https://arm.sputniknews.ru/20230621/atestavvorvats-vostikanneri-ashkhatavardzy-kkrknapatkvi-pashinjany-khvosel-e-pvopvokhutjunneric-61493610.html
Ատեստավորված ոստիկանների աշխատավարձը կկրկնապատկվի. Փաշինյանը խոսել է փոփոխություններից
Ատեստավորված ոստիկանների աշխատավարձը կկրկնապատկվի. Փաշինյանը խոսել է փոփոխություններից
Sputnik Արմենիա
Ըստ Նիկոլ Փաշինյանի` ոստիկանության գվարդիայում կանանց ներգրավման գործընթացը պետք է առաջնային խնդիր լինի։ 21.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-21T17:32+0400
2023-06-21T17:32+0400
2023-06-21T17:38+0400
նիկոլ փաշինյան
ոստիկան
ոստիկանության ազգային գվարդիա
աշխատավարձ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/15/61486677_0:0:1600:901_1920x0_80_0_0_45b913b81d5cf12d6195d18b55ca0ce1.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ոստիկանական համակարգի բարեփոխումները բերելու են ոստիկանության զորքերի ծառայողների սոցիալական երաշխիքների բարելավման: Այս մասին ոստիկանության զորքերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն այցելության ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Լինելու է աշխատավարձերի բարձրացում, ավելի կոնկրետ՝ աշխատավարձերի կրկնապատկում: Այն ինքնաբերաբար և մեկանգամյա չի լինելու։ Գործընթացը տեղի է ունենալու ատեստավորման միջոցով»,– հայտարարել է նա։Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հաջորդ տարի ոստիկանության զորքերը կվերածվեն ոստիկանության գվարդիայի, բայց հավելել է` կարևոր է հասկանալ, որ սա միայն անվան փոփոխություն չէ, սա նաև բովանդակության փոփոխություն է, ընդ որում՝ առանց ժխտելու նախկինում ձևավորված լավագույն ավանդույթները:«Կառուցվածքային փոփոխությունների ընթացքում ճիշտ է, որպեսզի մենք ևս մեկ անգամ համոզվենք, ինքներս մեր վրա աշխատելու այդ անընդհատ մոտիվացիան պահենք, որովհետև, ինչպես ասացի, այս գործընթացը որոշելու հարց է՝ կկրկնվի հինգ տարին մեկ անգամ, թե ինչքան ժամանակը մեկ»,– ասաց նա։Երկրորդ փոփոխությունը, որ արվելու է` ոստիկանության զորքերի ստորաբաժանումների տեղակայումն է մարզերում։ Վարչապետը ներկայացրեց, որ ստեղծվելու են մարզերի որոշակի խմբեր, որոնց համար կնախատեսվի ոստիկանության գվարդիայի ստորաբաժանում, և այդ ծառայությունը կունենա մշտական տեղակայման վայր, որտեղ արդեն ավելի հարմարավետ պայմաններում կիրականացվի ծառայությունը:Կառավարության ղեկավարն այսօր այցելել է նաև Հավերժության պուրակ, որը հիմնվել է ի հիշատակ ոստիկանության զորքերի նահատակված հերոսների: Այգու երկարությունը 44 մետր է, որը խորհրդանշում է Արցախյան 44-օրյա պատերազմը, իսկ լայնությունը՝ 33 մետր, որը խորհրդանշում է ՀՀ ՈԶ 1033 զորամասը:Ուզում եմ մաղթել և հրամայել, որ ձեր ձեռքը կաշառքի չկպչի. Փաշինյանը` Տավուշի պարեկներին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/15/61486677_161:0:1582:1066_1920x0_80_0_0_02e7a7fc28acacfc4a571f73b3e305f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ոստիկան, ոստիկանության ազգային գվարդիա, աշխատավարձ, հայաստան
նիկոլ փաշինյան, ոստիկան, ոստիկանության ազգային գվարդիա, աշխատավարձ, հայաստան
Ատեստավորված ոստիկանների աշխատավարձը կկրկնապատկվի. Փաշինյանը խոսել է փոփոխություններից
17:32 21.06.2023 (Թարմացված է: 17:38 21.06.2023) Ըստ Նիկոլ Փաշինյանի` ոստիկանության գվարդիայում կանանց ներգրավման գործընթացը պետք է առաջնային խնդիր լինի։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ոստիկանական համակարգի բարեփոխումները բերելու են ոստիկանության զորքերի ծառայողների սոցիալական երաշխիքների բարելավման: Այս մասին ոստիկանության զորքերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն այցելության ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Լինելու է աշխատավարձերի բարձրացում, ավելի կոնկրետ՝ աշխատավարձերի կրկնապատկում: Այն ինքնաբերաբար և մեկանգամյա չի լինելու։ Գործընթացը տեղի է ունենալու ատեստավորման միջոցով»,– հայտարարել է նա։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հաջորդ տարի ոստիկանության զորքերը կվերածվեն ոստիկանության գվարդիայի, բայց հավելել է` կարևոր է հասկանալ, որ սա միայն անվան փոփոխություն չէ, սա նաև բովանդակության փոփոխություն է, ընդ որում՝ առանց ժխտելու նախկինում ձևավորված լավագույն ավանդույթները:
«Կառուցվածքային փոփոխությունների ընթացքում ճիշտ է, որպեսզի մենք ևս մեկ անգամ համոզվենք, ինքներս մեր վրա աշխատելու այդ անընդհատ մոտիվացիան պահենք, որովհետև, ինչպես ասացի, այս գործընթացը որոշելու հարց է՝ կկրկնվի հինգ տարին մեկ անգամ, թե ինչքան ժամանակը մեկ»,– ասաց նա։
Երկրորդ փոփոխությունը, որ արվելու է` ոստիկանության զորքերի ստորաբաժանումների տեղակայումն է մարզերում։ Վարչապետը ներկայացրեց, որ ստեղծվելու են մարզերի որոշակի խմբեր, որոնց համար կնախատեսվի ոստիկանության գվարդիայի ստորաբաժանում, և այդ ծառայությունը կունենա մշտական տեղակայման վայր, որտեղ արդեն ավելի հարմարավետ պայմաններում կիրականացվի ծառայությունը:
«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ մեզ համար պետք է առաջնային խնդիր լինի նաև ոստիկանության գվարդիայում կանանց ներգրավման գործընթացը, որովհետև կանայք նույնպես ավելի մեծ չափով պետք է ծառայություն իրականացնեն ոստիկանության գվարդիայում այնպես, ինչպես հիմա մենք այդ գործընթացն իրականացնում ենք բանակում, զինված ուժերում, պարեկային ոստիկանությունում, ընդհանրապես ոստիկանությունում»,– ասել է նա։
Կառավարության ղեկավարն այսօր այցելել է նաև Հավերժության պուրակ, որը հիմնվել է ի հիշատակ ոստիկանության զորքերի նահատակված հերոսների: Այգու երկարությունը 44 մետր է, որը խորհրդանշում է Արցախյան 44-օրյա պատերազմը, իսկ լայնությունը՝ 33 մետր, որը խորհրդանշում է ՀՀ ՈԶ 1033 զորամասը: