00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինի՞ն են կանչելու հարցաքննության, որ հասկանանաք` ճիշտ էր Փաշինյանը, թե ոչ. Մանուկյան

© Sputnik / Asatur YesayantsԳեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2023
Գեղամ Մանուկյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ` իրենց ներկայությունը ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովում իմաստ չուներ, քանի որ այնտեղ մեծամասնություն էին կազմում իշխանության ներկայացուցիչները։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. ՌԴ նախագահ Պուտինի՞ն են կանչելու հարցաքննության, որ հասկանանաք` ճիշտ էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հնչեցրած, թե ոչ։ Խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ այս հարցադրումն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
2020 թ. 44–օրյա պատերազմի հանգմանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին այսօր Փաշինյանը հնչեցրած բազմաթիվ մտքեր, ըստ Գեղամ Մանուկյանի, հնարավոր չէ ճշտել։
«Հիմա Փաշինյանը բազմաթիվ փաստեր է հրապարակում` հղում անելով Պուտինի բազմաթիվ առաջարկներին, որոնք նա հրապարակել է իր հարցազրույցների ժամանակ։ Այսինքն, Պուտինի՞ն են կանչելու հարցաքննության, որ հասկանանաք` օբյեկտիվ էր Փաշինյանի ասածը, թե ոչ»,– հայտարարեց Մանուկյանը։
Ըստ Մանուկյանի` նախորդ 3 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն իրար հակասող այնքան բան է ասել Շուշիի մասին, որ դրանցից մի ամբողջ նախաքննություն կարելի է անել։
«Այդ բոլոր հակասությունների մեխն այն է, որ ես այդ ամենի հետ կապ չունեմ, ինձ խաբել են, իմ գրպանն են գցել, ես հարիֆ եմ։ Այդ թեզով ամբողջական զեկույցն էր ներկայացնում Փաշինյանը։ Շուշին պատերազմի ընդամենը մեկ դրվագն է, ու քանի որ այն բոլորիս անհատական ցավն է, Փաշինյանը փորձում է կենտրոնանալ միայն Շուշիի վրա։ Իսկ իրականում նա պատերազմի հանգամանքների մասին ոչինչ չասաց, այլ միայն պատմական ակնարկ էր անում»,– վստահեցրեց ընդդիմադիր պատգամավորը։
Թե ինչու ընդդիմությունը չմասնակցեց քննիչ հանձնաժողովի նիստին, Գեղամ Մանուկյանը նշեց, որ այս ձևաչափն ինքնին անհավասար պայմաններ է ստեղծել, քանի որ Փաշինյանից առաջ մյուս բոլորի վկայություններն հանձնաժողովում եղել են փակ դռների հետևում։
«44-օրյա պատերազմը չէր լինի, եթե...». Փաշինյանը` ինքնորոշման իրավունքի մասին
«Այդ դեպքում հրապարակեք բոլոր մյուսների հայտարարությունները։ Հենց այստեղ է խաղը. երբ դիմեցի, որ ծանոթանամ Օնիկ Գասպարյանի վկայություններին, ասացին` քանի որ ընդդիմությունը բոյկոտում է քննիչ հանձնաժողովի նիստերը, չենք կարող տրամադրել։ Իմ կարծիքով` պատերազմի մասին անհնար է ուղիղ եթերում խոսել, քանի որ բազմաթիվ ռազմական և դիվանագիտական գաղտնիքներ կան»,– կարծում է Մանուկյանը։
Ըստ նրա` իրենց ներկայությունն անիմաստ էր քննիչ հանձնաժողովի նիստին, քանի որ այն ձևավորել է` մեծամասնություն ունենալով իշխանության ներկայացուցիչներին։
Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե քննիչ հանձնաժողով հրավիրվելու է նաև Արցախի նախագահը, Գեղամ Մանուկյանը խորհուրդ տվեց` նախ բացել Արցախի ճանապարհը, ապա հրավիրել թե Արցախի նախագահին, թե Սամվել Բաբայանին։
Լրահոս
0