https://arm.sputniknews.ru/20230620/amn-n-ev-em-n-miajn-cankanum-en-yndlajnvel-depi-haravkvovkasjan-taratsashrjan-61444489.html
ԱՄՆ-ն և ԵՄ-ն միայն ցանկանում են ընդլայնվել դեպի հարավկովկասյան տարածաշրջան. Լավրով
ԱՄՆ-ն և ԵՄ-ն միայն ցանկանում են ընդլայնվել դեպի հարավկովկասյան տարածաշրջան. Լավրով
Sputnik Արմենիա
Մոսկվան անկեղծ երկխոսություն է վարում Երևանի և Բաքվի հետ, այդ թվում՝ Արևմուտքի իրական մտադրությունների առումով։ 20.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-20T16:34+0400
2023-06-20T16:34+0400
2023-06-20T16:38+0400
սերգեյ լավրով
ռուսաստան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
տարածաշրջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/14/61442632_0:0:1600:901_1920x0_80_0_0_0c444fe4067f9c867b7acbc2b5493b64.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն և ԵՄ-ն չեն ձգտում օգնել Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման հարցում, այլ միայն ձգտում են ներթափանցել տարածաշրջան և դուրս մղել Ռուսաստանին այնտեղից։ Այս մասին ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով Մինսկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։Նա հիշեցրել է, որ ռուսական կողմի միջնորդությամբ հիմքեր դրվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, երբ նախագահ Վլադիմիր Պուտինի միջամտության շնորհիվ 2020 թվականի նոյեմբերին կանգնեցվեց պատերազմը։ Այնուհետև ընդունվեցին ևս մի քանի եռակողմ բարձր մակարդակի հայտարարություններ, որոնք վերաբերում են լիարժեք կարգավորման քայլերին: Դա վերաբերում է նաև Հայաստանի և Ադրբեջանի և ընդհանրապես Հարավային Կովկասի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը։«Ցավոք, այն, ինչ հիմա անում են ԱՄՆ-ն և ԵՄ-ն, մենք այլևս չենք տեսնում համաձայնության հասնելու հարցում օգնելու ցանկություն, այլ տարածաշրջան ներթափանցելու և Ռուսաստանի Դաշնության օրինական շահերը դուրս մղելու ցանկություն։ Նրանք ցանկանում են ինքնահաստատվել որպես ինչ-որ ուժ, որը այնտեղ գրեթե որոշիչ դեր է խաղալու»,- ասել է նախարարը։Լավրովն Արևմուտքի պահվածքն անվանել է ընդլայնվելու ցանկություն դեպի տարածաշրջաններ, որոնք հեռու են ՆԱՏՕ-ի անդամների, Եվրամիության սահմաններից։ Եվ դա քիչ է առնչվում իրավիճակի կայունացմանն օգնելու անկեղծ ցանկության հետ: Արտգործնախարարը հույս ունի, որ դա հասկանում են Երևանի և Բաքվի գործընկերները։ Նրա խոսքով` Ռուսաստանը նրանց հետ անկեղծորեն քննարկում է, թե ինչ է կատարվում։ Նա ընդգծել է, որ ամբողջական կարգավորման հասնելը հնարավոր է երեք երկրների ղեկավարների կողմից ստորագրված բոլոր հայտարարությունների իրագործմամբ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/14/61442632_0:0:1600:1201_1920x0_80_0_0_85c12e13e169db750c1a9e8732e34c92.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, ռուսաստան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, տարածաշրջան
սերգեյ լավրով, ռուսաստան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, տարածաշրջան
ԱՄՆ-ն և ԵՄ-ն միայն ցանկանում են ընդլայնվել դեպի հարավկովկասյան տարածաշրջան. Լավրով
16:34 20.06.2023 (Թարմացված է: 16:38 20.06.2023) Մոսկվան անկեղծ երկխոսություն է վարում Երևանի և Բաքվի հետ, այդ թվում՝ Արևմուտքի իրական մտադրությունների առումով։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն և ԵՄ-ն չեն ձգտում օգնել Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման հարցում, այլ միայն ձգտում են ներթափանցել տարածաշրջան և դուրս մղել Ռուսաստանին այնտեղից։ Այս մասին ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով Մինսկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա հիշեցրել է, որ ռուսական կողմի միջնորդությամբ հիմքեր դրվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, երբ նախագահ Վլադիմիր Պուտինի միջամտության շնորհիվ 2020 թվականի նոյեմբերին կանգնեցվեց պատերազմը։ Այնուհետև ընդունվեցին ևս մի քանի եռակողմ բարձր մակարդակի հայտարարություններ, որոնք վերաբերում են լիարժեք կարգավորման քայլերին: Դա վերաբերում է նաև Հայաստանի և Ադրբեջանի և ընդհանրապես Հարավային Կովկասի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը։
Լավրովի խոսքով` Ռուսաստանի Դաշնությունը դեմ չէ, որ այլ միջազգային խաղացողներ իրենց ուժերը փորձեն միջնորդության հարցում։ Գլխավորն այն է, որ նրանք հետապնդեն հայ և ադրբեջանցի ժողովուրդների և պետությունների շահերի հավասարակշռությունն արտացոլող համաձայնագրերի ապահովման նպատակ։
«Ցավոք, այն, ինչ հիմա անում են ԱՄՆ-ն և ԵՄ-ն, մենք այլևս չենք տեսնում համաձայնության հասնելու հարցում օգնելու ցանկություն, այլ տարածաշրջան ներթափանցելու և Ռուսաստանի Դաշնության օրինական շահերը դուրս մղելու ցանկություն։ Նրանք ցանկանում են ինքնահաստատվել որպես ինչ-որ ուժ, որը այնտեղ գրեթե որոշիչ դեր է խաղալու»,- ասել է նախարարը։
Լավրովն Արևմուտքի պահվածքն անվանել է ընդլայնվելու ցանկություն դեպի տարածաշրջաններ, որոնք հեռու են ՆԱՏՕ-ի անդամների, Եվրամիության սահմաններից։ Եվ դա քիչ է առնչվում իրավիճակի կայունացմանն օգնելու անկեղծ ցանկության հետ: Արտգործնախարարը հույս ունի, որ դա հասկանում են Երևանի և Բաքվի գործընկերները։ Նրա խոսքով` Ռուսաստանը նրանց հետ անկեղծորեն քննարկում է, թե ինչ է կատարվում։ Նա ընդգծել է, որ ամբողջական կարգավորման հասնելը հնարավոր է երեք երկրների ղեկավարների կողմից ստորագրված բոլոր հայտարարությունների իրագործմամբ։