00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երասխի գործարանի ղեկավարությունը ԱՄՆ ներկայացուցիչների հետ կապի մեջ է. Հակոբյան

© Photo : Hayk Badalyan / ArmenpressՀՀ և ԱՄՆ դրոշները Երասխում կառուցվող գործարանի տարածքում
ՀՀ և ԱՄՆ դրոշները Երասխում կառուցվող գործարանի տարածքում  - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2023
ՀՀ և ԱՄՆ դրոշները Երասխում կառուցվող գործարանի տարածքում
Բաժանորդագրվել
Տիրան Հակոբյանը շեշտում է, որ գործարանի տարածք մի քանի անգամ այցելել են ԵՄ դիտորդները։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Երասխի մետալուրգիական գործարանի ղեկավարությունը կապի մեջ է ԱՄՆ ներկայացուցիչների հետ։ Այս մասին Երասխում կառուցվող գործարանի տարածքում Հայաստանի և ԱՄՆ դրոշները բարձրացնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց գործարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը։
Նրա խոսքով` Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների` Երասխ այցից հետո, ադրբեջանական զինված ուժերը երեկոյան կրկին կրակել են այնտեղ կառուցվող մետաղաձուլարանի ուղղությամբ։ Հակոբյանը նաև շեշտեց, որ այդ այցից հետո անգամ մի քանի հայտարարություն է եղել, օրինակ` Ֆրանսիայից, մինչ այդ էլ ԱՄՆ–ից։
Այսօր` դրոշների բարձրացման օրը, ԵՄ դիտորդները հերթական անգամ այցելել են Երասխ։
«ԵՄ դիտորդները մի քանի անգամ այստեղ եղել են, մշտադիտարկում են անցկացրել, փաստական և վավերագրական նյութեր են հավաքել»,– ասաց Հակոբյանը։
Անդրադառնալով հարցին, արդյոք գործարանի շինհրապարակում դրոշներ բարձրացնելուց հետո կարող են համարել, որ տարածքն անվտանգ կլինի, Հակոբյանը շեշտեց, որ դա չի կարող երաշխիք լինել, որ ադրբեջանցիները էլ չեն կրակելու ու չեն փորձելու խոչընդոտել շինարարությանը։ Նա շեշտեց, որ դրոշների տեղադրումով արձանագրել են` այնտեղից որևէ տեղ չեն գնալու և շարունակելու են գործարանի կառուցումը։
«Բոլոր կրակոցներն արձանագրված են տեսանյութերով և լուսանկարներով։ Մենք դիմելու ենք միջազգային բոլոր հնարավոր մարմիններին ու օգտագործելու ենք բոլոր գործիքները, թե՛ ՀՀ-ի օրենսդրական դաշտում, թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի։ Նրանք պետք է հասկանան` որևէ կրակոց անպատասխան չի մնալու և՛ օրենսդրական, և՛ հուսով եմ` պաշտպանական դաշտերում»,– ասաց Հակոբյանը։
Նշենք, որ դրոշները բարձրացնելուց մի քանի ժամ հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ադրբեջանական ԶՈւ–ն կրկին կրակել է գործարանի շինհրապարակի ուղղությամբ։
Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հունիսի 14-ին ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։
Լրահոս
0