https://arm.sputniknews.ru/20230621/araqsy-metsamvori-aek-i-tapvonnervov-chi-aghtvotvum-irany-herqum-e-61497133.html
Արաքսը Մեծամորի ԱԷԿ-ի թափոններով չի աղտոտվում. Իրանը հերքում է
Արաքսը Մեծամորի ԱԷԿ-ի թափոններով չի աղտոտվում. Իրանը հերքում է
Sputnik Արմենիա
Իրանցի մասնագետները հայկական ատոմակայանի նյութերով գետի աղտոտման ոչ մի հնարավորություն չեն տեսնում։ 21.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-21T18:06+0400
2023-06-21T18:06+0400
2023-06-21T18:39+0400
իրանի իսլամական հանրապետություն
արաքս գետ
ատոմակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/984/45/9844581_0:56:1601:956_1920x0_80_0_0_314eafd8ea734d158d28925a286fb2d1.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Իրանի իշխանությունները հերքել են լուրն այն մասին, թե Արաքս գետն աղտոտվում է Մեծամորի ԱԷԿ-ի թափոններով։ Տեղեկությունը հաղորդում է «Իրնա» գործակալությունը։Իրանի միջուկային կարգավորման վարչությունը հայտարարել է, որ մինչ այժմ Իրանի հյուսիս-արևմուտքում ռադիոակտիվ աղտոտում չի հայտնաբերվել:Արաքս գետում ռադիոակտիվ նյութերի առկայությունը ստուգվում է տարին մեկ անգամ, և առաջիկայում այդ տարածքում կտեղադրվեն նաև առցանց մոնիտորինգի միջոցներ։Իրանի միջուկային կարգավորման վարչության փորձագետների կարծիքով` Մեծամորի ատոմակայանի և Արաքս գետի միջև հեռավորությունը մեծ է, և ոչ մի հավանականություն չկա, որ այդ կայանի կեղտաջրերը հայտնվեն գետում և աղտոտեն ռադիոակտիվ նյութերով:Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ռադիոակտիվ աղտոտման պատճառով (ամենայն հավանականությամբ Հայաստանից) Իրանի հյուսիսում ավելացել է քաղցկեղային հիվանդությունների թիվը:ՄԻՖԻ-ն կօգնի Հայաստանին ԱԷԿ-ի կյանքը երկարացնող մասնագետներ պատրաստել
իրանի իսլամական հանրապետություն
արաքս գետ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/984/45/9844581_126:0:1473:1010_1920x0_80_0_0_3d60c3e71b1f4a594df3eae91eaca4c2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, արաքս գետ, ատոմակայան
իրանի իսլամական հանրապետություն, արաքս գետ, ատոմակայան
Արաքսը Մեծամորի ԱԷԿ-ի թափոններով չի աղտոտվում. Իրանը հերքում է
18:06 21.06.2023 (Թարմացված է: 18:39 21.06.2023) Իրանցի մասնագետները հայկական ատոմակայանի նյութերով գետի աղտոտման ոչ մի հնարավորություն չեն տեսնում։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Իրանի իշխանությունները հերքել են լուրն այն մասին, թե Արաքս գետն աղտոտվում է Մեծամորի ԱԷԿ-ի թափոններով։ Տեղեկությունը հաղորդում է
«Իրնա» գործակալությունը։
Իրանի միջուկային կարգավորման վարչությունը հայտարարել է, որ մինչ այժմ Իրանի հյուսիս-արևմուտքում ռադիոակտիվ աղտոտում չի հայտնաբերվել:
Արաքս գետում ռադիոակտիվ նյութերի առկայությունը ստուգվում է տարին մեկ անգամ, և առաջիկայում այդ տարածքում կտեղադրվեն նաև առցանց մոնիտորինգի միջոցներ։
Իրանի միջուկային կարգավորման վարչության փորձագետների կարծիքով` Մեծամորի ատոմակայանի և Արաքս գետի միջև հեռավորությունը մեծ է, և ոչ մի հավանականություն չկա, որ այդ կայանի կեղտաջրերը հայտնվեն գետում և աղտոտեն ռադիոակտիվ նյութերով:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ռադիոակտիվ աղտոտման պատճառով (ամենայն հավանականությամբ Հայաստանից) Իրանի հյուսիսում ավելացել է քաղցկեղային հիվանդությունների թիվը: