` բերքը կցրտահարվի, բայց այդ գիշեր եղանակը բացասական ջերմաստիճանի չի հասել։
© Sputnik / Aram NersesyanԾիրան
Абрикосы - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2023
Ծիրան
«Գարնանն ուրախանում ենք, որ բերքն առատ է, ամռանը` տխրում, որ էլի եկամուտ չստացանք, ու սկսում ենք հուսահատվել։ Ճանապարհ փակելն օգուտ տվեց այնքանով, որ մթերումը սկսվեց ոչ թե 200, այլ 300 դրամով, մինչդեռ նախորդ տարի ծիրանի մթերումը սկսվել էր 700 դրամով, միջինացված` 500 դրամով։ Անցած տարի բերքահավաքի ավարտին ծիրանի կիլոգրամն ենք վաճառել 300 դրամով»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ջրաշեն գյուղի բնակիչ 60-ամյա Արամայիս Բարբառյանը, որն ավելի քան 30 տարի ծիրանանոց ունի։
© Sputnik / Aram NersesyanԱրամայիս Բարբառյան
Производитель абрикосов общины Джрашен Арамаис Барбарян - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2023
Արամայիս Բարբառյան
Նրա 80 ծիրանենիներից 40–ը նոր են և այս տարի առաջին անգամ են բերք տվել։ Տղամարդու խոսքով` եթե 5-6 տոննա ծիրանի համար միջինում 1.5 մլն դրամ եկամուտ պետք է մնար, ապա հիմա դրա 50 տոկոսն է մնալու` չհաշված ծախսերը։
Գյուղացին մեծ գումար է ծախսում դաշտերի ոռոգման վրա, չնայած դրան` անցած տարի ջուր չլինելու պատճառով ծիրանենիներից շատերը չեն ջրվել, որի հետևանքով էլ ուշ են ծաղկել։ Կա՛մ բերք չեն տվել, կա՛մ ուշ են հասել։
Բացի այդ, գյուղացին մեծ գումար է ծախսում ծառերը 6-7 անգամ սրսկելու, իսկ բերքահավաքի ժամանակ` բանվորների վրա։ Ծիրան քաղողներն ու արկղերի մեջ դասավորողները օրական 10.000 դրամ աշխատավարձ են ուզում` պայմանով, որ սննդի հարցը ևս պետք է գյուղացին հոգա։
«Այսինքն` եթե մենք օրական 5 բանվոր ունենանք, նրանց ապահովենք նաև սննդով, 10 օր բերքահավաքի ժամանակ կծախսենք առնվազն 650-700 հազար դրամ»,–ասաց Բարբառյանը։
© Sputnik / Aram NersesyanԾիրանով բեռնված արկղեր
Ящики с абрикосами - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2023
Ծիրանով բեռնված արկղեր
Գյուղացիների խոսքով` այս տարի մթերման ցածր գները կարող են պայմանավորված լինել նաև ռուս–ուկրաինական պատերազմով, որի ֆոնին ռուբլին արժեզրկվել է։ Այդ է պատճառը, որ նրանք զերծ են մնում մթերողներին մեղադրելուց։
«Շնորհակալ ենք, որ գոնե մեր բերքը տանում են։ Եթե իրենք էլ չտանեն, պետական աջակցություն չկա, մենք էլի կմնանք կոտրած տաշտակի առաջ։ Գոնե այսպես կարողանում ենք մեր հանապազօրյա հացի հարցը լուծել»,– նշեցին նրանք։
Ջրաշենի բնակիչ Նանսեն Ավետիսյանն էլ ասաց, որ գյուղում հիմնականում զբաղվում են ծիրանագործությամբ, և նման իրավիճակներում տուժում են բոլորը։ Անգամ նրանք, ովքեր իրենց տան հողամասում 2-3 ծառ ունեն ու ցանկանում են բերքը վաճառել ու չեն կարողանում, դիմում են մեծ այգիներ ունեցողներին։
© Sputnik / Aram NersesyanԾիրանի այգի
Брикосовые деревья общины Джрашен - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2023
Ծիրանի այգի
«Եթե գյուղացին ունի ընդամենը 100-200 կգ ծիրան, որը շատ է հասել կամ օրինակ քամուց թափվել է, մենք կիլոգրամը 30-40 դրամով գնում ենք և 10-20 դրամ ավել գումարով վաճառում գործարաններին։ Այդ գյուղացիներին ձեռնտու չէ, որ իրենք անձամբ հանձնեն գործարանին, քանի որ գործարան հասնելու համար ճանապարհի վրա էլ են գումար ծախսում»,–ասաց Ավետիսյանը։
