https://arm.sputniknews.ru/20230620/arevmutqy-hapky-vorpes-ashkharhum-ir-gerakajutjan-sparnaliq-e-ditarkum-sergej-lavrvov-61434823.html
Արևմուտքը ՀԱՊԿ–ը որպես աշխարհում իր գերակայության սպառնալիք է դիտարկում. Սերգեյ Լավրով
Արևմուտքը ՀԱՊԿ–ը որպես աշխարհում իր գերակայության սպառնալիք է դիտարկում. Սերգեյ Լավրով
Sputnik Արմենիա
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ Մոսկվան ՀԱՊԿ անդամների շարքերում պառակտում մտցնելու ուղղությամբ Արևմուտքի կողմից հուսալքված, ագրեսիվ գործողություններ է... 20.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-20T14:21+0400
2023-06-20T14:21+0400
2023-06-20T15:06+0400
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
սերգեյ լավրով
արևմուտք
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/14/61433875_0:29:1280:749_1920x0_80_0_0_bf484458abdd9113cbdb6c2bd991d8e2.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Արևմուտքն ի դեմս ՀԱՊԿ–ի սպառնալիք է տեսնում միջազգային ասպարեզում իր գերակայությանը։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։Նրա խոսքով` Մոսկվան «ՀԱՊԿ անդամների, ՇՀԿ–ի, ԲՐԻԿՍ–ի, իրենից անկախ այլ կառույցների շարքերում պառակտում մտցնելու ուղղությամբ Արևմուտքի կողմից հուսալքված, ագրեսիվ գործողություններ» է արձանագրում, այդ թվում անբարեխիղճ մեթոդների դիմելու փորձեր` սեպ խրելու համար ՀԱՊԿ անդամների հարաբերությունների մեջ։ «ՀԱՊԿ-ում Մինսկի նախագահությունը մեզ թույլ է տալիս առաջընթացի ուղի մշակել». ԼավրովԼավրովը հայտնել է, որ կողմերը 1.5 ժամանոց զրույց են ունեցել Լուկաշենկոյի հետ, որտեղ նա ներկայացրել է աշխարհում տիրող իրավիճակի իր գնահատականները, որոնք ընթանում են ընդհանուր գործողությունների հունով և հիմնավորում են ՀԱՊԿ–ի հետագա զարգացումը։Հանդիպման մասնակիցները եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է դիմակայել Արևմուտքի այդ ճնշմանը և լիարժեք կատարել միութենական պարտավորությունները, ամրապնդել համերաշխությունը։Ավելի վաղ Բելառուսի նախագահի հետ հանդիպմանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել էր, որ Կազմակերպության անդամ երկրները պետք է միահամուռ պատասխանեն մարտահրավերներին ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններում։ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/14/61433875_72:0:1209:853_1920x0_80_0_0_d1776a14732701217fa638ede38c4ff4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), սերգեյ լավրով, արևմուտք, ռուսաստան
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), սերգեյ լավրով, արևմուտք, ռուսաստան
Արևմուտքը ՀԱՊԿ–ը որպես աշխարհում իր գերակայության սպառնալիք է դիտարկում. Սերգեյ Լավրով
14:21 20.06.2023 (Թարմացված է: 15:06 20.06.2023) ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ Մոսկվան ՀԱՊԿ անդամների շարքերում պառակտում մտցնելու ուղղությամբ Արևմուտքի կողմից հուսալքված, ագրեսիվ գործողություններ է արձանագրում։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Արևմուտքն ի դեմս ՀԱՊԿ–ի սպառնալիք է տեսնում միջազգային ասպարեզում իր գերակայությանը։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք նշել ենք, որ այս կազմակերպությունը, ինչպես և Շանհայի համագործակցության կազմակերպությունը, ինչպես ԲՐԻԿՍ–ը Արևմուտքը դիտարակում են որպես սպառնալիք միջազգային ասպարեզում իրենց գերակայությանը որպես ապագա բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորվող կենտրոններ», – ասել է ՌԴ արտգործնախարարը։
Նրա խոսքով` Մոսկվան «ՀԱՊԿ անդամների, ՇՀԿ–ի, ԲՐԻԿՍ–ի, իրենից անկախ այլ կառույցների շարքերում պառակտում մտցնելու ուղղությամբ Արևմուտքի կողմից հուսալքված, ագրեսիվ գործողություններ» է արձանագրում, այդ թվում անբարեխիղճ մեթոդների դիմելու փորձեր` սեպ խրելու համար ՀԱՊԿ անդամների հարաբերությունների մեջ։
Լավրովը հայտնել է, որ կողմերը 1.5 ժամանոց զրույց են ունեցել Լուկաշենկոյի հետ, որտեղ նա ներկայացրել է աշխարհում տիրող իրավիճակի իր գնահատականները, որոնք ընթանում են ընդհանուր գործողությունների հունով և հիմնավորում են ՀԱՊԿ–ի հետագա զարգացումը։
Հանդիպման մասնակիցները եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է դիմակայել Արևմուտքի այդ ճնշմանը և լիարժեք կատարել միութենական պարտավորությունները, ամրապնդել համերաշխությունը։
«Բելառուսի նախագահն էլ ընդգծեց, որ դա միութենական բարոյական պարտքի ու պրագմատիկ շահերի պահանջն է։ Քանի որ վերջին հաշվով մենք` բոլորս, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ և իհարկե Միութենական պետության շրջանակում պետք է միասին ապրենք և միասին լուծենք մեր խնդիրները։ Մենք իրարից որևէ տեղ չենք փախչի», – հայտարարել է ՌԴ արտգործնախարարը։
Ավելի վաղ Բելառուսի նախագահի հետ հանդիպմանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել էր, որ Կազմակերպության անդամ երկրները պետք է միահամուռ պատասխանեն մարտահրավերներին ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններում։
ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։