https://arm.sputniknews.ru/20230620/hapk-um-uzum-en-krtshatel-masnakicnerin-ognelu-masin-vorvoshumneri-yndunman-zhamketnery-61455866.html
ՀԱՊԿ-ում ուզում են կրճատել մասնակիցներին օգնելու մասին որոշումների ընդունման ժամկետները
ՀԱՊԿ-ում ուզում են կրճատել մասնակիցներին օգնելու մասին որոշումների ընդունման ժամկետները
Sputnik Արմենիա
Ժամկետների կրճատման նախաձեռնությունը վերաբերում է ինչպես գլխավոր քարտուղարի, կանոնադրական և մշտական աշխատանքային մարմինների գործողություններին, այնպես էլ... 20.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-20T19:25+0400
2023-06-20T19:25+0400
2023-06-20T19:26+0400
հայաստան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
իմանգալի տասմագամբետով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/10/56833117_0:14:1281:734_1920x0_80_0_0_1447a0e926a1213a98b692461929d4b8.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները նախատեսում են նվազագույնի հասցնել միավորման մասնակիցներին օգնություն ցուցաբերելու մասին որոշումների մշակման և ներդրման ժամկետները: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Մինսկում կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ։«Պատրաստվել է փաստաթղթերի նորացված փաթեթ, որով նախատեսվում է փոփոխություններ մտցնել ճգնաժամային իրավիճակներին ՀԱՊԿ արձագանքման կարգի մասին հիմնադրույթում ու Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կիրառման վերաբերյալ հավաքական որոշումների ընդունման և իրականացման կարգի մասին հիմնադրույթում: Առաջարկվող փոփոխություններից ամենակարևորը վերաբերում է խորհրդի (ՀԱՊԿ Հավաքական անվտանգության. խմբ.) համապատասխան որոշումների մշակման, քննարկման, ընդունման ու իրագործման ժամկետների նվազեցմանը, այդ թվում՝ ՀԱՊԿ պետություններին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ», - նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ՀԱՊԿ ԱԳՆԽ հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերին. ԱլեյնիկՆրա խոսքով՝ ժամկետների կրճատման առաջարկը վերաբերում է ինչպես գլխավոր քարտուղարի, կանոնադրական և մշտական աշխատանքային մարմինների գործողություններին, այնպես էլ ազգային մակարդակով որոշումների կայացման մեխանիզմներին:Տասմագամբետովը նշել է, որ մեկ այլ կարևոր նախաձեռնություն է ուժերի և միջոցների արտակարգ կիրառման հայեցակարգի ներդրումը, Հավաքական անվտանգության խորհրդից մի շարք գործառույթների փոխանցումը ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդին և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեին: Բացի այդ, ներդրվում է ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության հայեցակարգը։Նա տեղեկացրել է, որ ՀԱՊԿ մշտական խորհրդի ձևաչափով քննարկումից հետո փաստաթղթերը՝ դրանցում կատարված փոփոխություններով և լրացումներով, ապրիլին ուղարկվել են կազմակերպության անդամ պետություններ՝ քննարկման, և քարտուղարությունն արդեն տեղեկություն է ստացել Բելառուսի և Ղրղզստանի դիրքորոշումների մասին:ՀԱՊԿ-ին պետք չէ որևէ մեկին հակադրվող դաշինքի կարգավիճակ տալ. ԼավրովԱյդ կապակցությամբ Տասմագամբետովը խնդրել է արագացնել փաստաթղթերի քննարկման ընթացակարգը, քանի որ դրանց համաձայնեցված նախագծերը պետք է ներկայացվեն Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նստաշրջանում՝ կազմակերպության մյուս կանոնադրական մարմինների նախնական հավանությամբ: Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այդ փաստաթղթերը ռազմավարական բնույթ ունեն և մեծ ուշադրություն են պահանջում:Հիշեցնենք` ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:Արևմուտքը ՀԱՊԿ–ը որպես աշխարհում իր գերակայության սպառնալիք է դիտարկում. Սերգեյ Լավրով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/10/56833117_0:0:1235:926_1920x0_80_0_0_7f84aeaf5f549798fec4a0572d11afbe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), իմանգալի տասմագամբետով
հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), իմանգալի տասմագամբետով
ՀԱՊԿ-ում ուզում են կրճատել մասնակիցներին օգնելու մասին որոշումների ընդունման ժամկետները
19:25 20.06.2023 (Թարմացված է: 19:26 20.06.2023) Ժամկետների կրճատման նախաձեռնությունը վերաբերում է ինչպես գլխավոր քարտուղարի, կանոնադրական և մշտական աշխատանքային մարմինների գործողություններին, այնպես էլ ազգային մակարդակով որոշումների կայացման մեխանիզմներին:
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները նախատեսում են նվազագույնի հասցնել միավորման մասնակիցներին օգնություն ցուցաբերելու մասին որոշումների մշակման և ներդրման ժամկետները: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Մինսկում կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ։
«Պատրաստվել է փաստաթղթերի նորացված փաթեթ, որով նախատեսվում է փոփոխություններ մտցնել ճգնաժամային իրավիճակներին ՀԱՊԿ արձագանքման կարգի մասին հիմնադրույթում ու Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կիրառման վերաբերյալ հավաքական որոշումների ընդունման և իրականացման կարգի մասին հիմնադրույթում: Առաջարկվող փոփոխություններից ամենակարևորը վերաբերում է խորհրդի (ՀԱՊԿ Հավաքական անվտանգության. խմբ.) համապատասխան որոշումների մշակման, քննարկման, ընդունման ու իրագործման ժամկետների նվազեցմանը, այդ թվում՝ ՀԱՊԿ պետություններին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ», - նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Նրա խոսքով՝ ժամկետների կրճատման առաջարկը վերաբերում է ինչպես գլխավոր քարտուղարի, կանոնադրական և մշտական աշխատանքային մարմինների գործողություններին, այնպես էլ ազգային մակարդակով որոշումների կայացման մեխանիզմներին:
Տասմագամբետովը նշել է, որ մեկ այլ կարևոր նախաձեռնություն է ուժերի և միջոցների արտակարգ կիրառման հայեցակարգի ներդրումը, Հավաքական անվտանգության խորհրդից մի շարք գործառույթների փոխանցումը ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդին և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեին: Բացի այդ, ներդրվում է ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության հայեցակարգը։
Նա տեղեկացրել է, որ ՀԱՊԿ մշտական խորհրդի ձևաչափով քննարկումից հետո փաստաթղթերը՝ դրանցում կատարված փոփոխություններով և լրացումներով, ապրիլին ուղարկվել են կազմակերպության անդամ պետություններ՝ քննարկման, և քարտուղարությունն արդեն տեղեկություն է ստացել Բելառուսի և Ղրղզստանի դիրքորոշումների մասին:
Այդ կապակցությամբ Տասմագամբետովը խնդրել է արագացնել փաստաթղթերի քննարկման ընթացակարգը, քանի որ դրանց համաձայնեցված նախագծերը պետք է ներկայացվեն Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նստաշրջանում՝ կազմակերպության մյուս կանոնադրական մարմինների նախնական հավանությամբ: Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այդ փաստաթղթերը ռազմավարական բնույթ ունեն և մեծ ուշադրություն են պահանջում:
Հիշեցնենք` ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: