00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունը ՏՏ-ին օգնում է, մեզ՝ ոչ. հանքարդյունաբերողներն ԱԺ-ում էին

© Sputnik / Aram NersesyanՍոթքի հանքավայրը
Սոթքի հանքավայրը - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2023
Սոթքի հանքավայրը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հանքարդյունաբերական ընկերությունները պահանջում են հարկերի վճարման հետաձգում կամ ֆինանսական աջակցություն՝ փոխարժեքի տատանումների պատճառով վնասը փոխհատուցելու համար: Բանկային գործիքներից, որոնք ապահովագրում են նման տատանումներից, ընկերությունները դեռ չեն օգտվում։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Եթե կառավարությունը նպատակային աջակցություն է ցուցաբերում ՏՏ ընկերություններին, որոնք տուժել են արժույթի տատանումներից, ապա նույն կերպ կարելի էր աջակցել նաև հանքարդյունաբերական ձեռնարկություններին։ Այս մասին հայտարարեցին Լեռնամետալուրգիական ընկերությունների միության ներկայացուցիչները, որոնք հավաքվել էին խորհրդարանում` քննարկման:
Ավելի վաղ միության նախագահ Վարդան Ջանյանը հայտարարել էր, որ դրամի փոխարժեքի բարձրացման պատճառով ոլորտի ընկերությունների համար դժվարություններ են ստեղծվել, քանի որ դոլարային հասույթը նվազել է։
«Ուրախալի է, որ կառավարության հետ հաջողվել է համաձայնության գալ այս տարվանից հարկումը նվազեցնելու շուրջ, սակայն դոլարի փոխարժեքի խնդիրները չեն վերացել և բարդություններ են առաջացնում»,– հավելել է նա:
Նրա խոսքով՝ ոլորտի ընկերություններին աջակցելու տարբերակներից մեկը կարող է լինել այն նպատակային աջակցությունը, որը կառավարությունը կարող է տրամադրել տուժած ընկերություններին, եթե նրանք հիմնավորեն, թե ինչպես և որքանով է կրճատվել փոխարժեքի տատանումներից ստացված հասույթը:
Շատ դժվար է, գոյատևում ենք. ո՞ր դեպքում կշտկվի իրավիճակն Ախթալայի ԼՀԿ–ում
Ջանյանը նշել է, որ նման աջակցության նախադեպ կա՝ հիշեցնելով, որ անցյալ տարի կառավարությունը որոշել է 10 մլրդ դրամ (մոտ 25 մլն դոլար) հատկացնել ՏՏ ընկերություններին, որոնք նույնպես տուժել են դրամի արժևորումից։
Նա հիշեցրել է, որ իրենց ոլորտի ուղղակի ներդրումը ՀՆԱ-ում կազմում է մոտ 6 տոկոս, իսկ անուղղակի ներդրումը տարբեր գնահատականներով հասնում է 10-11 տոկոսի։
«Մենք հասկանում ենք, որ կառավարությունն ունի բազմաթիվ այլ հրատապ ծախսեր, բայց երկրի համար այնպիսի ռազմավարական ճյուղ, ինչպիսին մերն է, նույնպես աջակցության կարիք ունի», - հավելել է Ջանյանը։
Խորհրդակցությանը ներկա էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը նշեց, որ կառավարությունը ՏՏ-ն հանքարդյունաբերությունից կամ այլ ոլորտներից ավելի կարևոր չի համարում, սակայն այժմ նման աջակցության միջոցներ նախատեսված չեն:
Իր հերթին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը հայտնեց, որ բանկերը բիզնեսին առաջարկում են փոխարժեքի տատանումներից ապահովագրելու մեխանիզմներ, սակայն բիզնեսը դրանցից գրեթե չի օգտվում:
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան նախարարությունից նշեցին, որ դեռ պատրաստ չեն այս թեմայով ավելի մանրամասն մեկնաբանությունների։
Մյուս առաջարկների թվում, որոնք միությունը ներկայացրել է կառավարությանը, ընկերությունների հարկային վճարումները հետաձգելու հնարավորությունն է, սակայն այս առաջարկն էլ դեռ չի ընդունվել:
Լրահոս
0