https://arm.sputniknews.ru/20230621/erevani-kendanabanakan-ajgin-tnoreni-nvor-zhamanakavvor-pashtvonakatar-uni-61521990.html
Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի
Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները Արմեն Հարությունյանին ներկայացրել են այգու աշխատակիցներին։ 21.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-21T21:54+0400
2023-06-21T21:54+0400
2023-06-21T22:01+0400
կենդանաբանական այգի
տնօրեն
ժամանակավոր պաշտոնակատար
արմեն հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/18/63377567_0:0:1024:577_1920x0_80_0_0_e527f5bf5a0c081424c52fcc0e7ff4d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի: Տեղեկությունը հայտնում է «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ը։Երևանի քաղաքապետարանում քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդին է ներկայացրել «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրենի ԺՊ Արմեն Հարությունյանին։Այնուհետև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները Արմեն Հարությունյանին ներկայացրել են այգու աշխատակիցներին։Այգու նոր ժամանակավոր պաշտոնակատարն իր խոսքում նշել է, որ պարտավորեցնող է նման կառույցում աշխատելը և հույս հայտնել, որ միասնական ու հետևողական աշխատանքի արդյունքում կենդանաբանական այգին միայն կբարգավաճի։Հիշեցնենք, որ 2022 թ. մարտի 29–ին ևս քաղաքապետարանը Երևանի կենդանաբանական այգու համար տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել, այդ անգամ` Էդմոն Ղազարյանին։Իսկ ավելի վաղ` 2019-ի նոյեմբերին, այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի աշխատանքից ազատվելուց հետո, ԺՊ էր նշանակվել Վլադիմիր Սիմոնյանը, ապա Արևիկ Մկրտչյանը։Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է աշխատանքիցՀավելենք, որ կենդանիների անկման տարօրինակ դեպքերի հետ կապված` 2018 թվականից այգու աշխատակիցները ժամանակ առ ժամանակ բողոքի ցույցեր են անցկացնում։Վերջին անկման դեպքը գրանցվել էր փետրվարի 15-ին։ Կենդանաբանական այգու յագուարի սատկելու լուրը հայտնել էր անձամբ տնօրենի ԺՊ–ն։
կենդանաբանական այգի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/18/63377567_0:0:1024:768_1920x0_80_0_0_370a15a2f1547fb2b26c8922fef6b356.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կենդանաբանական այգի, տնօրեն, ժամանակավոր պաշտոնակատար, արմեն հարությունյան
կենդանաբանական այգի, տնօրեն, ժամանակավոր պաշտոնակատար, արմեն հարությունյան
Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի
21:54 21.06.2023 (Թարմացված է: 22:01 21.06.2023) Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները Արմեն Հարությունյանին ներկայացրել են այգու աշխատակիցներին։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի: Տեղեկությունը հայտնում է
«Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ը։
Երևանի քաղաքապետարանում քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդին է ներկայացրել «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրենի ԺՊ Արմեն Հարությունյանին։
Այնուհետև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները Արմեն Հարությունյանին ներկայացրել են այգու աշխատակիցներին։
Այգու նոր ժամանակավոր պաշտոնակատարն իր խոսքում նշել է, որ պարտավորեցնող է նման կառույցում աշխատելը և հույս հայտնել, որ միասնական ու հետևողական աշխատանքի արդյունքում կենդանաբանական այգին միայն կբարգավաճի։
Հիշեցնենք, որ 2022 թ. մարտի 29–ին ևս քաղաքապետարանը Երևանի կենդանաբանական այգու համար
տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել, այդ անգամ` Էդմոն Ղազարյանին։
Իսկ ավելի վաղ` 2019-ի նոյեմբերին, այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի աշխատանքից ազատվելուց հետո, ԺՊ էր նշանակվել Վլադիմիր Սիմոնյանը, ապա Արևիկ Մկրտչյանը։
Հավելենք, որ կենդանիների անկման տարօրինակ դեպքերի հետ կապված` 2018 թվականից այգու աշխատակիցները ժամանակ առ ժամանակ բողոքի ցույցեր են անցկացնում։
Վերջին անկման դեպքը գրանցվել էր փետրվարի 15-ին։ Կենդանաբանական այգու
յագուարի սատկելու լուրը հայտնել էր անձամբ տնօրենի ԺՊ–ն։