00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՊԲՀ–ից խոշոր չափերով գույքի հափշտակության գործով նոր բացահայտումներ են եղել. ՔԿ

© Sputnik / Andranik GhazaryanԱրմեն Աշոտյան
Արմեն Աշոտյան - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2023
Բաժանորդագրվել
Պարզվել է, որ նախկին պաշտոնյաներ Արման Սահակյանը, Արմեն Աշոտյանը և Կարեն Ավագյանը, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, դպրոցի շենք և տարածք են սեփականաշնորհել, ապա օտարել դրանք։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է նոր քրեական վարույթ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող գործի շրջանակում։ Հայտնում է ՀՀ քննրական կոմիտեն։
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2011-2018թթ․–ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնն զբաղեցրած Արման Սահակյանը, իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանի հետ միասին, չարաշահելով պաշտոնեական դիրքը, դպրոցի շենք և տարածք են սեփականաշնորհել, ապա օտարել են դրանք։
«Վերջիններս իրենց հետ փոխկապակցված անձանց, մասնավորապես` Արման Սահակյանի օգնականի, Արմեն Աշոտյանի վարորդի կնոջ և Կարեն Ավագյանի կնոջ անվամբ հիմնված «Քիդս Քեը» ՍՊ ընկերության միջոցով 2015թ–ի ապրիլին 163 մլն 115 հազար 680 դրամ արժեքով ձեռք են բերել պետական գույք հանդիսացող՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ներսիսյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող՝ 1063.25 քմ մակերեսով 2 առանձին մասնաշենքերից և պարսպից բաղկացած անշարժ գույք (դպրոց)։ Դրանից բացի, 32.498.320 դրամով ձեռք են բերել նաև սպասարկման համար անհրաժեշտ 0.303439 հա (ավելի քան 30 հազար քմ) հողատարածք»,– ասված է հաղորդագրությունում:
Պարզվել է նաև, որ Արման Սահակյանը և նրա օգնականը հետագայում փոփոխություններ են կատարել սկզբնական կնքված առուվաճառքի պայմանագրում՝ հանելով գույքը գրավադրված լինելու մասը, ինչի հիման վրա տրվել է անշարժ գույքի սեփականության վկայական:
Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո վերոհիշյալ անձինք «Քիդս Քեը» ՍՊ ընկերության անվամբ գրանցված վերը նշված անշարժ գույքը 2019թ.–ի մայիսին կնքված առուվաճառքի պայմանագրով 240.000.000 ՀՀ դրամով վաճառել են իրենց հետ փոխկապակցված ՀՀ տրանսպորտի և կապի նախկին փոխնախարար Հրանտ Բեգլարյանին պատկանող ՍՊ ընկերությանը:
Նոր քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս) և 442-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը)։
Վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ դատախազություն` քննչական ենթակայությունը որոշելու նպատակով։
Հիշեցնենք, որ հունիսի 16–ին Հակակոռուպցիոն դատարանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել նախորդ տարվա վերջին հարուցված քրեական գործի շրջանակում։ Այն ժամանակ բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին մեղադրանք էր առաջադրվել Բժշկական համալսարանից առանձնապես խոշոր չափերով (39 մլն 660 հազար դրամի չափով) գույքի ենթադրյալ հափշտակության համար, ու այդ նույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունի Արմեն Աշոտյանը։
Լրահոս
0