https://arm.sputniknews.ru/20230620/hajastanum-iracvvogh-paghpaghaknerum-nvormeri-khakhtumner-kan-satm-61446127.html
Հայաստանում իրացվող պաղպաղակներում նորմերի խախտումներ կան. ՍԱՏՄ
Հայաստանում իրացվող պաղպաղակներում նորմերի խախտումներ կան. ՍԱՏՄ
Sputnik Արմենիա
Պաղպաղակների մակնշվածքների վրա բացակայել է պահպանման ժամկետը, արտադրման օրը, բաղադրությունում հայտնաբերվել են կաթնայուղի փոխարինիչներ։ 20.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-20T16:48+0400
2023-06-20T16:48+0400
2023-06-20T16:51+0400
պաղպաղակ
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
ստուգումներ
https://cdn.am.sputniknews.ru/img/1360/42/13604217_0:0:1601:901_1920x0_80_0_0_69a5f7d94bc7a85d61aac846a826830b.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Հայաստանում արտադրվող և ներմուծվող պաղպաղակի արտադրատեսակներում արձանագրվել են սահմանված իրավական նորմերի խախտումներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից։Մակնշման անհամապատասխանություններ են հայտնաբերվել, մասնավորապես, «Գրանդ Քենդի» ՍՊԸ արտադրության «Classic» պաղպաղակի մակնշվածքում, որտեղ բացակայել է ռուսերեն մակնշումը, իսկ «Դելիկասա»ՍՊԸ–ի կողմից ներմուծվող «ICL Gravity» պաղպաղակը չի ունեցել հայերեն մակնշում, «Շոկոլադային պաղպաղակ պլոմբիր»-ի վրա բացակայել է պահպանման ժամկետը։«Դուստր Մարիաննա» ՍՊԸ արտադրության «ԲՈՆՄԱՐԻ» վանիլային վաֆլե գլանակների, «ԻԳԻԹ» ՍՊԸ արտադրության «Պաղպաղակ վանիլային տոնական» տեսակի պաղպաղակների վրա ընթեռնելի չեն եղել արտադրման ժամկետը, իսկ «Յուրմենշին» ՍՊԸ արտադրության «Պաղպաղակ ընտանեական մրգային» տեսակի պիտակի վրա արտադրման ժամկետի մակնշումը։Նշված արտադրատեսակների իրացումը կասեցվել է, և տրվել են խախտումները վերացնելու հանձնարարականներ։ՍԱՏՄ-ն պաղեցված թռչնամսի որոշ տեսակներում հայտնաբերել է անհամապատասխանություններՄիևնույն ժամանակ նշվում է, որ «ԻԳԻԹ» ՍՊԸ-ի կողմից արտադրվող «Պաղպաղակ կապուչինո պլոմբիր» և «Յուրմենշին» ՍՊԸ-ի կողմից («էլիտ Շանթ») արտադրվող «Պաղպաղակ վանիլային պլոմբիր» արտադրատեսակների անվանման մեջ մակնշված է «պլոմբիր», սակայն բաղադրության մեջ նշված է, որ օգտագործվել է կաթնային ճարպի փոխարինիչ։Իսկ «Փինք Բերրի» ՍՊԸ-ի կողմից արտադրված պլոմբիր տեսակի «Վանիլային պաղպաղակ թխվածքաբլիթով» և «Պաղպաղակ քոթոթ» արտադրատեսակներում հայտնաբերվել է կաթնայուղի փոխարինիչ։Վերոնշյալ 3 կազմակերպություններում՝ «ԻԳԻԹ», «Յուրմենշին» և «Փինք Բերրի» ՍՊԸ-ներում, այժմ իրականացվում է պետական վերահսկողություն՝ ստուգում:«Թամարա» ընկերության թթվասերի արտադրությունը վերականգնվել է. ՍԱՏՄ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1360/42/13604217_0:0:1425:1068_1920x0_80_0_0_97f6310db3453997e69a1059a0305069.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պաղպաղակ, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), ստուգումներ
պաղպաղակ, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), ստուգումներ
Հայաստանում իրացվող պաղպաղակներում նորմերի խախտումներ կան. ՍԱՏՄ
16:48 20.06.2023 (Թարմացված է: 16:51 20.06.2023) Պաղպաղակների մակնշվածքների վրա բացակայել է պահպանման ժամկետը, արտադրման օրը, բաղադրությունում հայտնաբերվել են կաթնայուղի փոխարինիչներ։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Հայաստանում արտադրվող և ներմուծվող պաղպաղակի արտադրատեսակներում արձանագրվել են սահմանված իրավական նորմերի խախտումներ։ Այս մասին տեղեկանում ենք
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից։
Մակնշման անհամապատասխանություններ են հայտնաբերվել, մասնավորապես, «Գրանդ Քենդի» ՍՊԸ արտադրության «Classic» պաղպաղակի մակնշվածքում, որտեղ բացակայել է ռուսերեն մակնշումը, իսկ «Դելիկասա»ՍՊԸ–ի կողմից ներմուծվող «ICL Gravity» պաղպաղակը չի ունեցել հայերեն մակնշում, «Շոկոլադային պաղպաղակ պլոմբիր»-ի վրա բացակայել է պահպանման ժամկետը։
«Թամարա ՍՊԸ արտադրության «Rockn Roll», «bubble GUM», «СССР», «Magic Cone, «Ալիք» պաղպաղակների փաթեթավորման վրա անընթեռնելի է արտադրման օրը, ամիսը, տարին։ «Պաղպաղակ կոն շոկոլադե» տեսակի պատրաստման ամսաթիվը դրոշմված է սննդամթերքի բաղադրության վրա, որի պատճառով անընթեռնելի է և՛ պատրաստման օրը, և՛ բաղադրությունը»,–ներկայացվում է հաղորդագրությունում։
«Դուստր Մարիաննա» ՍՊԸ արտադրության «ԲՈՆՄԱՐԻ» վանիլային վաֆլե գլանակների, «ԻԳԻԹ» ՍՊԸ արտադրության «Պաղպաղակ վանիլային տոնական» տեսակի պաղպաղակների վրա ընթեռնելի չեն եղել արտադրման ժամկետը, իսկ «Յուրմենշին» ՍՊԸ արտադրության «Պաղպաղակ ընտանեական մրգային» տեսակի պիտակի վրա արտադրման ժամկետի մակնշումը։
Նշված արտադրատեսակների իրացումը կասեցվել է, և տրվել են խախտումները վերացնելու հանձնարարականներ։
Միևնույն ժամանակ նշվում է, որ «ԻԳԻԹ» ՍՊԸ-ի կողմից արտադրվող «Պաղպաղակ կապուչինո պլոմբիր» և «Յուրմենշին» ՍՊԸ-ի կողմից («էլիտ Շանթ») արտադրվող «Պաղպաղակ վանիլային պլոմբիր» արտադրատեսակների անվանման մեջ մակնշված է «պլոմբիր», սակայն բաղադրության մեջ նշված է, որ օգտագործվել է կաթնային ճարպի փոխարինիչ։
Իսկ «Փինք Բերրի» ՍՊԸ-ի կողմից արտադրված պլոմբիր տեսակի «Վանիլային պաղպաղակ թխվածքաբլիթով» և «Պաղպաղակ քոթոթ» արտադրատեսակներում հայտնաբերվել է կաթնայուղի փոխարինիչ։
Վերոնշյալ 3 կազմակերպություններում՝ «ԻԳԻԹ», «Յուրմենշին» և «Փինք Բերրի» ՍՊԸ-ներում, այժմ իրականացվում է պետական վերահսկողություն՝ ստուգում: