00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կենտրոնական բանկը 3 արծաթե հուշադրամ է շրջանառության մեջ դրել

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ ԿԲ–ն
ՀՀ ԿԲ–ն - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2023
ՀՀ ԿԲ–ն
Բաժանորդագրվել
ԿԲ-ի շրջանառության մեջ դրվող բոլոր հուշադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում:
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակ», «Հակոբ Հակոբյանի 100-ամյա» և «Արարատ–73-ի ոսկե դուբլի 50-ամյակ» արծաթե հուշադրամները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։
«Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակ»–ին նվիրված հուշադրամի մասին նշվում է, որ «Հայֆիլմը» (նախկինում «Պետկինո», «Հայկինո») հիմնվել է 1923 թվականին` ապրիլի 16-ին։ Հայկական ֆիլմերն ընդգրկվել և ներկայացվել են մի շարք կինոփառատոններում։ Հայկական կինեմատոգրաֆի 100-ամյա պատմության ընթացքում ստեղծվել են ավելի քան 700 խաղարկային, շուրջ 2500 վավերագրական, փաստավավերագրական ու մոտ 300 անիմացիոն ֆիլմեր։
© Photo : press office of CBA«Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակ»–ին նվիրված հուշադրամը
Серебряная памятная монета “100-летие основания армянского кино” - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2023
«Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակ»–ին նվիրված հուշադրամը
Հուշադրամի դիմերեսին լինելու են «Հայկինոյի» և «Հայֆիլմի» պատկերանիշերը, իսկ դարձերեսին՝ կինոժապավենի և կինոպրոյեկտորի ոճավորված պատկերներ:
Էսքիզների հեղինակներն են՝ Լուսինե Lալայանը և Էդուարդ Կուրղինյանը։ Այն կարժենա 1000 դրամ, քաշը կլինի 33.6 գ։ Թողարկվելու է ընդհանուր առմամբ 200 հատ։
ԿԲ հաղորդագրությունում նաև նշվում է, որ շրջանառության մեջ է դրվելու նաև գեղանկարիչ, քանդակագործ Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված հուշադրամ։ Հակոբյանը ծնվել է Ալեքսանդրիայում, իսկ 1962 թվականին բնակություն է հաստատել Հայաստանում։ Մեծանուն նկարչի ստեղծագործական ժառանգության զգալի մասը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։
© Photo : press office of CBAՀակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված հուշադրամը
Серебряная памятная монета, посвященная 100-летию Акопа Акопяна - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2023
Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված հուշադրամը
Հուշադրամի դիմերեսին լինելու է Հակոբ Հակոբյանի «Մարդը և բույսը» կտավը, իսկ դարձերեսին` ինքն է իր արվեստանոցում: Էսքիզների հեղինակը Հարություն Սամուելյանն է։ Հուշադրամի անվանական արժեքը կազմելու է 100 դրամ, քաշը 28,28 գ է, թողարկվելու է 250 հատ։
Կենտրոնական բանկը նախատեսում է շրջանառության մեջ դնել նաև Երևանի «Արարատ-73» ֆուտբոլային թիմի ոսկե դուբլի 50-ամյակին նվիրված հուշադրամ։ «Արարատն» այդ ժամանակ խաղացել էր Լենինգրադի «Զենիթի» հետ։ Հայկական թիմի ավագ Հովհաննես Զանազանյանի և Էդուարդ Մարգարովի գոլերի շնորհիվ «Արարատը» 3։2 հաշվով հաղթել էր մրցակցին` նվաճելով ԽՍՀՄ չեմպիոնի տիտղոսը և ձևակերպվել էր ոսկե դուբլ։
© Photo : press office of CBA«Արարատ-73» ֆուտբոլային թիմի ոսկե դուբլի 50-ամյակին նվիրված հուշադրամը
Серебряная памятная монета, посвященная 50-летию золотого дубля футбольной команды Арарат - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2023
«Արարատ-73» ֆուտբոլային թիմի ոսկե դուբլի 50-ամյակին նվիրված հուշադրամը
Հուշադրամի դիմերեսին լինելու է «Արարատ» ֆուտբոլային թիմի պատկերանիշը, իսկ դարձերեսին` ԽՍՀՄ գավաթը, ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության չեմպիոնի մեդալը։ Էսքիզի հեղինակը Վարդան Վարդանյանն է, անվանական արժեքը 1000 դրամ է, քաշը` 33,6 գ։ Թողարկվելու է 400 հատ հուշադրամ։
Բոլոր հուշադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում:
Լրահոս
0