00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արման Թաթոյանը կմտնի քաղաքական դաշտ և կմասնակցի Երևանի ՏԻՄ ընտրություններին. ԶԼՄ–ներ

© Sputnik / Asatur YesayantsԱրման Թաթոյան
Արման Թաթոյան - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2023
Բաժանորդագրվել
Ո՛չ «Փաստին», ո՛չ էլ «Հրապարակին» չի հաջողվել անձամբ խոսել Թաթոյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն առաջիկա օրերին կհայտարարի նոր շարժման ստեղծման մասին: Այս մասին գրում է «Փաստը»` հավելելով, որ Թաթոյանը հատկապես վերջին շրջանում ակտիվ հանդիպումների ու քննարկումների մեջ է:
««Փաստ» թերթի տեղեկություններով` հնարավոր է, որ Արման Թաթոյանը նաև հայտարարի սեպտեմբերին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին, ինչը կարող է էլ ավելի սրել առանց այդ էլ սպասելի բավական թեժ ու սուր ընտրապայքարը՝ հաշվի առնելով այս պահին հայտնի, ինչպես նաև սպասվող թեկնածուների մասնակցությունը»,–գրում է թերթը։
Այն մասին, որ Թաթոյանը հնարավոր է` մասնակցի Երևանի ընտրություններին, այսօր գրել է նաև «Հրապարակ» թերթը։
«Վերջին օրերին տարբեր աղբյուրներից ինֆորմացիա ենք ստանում, որ Թաթոյանը որոշում է կայացրել, եւ նախապատրաստական աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։ Փորձ է արվում Թաթոյանի շուրջ լայն կոնսոլիդացիա ձևավորել։ Ըստ էության, նա համարվում է այն կոմպրոմիսային թեկնածուն, որի դեպքում կարող է մի քանի ուժ միավորվել և միասնական թեկնածու առաջադրել»,–գրում է «Հրապարակը»:
Հավելենք, որ ո՛չ «Փաստին», ո՛չ էլ «Հրապարակին» չի հաջողվել անձամբ խոսել Թաթոյանի հետ։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրելու է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։ Սեպտեմբերի 23-ին նա Երևանի փոխքաղաքապետ նշանակվեց։
Ընտրություններին կմասնակցեն նաև գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, որը վերջերս է Հայաստանի քաղաքացիություն ստացել, երգիչ Ռուբեն Հախվերդյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։
Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։
Երևանի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի թեկնածուն Մանե Թանդիլյանն է։
ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։
Լրահոս
0