00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցոյը ողջ է. Երևանում կանցկացվի ռուս ռոք լեգենդին նվիրված փառատոն

© Sputnik / Andranik GhazaryanԱրմեն «Ցոյ» Սարգսյանը և Արման Սաֆարյանը Sputnik Արմենիայում
Արմեն «Ցոյ» Սարգսյանը և Արման Սաֆարյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2023
Արմեն «Ցոյ» Սարգսյանը և Արման Սաֆարյանը Sputnik Արմենիայում
Բաժանորդագրվել
Վերամիավորված «Կինո» խումբը մինչև տարեվերջ հնարավոր է` հանդես գա Երևանում։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Երևանի Սիրահարների այգում hունիսի 23-ին կանցկացվի ռոք փառատոն՝ «Ռուսական տան ռոք փառատոնը Հայաստանում»` նվիրված ռոք երգիչ Վիկտոր Ցոյի հիշատակին։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտարարեց փառատոնի կազմակերպիչ Արմեն «Ցոյ» Սարգսյանը։
Փառատոնը Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ։ Առաջին անգամ այն կայացել է անցած տարի` Վիկտոր Ցոյի 60– ամյակի կապակցությամբ։ Արմեն «Ցոյ» Սարգսյանը պատմում է, որ միջոցառումն այնքան լավ է անցել, որ Հայաստանում Ռուսական տունն առաջարկել է կրկնել այն։
«Այս անգամ փառատոնը կունենա վեց մասնակից՝ հինգ ռոք խումբ և մեկ մեներգչուհի։ Յուրաքանչյուր կատարող կներկայացնի 3-4 երգ։ Մասնակիցներին սպասվում են անակնկալներ: Սպասում ենք բոլորին: Ցոյը ողջ է»,- ասաց Սարգսյանը։
Փառատոնի մասնակից, «Highway» ռոք խմբի համահիմնադիր Արման Սաֆարյանն էլ, մի փոքր փակագծեր բացելով, ասաց, որ իրենք փառատոնին ոչ թե Ցոյի երգերը կկատարեն, այլ ռուսական այլ հայտնի ռոք խմբերի երգերի քավեր տարբերակները:
Խոսելով Հայաստանում ռոքի մասսայականության մասին` բանախոսները նշեցին, որ մեր երկրում դեռևս խորհրդային տարիներից այս ժանրի բազմաթիվ սիրահարներ կան։ Կան նաև ժանրի վառ ներկայացուցիչներ, սկսած 60-ականներին հայտնի «Երազողները» խմբից մինչև ժամանակակից հայ ռոք խմբեր, որոնք լեփ լեցուն դահլիճներում են ելույթ ունենում։
Ռուս լեգենդար ռոք երգչի երկրպագուները նույնպես քիչ չեն մեր երկրում, ու նրանց մեջ նաև բազմաթիվ երիտասարդներ կան։
© Sputnik / Andranik Ghazaryan «Highway» ռոք խմբի համահիմնադիր Արման Սաֆարյանը
Арман Сафарян на пресс-конференции в преддверии концерта в память Виктора Цоя (21 июня 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2023
«Highway» ռոք խմբի համահիմնադիր Արման Սաֆարյանը
«Ցոյը ճիշտ ժամանակին հայտնվել է ճիշտ տեղում, մարդկանց հետ ճիշտ լեզվով է խոսել` արդիական խնդիրների մասին։ Այնպես որ, զարմանալի չէ, որ հետխորհրդային տարածքում Ցոյը ողջ է»,- ասաց Արման Սաֆարյանը։
Երկու երաժիշտներն էլ վստահ են, որ փառատոնը կարող է դառնալ Ցոյի և «Կինո» խմբի բոլոր սիրահարների հավաքատեղի: Չի բացառվում, որ վերամիավորված «Կինո» խումբը մինչև տարեվերջ Երևանում հանդես գա համերգով։
Արմեն «Ցոյ» Սարգսյանը հայտնի «Ցոյի պատի» ստեղծման գաղափար ունի Երևանում։ Դա պատ է, որտեղ գրված է «Ցոյը ողջ է», իսկ շուրջբոլորը Վիկտոր Ցոյի երկրպագուների գրառումներն են ու երգերի բառերը։
Նշենք, որ հունիսի 21-ին նախկին ԽՍՀՄ տարբեր անկյուններում Վիկտոր Ցոյի երկրպագուներն ավանդաբար նշում են խորհրդային ռոքի լեգենդի ծննդյան օրը:
Լրահոս
0