https://arm.sputniknews.ru/20230620/em-ditvordnery-npastum-en-aveli-anvtang-taratsashrjan-unenalun-akh-qartughar-61440317.html
«ԵՄ դիտորդները նպաստում են ավելի անվտանգ տարածաշրջան ունենալուն». ԱԽ քարտուղար
«ԵՄ դիտորդները նպաստում են ավելի անվտանգ տարածաշրջան ունենալուն». ԱԽ քարտուղար
Sputnik Արմենիա
Արմեն Գրիգորյանը Նատալի Լուազոյի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում։ 20.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-20T15:47+0400
2023-06-20T15:47+0400
2023-06-20T15:47+0400
հայաստան
եվրամիություն
դիտորդ
արմեն գրիգորյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/06/14/61438526_0:0:1600:901_1920x0_80_0_0_685f613d4395db94d35e0e20df66a9fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում նպաստում է ավելի կայուն ու անվտանգ տարածաշրջան ունենալուն: Այս մասին հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ գրասենյակը։Լուազոն էլ նշել է, որ երկկողմ բարեկամական հարաբերությունները և համագործակցությունն ամրացնելու համար անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել, մասնավորապես Հայաստանի համար նման դժվարին քաղաքական պայմաններում:Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:ՀՀ–ԵՄ հարաբերությունների դինամիկան 2022 թվականին աճել է. Միրզոյանը նշեց պատճառը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/06/14/61438526_99:0:1520:1066_1920x0_80_0_0_29aa36eaa7c633768a631e988d5b3aee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, դիտորդ, արմեն գրիգորյան
հայաստան, եվրամիություն, դիտորդ, արմեն գրիգորյան
«ԵՄ դիտորդները նպաստում են ավելի անվտանգ տարածաշրջան ունենալուն». ԱԽ քարտուղար
Արմեն Գրիգորյանը Նատալի Լուազոյի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում նպաստում է ավելի կայուն ու անվտանգ տարածաշրջան ունենալուն: Այս մասին հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է
ԱԽ գրասենյակը։
«ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունները կայուն զարգացում են ապրում, որը ներառում է նաև անվտանգության ոլորտը»,–ասել է Գրիգորյանը Լուազոյին` այդ համատեքստում ընդգծելով, որ բարձր է գնահատում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում։
Լուազոն էլ նշել է, որ երկկողմ բարեկամական հարաբերությունները և համագործակցությունն ամրացնելու համար անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել, մասնավորապես Հայաստանի համար նման դժվարին քաղաքական պայմաններում:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը: