00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խավարասերները վխտում են Երևանի կենտրոնում. ո՞վ պետք է լուծի խնդիրը

© Sputnik / Александр ВильфԽավարասերներ
Խավարասերներ - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2023
Խավարասերներ
Բաժանորդագրվել
Երևանի կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի խոսքով` Հանրապետության հրապարակում հայտնված խավարասերների խնդիրը կարելի է կես ժամում լուծել։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Երևանի բնակիչներն ահազանգում են, որ խավարասերները վերադարձել են Կենտրոն վարչական շրջան։ Երեկոյան ժամերին խավարասերներ կարելի է տեսնել ամենուր` Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ, հարակից փողոցներից մինչև Իսահակյան փողոց։ Հասկանալու համար, թե ում տիրույթում է խնդիրը, Sputnik Արմենիան դիմեց Երևանի քաղաքապետարան, ՀՀ առողջապահության նախարարություն, սակայն այս գերատեսչությունների մամուլի ծառայություններից հայտնեցին, որ դա իրենց լուծելիք խնդիրը չէ։
Քանի որ նմանատիպ խնդիր էր եղել նաև 2019 թվականին, Sputnik Արմենիան դիմեց Երևանի կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանին պարզելու համար, թե ինչպես է հարցը լուծվել։
«Հաշվի առնելով հատկապես Հանրապետության հրապարակի կարևորությունը` պետք է հրատապ կարգով խնդիրը լուծել։ Խնդիրը Կենտրոն վարչական շրջանի կոմունալ վարչության տիրույթում է»,– ասաց Մնացականյանը։
Նրա խոսքով` իրենք ժամանակին խնդրում էին դեռատիզացիա (կրծողների դեմ պայքար) և դեզինսեկցիա (միջատների դեմ պայքար) իրականացնող կազմակերպություններին, որոնք Երևանի քաղաքապետարանի կողմից տենդեր էին շահել, բացի Երևանի շենքերի մուտքերից, կտուրներից ու նկուղներից, նաև այդ տարածքներով զբաղվել։
«Կես ժամում լուծելու հարց է, երկու զանգով։ Երևանի ամենապատասխանատու, ամենակարևոր հասարակական տարածքում նման իրավիճակ չպետք է լինի։ Քանի՞ կոպեկի արժեք ունի այդ գեղեցիկ լուսավորությունը, եթե քաղաքացիների, տուրիստների աչքի առաջ խավարասերներ են լինելու»,–ասաց Մնացականյանը։
Նա ընդգծեց, որ Կենտրոն վարչական շրջանում մաքրությունը լավ չի իրականացվում։ Օրինակ` Հանրապետության հրապարակում շատացել են գետնին ուտելիք թափողները, եղանակը տաքացել է, ու քանի որ տարածքն էլ խոնավ է, պայմաններ են ստեղծվում խավարասերների բազմացման համար։
Հավելենք, որ Sputnik Արմենիան խնդրի մասին ահազանգեց Կենտրոն վարչական շրջանի կոմունալ տնտեսության վարչություն։
Մեզ խոստացան համապատասխան մասնագետներին խնդրի մասին տեղեկացնել, իսկ արդյունքների մասին հետադարձ կապով տեղեկացնել։
Լրահոս
0