https://arm.sputniknews.ru/20230621/baqvin-kvoch-enq-anum-lgh-bnakichnerin-erevani-het-taradzajnutjunneri-patand-chdardznel-rd-agn-61499189.html
Բաքվին կոչ ենք անում ԼՂ բնակիչներին Երևանի հետ տարաձայնությունների պատանդ չդարձնել. ՌԴ ԱԳՆ
Բաքվին կոչ ենք անում ԼՂ բնակիչներին Երևանի հետ տարաձայնությունների պատանդ չդարձնել. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Զախարովայի խոսքով` Մոսկվան շարունակում է Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման աշխատանքները։ 21.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-21T18:39+0400
2023-06-21T18:39+0400
2023-06-21T18:45+0400
մարիա զախարովա
լաչինի միջանցք
հակարի կամուրջ
արցախ
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/15/61497814_0:0:1280:720_1920x0_80_0_0_7589301549796a30591ccc2625fe6589.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Մոսկվան Բաքվին կոչ է անում Ղարաբաղի բնակչությանը Երևանի հետ տարաձայնությունների պատանդ չդարձնել։Նրա խոսքով` Մոսկվան շարունակում է աշխատել Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու ուղղությամբ` ռուսական խաղաղապահ զորակազմի գծով և այլ ուղիներով։«Մենք ակնկալում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերը կշարունակեն կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով նախատեսված բոլոր պարտավորությունները։ Դա առաջնահերթություն է»,– նշել է Զախարովան։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ էր տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։Հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից:
լաչինի միջանցք
հակարի կամուրջ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/15/61497814_175:0:1135:720_1920x0_80_0_0_00a70312a45d6c8bfd4093cc9f08e393.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, видео, լաչինի միջանցք, հակարի կամուրջ, արցախ, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
մարիա զախարովա, видео, լաչինի միջանցք, հակարի կամուրջ, արցախ, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Բաքվին կոչ ենք անում ԼՂ բնակիչներին Երևանի հետ տարաձայնությունների պատանդ չդարձնել. ՌԴ ԱԳՆ
18:39 21.06.2023 (Թարմացված է: 18:45 21.06.2023) Զախարովայի խոսքով` Մոսկվան շարունակում է Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման աշխատանքները։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Մոսկվան Բաքվին կոչ է անում Ղարաբաղի բնակչությանը Երևանի հետ տարաձայնությունների պատանդ չդարձնել։
«Մենք կոչ ենք անում Երևանին չհրաժարվել եռակողմ ֆորմատով աշխատանքներից։ Դա բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի իրավիճակի վրա և հանգեցնում իրավիճակի սրմանը։ Մենք Բաքվին կոչ ենք անում մարդասիրական նպատակներով քայլեր ձեռնարկել միջանցքի ամբողջական ապաշրջափակման ուղղությամբ և Ղարաբաղի բնակչությանը Երևանի հետ քաղաքական տարաձայնությունների պատանդ չդարձնել»,– ասել է Զախարովան։
Նրա խոսքով` Մոսկվան շարունակում է աշխատել Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու ուղղությամբ` ռուսական խաղաղապահ զորակազմի գծով և այլ ուղիներով։
«Մենք ակնկալում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերը կշարունակեն կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով նախատեսված բոլոր պարտավորությունները։ Դա առաջնահերթություն է»,– նշել է Զախարովան։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ էր տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
Հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների
առաջխաղացման փորձը կանխվել է։