Նրա խոսքով` մարդիկ կան, որ 100-150 դրամով են ծիրանը մթերման հանձնում, զուտ այն պատճառով, որ չթափեն։
© Sputnik / Aram NersesyanՆանսեն Ավետիսյան
Производитель абрикосов общины Джрашен Нансен Аветисян - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2023
Նանսեն Ավետիսյան
Հասկանալու համար, թե որն է այս տարվա մթերման ցածր գների իրական պատճառը, Sputnik Արմենիան զրուցեց «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի պետ Կարեն Բաղդասարյանի հետ։
Նա նշեց, որ մթերման գները հիմնականում պայմանավորված են դրսում` ՌԴ–ում, ծիրանի վաճառքի լճացումից։
«Այս տարի Հայաստանում և Ուզբեկստանում աճող ծիրանը միաժամանակ է մտել ռուսական շուկա։ Քանի դեռ ուզբեկական ծիրանը ռուսական շուկայում է, հայկական ծիրանի մեծածախ գները սահմանափակվում են. այս պահի դրությամբ ռուսական շուկայում հայկական ծիրանը վաճառվում է մոտավորապես 350-400 դրամով»,–ասաց նա։
Բաղդասարյանի խոսքով` դա պայմանավորված է նրանով, որ այս տարի մի փոքր ցուրտ է եղել և տեղումներով լի, կորիզավոր մրգերը մի փոքր ուշ են հասել։ Եթե, օրինակ, Սուրենավանի կողմերում ծիրանն ավելի շուտ էր հասնում, այս տարի այդպես չի եղել։
«Հիմնականում մթերման բարձր գինը լինում է հենց Սուրենավանում, Արմաշում։ Քանի որ այս տարի ծիրանը միաժամանակ հասավ թե՛ Սուրենավանում, թե՛ կողքի համայնքներում, գներն էլ ընկան։ Օրինակ` նախորդ տարի այդտեղ մթերումը սկսել ենք 700 դրամով, այս տարի` 450-500 դրամով։ Ջրաշենում մթերումը սկսել ենք 300 դրամով, իսկ Արմավիրի մարզում` 250։ Հիմա նույնիսկ 200-220 դրամով են մթերում իրականացնում»,–ասաց Բաղդասարյանը։
Նա այս պահի դրությամբ բացառեց, որ ապրանքային տեսք ունեցող ծիրանի մթերման գինը կհասնի 150 դրամի, քանի որ մթերումը քիչ–քիչ տեղափոխվում է Արմավիրի մարզի Բաղրամյանի շրջան, որտեղ ցրտահարությունը մեծ վնաս է հասցրել ծիրանենիների բերքին և չի ակնկալվում, որ այն առատ կլինի։
© Sputnik / Aram NersesyanԾիրանի արկղերը տեղավորում են բեռնատարում
Производители абрикосов общины Джрашен грузят фрукты в грузовик - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2023
Ծիրանի արկղերը տեղավորում են բեռնատարում
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ հետևում են մթերումների գործընթացին։
«Մթերումների գործընթացը նոր է մեկնարկել։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հետևում է դրան, այս պահին մթերման խնդիր չունենք»,– նշեցին մամուլի ծառայությունից։
Ինչ վերաբերում է մթերման գներին, ապա, ըստ գերատեսչության, դրանք նախորդ տարվա համեմատ ավելի ցածր են՝ պայմանավորված ՀՀ դրամի արժևորմամբ և ռուսական ռուբլու արժեզրկմամբ։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի վերջին Արարատի մարզի մի շարք գյուղերում կարկուտ էր տեղացել։ Ամենամեծ վնասը կրել էր Քաղցրաշեն համայնքը` բերքի մինչև 60-65 տոկոսի սահմաններում։ Արդյունքում կորել էր ծիրանի ապրանքային տեսքը։ ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն էլ դեռ մայիսին ասել էր, որ տարվա սկզբին առաջացած ցրտահարությունների և կարկուտի պատճառով բերքը կլինի միջինից մի փոքր ցածր։
Դրսում մրցունակ լինելու համար հայկական ծիրանը պետք է ենթարկվի ռեբրենդինգի. Ղուկասյան
Լրահոս
0