https://arm.sputniknews.ru/20230621/adrbejani-paragajum-dzez-hamar-vorn-e-karmir-gitsy-inch-en-pataskhanel-gevvorgjanin-ekhkhv-um-61476943.html
Ադրբեջանի պարագայում Ձեզ համար ո՞րն է կարմիր գիծը. ինչ են պատասխանել Գևորգյանին ԵԽԽՎ-ում
Ադրբեջանի պարագայում Ձեզ համար ո՞րն է կարմիր գիծը. ինչ են պատասխանել Գևորգյանին ԵԽԽՎ-ում
Sputnik Արմենիա
Նախարարների խորհրդի նախագահ Էդգար Ռինկևիչը հավաստիացրել է, որ կոմիտեի նախագահության դերում ընդհանուր մի սկզբունք կա, այն է միջազգային իրավունքի նորմերը։ 21.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-21T14:16+0400
2023-06-21T14:16+0400
2023-06-21T14:16+0400
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
արմեն գևորգյան
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1b/54422971_0:0:800:451_1920x0_80_0_0_ae3b03ff4aedafaa8b2820ac6db2d5e2.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ՀՀ ԱԺ պատվիրակության հիմնական անդամ, ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գևորգյանը հարց է հղել Լատվիայի ԱԳ նախարար, Նախարարների խորհրդի նախագահ Էդգար Ռինկևիչին անդամ երկրների քայլերի և դրանց պատասխանելու հնարավորությունների մասին։ Գևորգյանին հետաքրքրում էր, թե ո՞ր սցենարի դեպքում Նախարարների կոմիտեն առավել վճռականություն կցուցաբերի՝ ստիպելով Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքի նորմերը և կկանխի նոր պատերազմական հանցագործությունները։Նա իր հարցում հիշեցրել է, որ Ադրբեջանը շարունակում է խարխլել է ժողովրդավարության չափորոշիչներն ու օրենքի գերակայությունը և տարածաշրջանում բնիկ հայ ժողովրդի էթնիկական զտման գործունեություն է ծավալում։«Չեմ կարծում, թե գունավոր գծերով տարանջատումն այս մեծ կազմակերպության ոգուն համահունչ լավագույն մոտեցումն է»,– ի պատասխան ասել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկևիչն ու հավելել, որ կոմիտեն լի է վճռականությամբ՝ ապահովելու, որպեսզի յուրաքանչյուր անդամ-պետություն հավատարիմ մնա միջազգային իրավունքի հիմնական կանոնադրություններին և կոնվենցիաներին, ինչպես նաև Եվրոպական կոնվենցիաներին։Նա հայտնել է, որ կոմիտեի նախագահության դերում ընդհանուր մի սկզբունք կա, այն է միջազգային իրավունքի նորմերը։ Նա կոչ է արել, որ յուրաքանչյուր անդամ պետություն, պահպանի այդ նորմերը:Ռինկևիչը հավելել է նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները նույնպես պետք է ի կատար ածվեն։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1b/54422971_0:0:800:601_1920x0_80_0_0_1eb3fd9cb9176d0da82bf0785be22c9e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), արմեն գևորգյան, հայաստան, ադրբեջան
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), արմեն գևորգյան, հայաստան, ադրբեջան
Ադրբեջանի պարագայում Ձեզ համար ո՞րն է կարմիր գիծը. ինչ են պատասխանել Գևորգյանին ԵԽԽՎ-ում
Նախարարների խորհրդի նախագահ Էդգար Ռինկևիչը հավաստիացրել է, որ կոմիտեի նախագահության դերում ընդհանուր մի սկզբունք կա, այն է միջազգային իրավունքի նորմերը։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ՀՀ ԱԺ պատվիրակության հիմնական անդամ, ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գևորգյանը հարց է հղել Լատվիայի ԱԳ նախարար, Նախարարների խորհրդի նախագահ Էդգար Ռինկևիչին անդամ երկրների քայլերի և դրանց պատասխանելու հնարավորությունների մասին։ Գևորգյանին հետաքրքրում էր, թե ո՞ր սցենարի դեպքում Նախարարների կոմիտեն առավել վճռականություն կցուցաբերի՝ ստիպելով Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքի նորմերը և կկանխի նոր պատերազմական հանցագործությունները։
«Այս առումով կցանկանայի հարցնել՝ Ադրբեջանի պարագայում Ձեզ համար ո՞րն է կարմիր գիծը»,– հարցրել է նա։
Նա իր հարցում հիշեցրել է, որ Ադրբեջանը շարունակում է խարխլել է ժողովրդավարության չափորոշիչներն ու օրենքի գերակայությունը և տարածաշրջանում բնիկ հայ ժողովրդի էթնիկական զտման գործունեություն է ծավալում։
«Չեմ կարծում, թե գունավոր գծերով տարանջատումն այս մեծ կազմակերպության ոգուն համահունչ լավագույն մոտեցումն է»,– ի պատասխան ասել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկևիչն ու հավելել, որ կոմիտեն լի է վճռականությամբ՝ ապահովելու, որպեսզի յուրաքանչյուր անդամ-պետություն հավատարիմ մնա միջազգային իրավունքի հիմնական կանոնադրություններին և կոնվենցիաներին, ինչպես նաև Եվրոպական կոնվենցիաներին։
Նա հայտնել է, որ կոմիտեի նախագահության դերում ընդհանուր մի սկզբունք կա, այն է միջազգային իրավունքի նորմերը։ Նա կոչ է արել, որ յուրաքանչյուր անդամ պետություն, պահպանի այդ նորմերը:
Ռինկևիչը հավելել է նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները նույնպես պետք է ի կատար ածվեն։