https://arm.sputniknews.ru/20230621/adrbejany-partavvor-e-apacucel-vor-khaghaghutjan-e-dzgtum-natali-luazvo-61505719.html
«Ադրբեջանը պարտավոր է ապացուցել, որ խաղաղության է ձգտում». Նատալի Լուազո
«Ադրբեջանը պարտավոր է ապացուցել, որ խաղաղության է ձգտում». Նատալի Լուազո
Sputnik Արմենիա
Լուազոն վերահաստատեց Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը` Լաչինի միջանցքի արգելափակումը ապօրինի է և պետք է դադարեցվի։ Նա նաև ուղերձով դիմեց Բաքվում... 21.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-21T19:50+0400
2023-06-21T19:50+0400
2023-06-21T20:19+0400
հայաստան
ադրբեջան
նատալի լուազո
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/15/61508506_0:0:1600:901_1920x0_80_0_0_f7bb697f989418cf9e14e587d85ebc7a.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ադրբեջանը պարտավոր է ապացույցներ ներկայացնել, որ խաղաղության է ձգտում։ Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն։Նա նշեց, որ ԵՄ–ն ջանքեր է ներդնում, որպեսզի ՀՀ–ի և Ադրբեջանի ղեկավարության միջև շփումն ավելի դյուրացվի։Նրա խոսքով` ժամանակն է, որ ՀՀ–ի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատվի։«Ինչպես գիտեք, պատերազմ սկսելու համար ընդամենը մի երկիր է պետք, բայց դադարեցնելու համար պետք է երկու երկրների բարի կամքի դրսևորում»,– եվրոպացի պաշտոնյան։Լուազոն միաժամանակ վերահաստատեց Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը` Լաչինի միջանցքի արգելափակումը ապօրինի է և պետք է դադարեցվի։«ԼՂ հայերի իրավունքները և բարեկեցությունը պետք է պաշտպանության արժանանան։ Եվ ՀՀ ինքնիշխանությունը պետք է հարգանքի արժանանա»,–ընդգծեց նա։Լուազոն նաև ուղերձ հղեց Բաքվում հավատարմագրված եվրոպական դեսպաններին` եթե Ադրբեջանը նրանց հրավիրի այցելել ապօրինի տեղակայված անցակետ, նրանք պետք է ձեռնպահ մնան հրավերն ընդունելուց` հետևողական մնալով Արդարադատության միջազգային դատարանի վճռի պայմաններին։Հիշեցնենք` Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, այցելել է Սյունիք։«Մենք Հայաստանի կողքին ենք». Ֆրանսիայի արտգործնախարարը ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/15/61508506_176:0:1600:1068_1920x0_80_0_0_8afdc78bfcdc7487a1b76d983c894b8d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, նատալի լուազո, լաչինի միջանցք
հայաստան, ադրբեջան, նատալի լուազո, լաչինի միջանցք
«Ադրբեջանը պարտավոր է ապացուցել, որ խաղաղության է ձգտում». Նատալի Լուազո
19:50 21.06.2023 (Թարմացված է: 20:19 21.06.2023) Լուազոն վերահաստատեց Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը` Լաչինի միջանցքի արգելափակումը ապօրինի է և պետք է դադարեցվի։ Նա նաև ուղերձով դիմեց Բաքվում հավատարմագրված դեսպաններին։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ադրբեջանը պարտավոր է ապացույցներ ներկայացնել, որ խաղաղության է ձգտում։ Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն։
Նա նշեց, որ ԵՄ–ն ջանքեր է ներդնում, որպեսզի ՀՀ–ի և Ադրբեջանի ղեկավարության միջև շփումն ավելի դյուրացվի։
«Վերջին այդօրինակ շփումը տեղի ունեցավ Քիշնևում` ԵՄ նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ։ Մենք ջանքեր ենք ներդնում, որպեսզի լարվածությունը նվազի, և ՀՀ–ում ԵՄ առաքելությունը պետք է նպաստի դրան»,–ասաց Լուազոն։
Նրա խոսքով` ժամանակն է, որ ՀՀ–ի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատվի։
«Ինչպես գիտեք, պատերազմ սկսելու համար ընդամենը մի երկիր է պետք, բայց դադարեցնելու համար պետք է երկու երկրների բարի կամքի դրսևորում»,– եվրոպացի պաշտոնյան։
Լուազոն միաժամանակ վերահաստատեց Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը` Լաչինի միջանցքի արգելափակումը ապօրինի է և պետք է դադարեցվի։
«ԼՂ հայերի իրավունքները և բարեկեցությունը պետք է պաշտպանության արժանանան։ Եվ ՀՀ ինքնիշխանությունը պետք է հարգանքի արժանանա»,–ընդգծեց նա։
Լուազոն նաև ուղերձ հղեց Բաքվում հավատարմագրված եվրոպական դեսպաններին` եթե Ադրբեջանը նրանց հրավիրի այցելել ապօրինի տեղակայված անցակետ, նրանք պետք է ձեռնպահ մնան հրավերն ընդունելուց` հետևողական մնալով Արդարադատության միջազգային դատարանի վճռի պայմաններին։
Հիշեցնենք` Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն հանդիպել է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի,
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, այցելել է Սյունիք։