00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ԱՄՆ-ի և ՌԴ-ի պատկերացրած խաղաղությունները տարբեր են. փորձագետը` բանակցությունների մասին

Բանակցություններ Արևմուտքի և ՌԴ–ի մրցակցային դաշտում. Փորձագետը ներկայացնում է խնդիրները
Բաժանորդագրվել
Բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը կարծում է, որ և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը ուզում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն լինի, սակայն նրանց պատկերացումներն այդ հարցում տարբեր են։
Հայ-ադրբեջանական բանակցությունները տեղի են ունենում Արևմուտքի և Ռուսաստանի մրցակցային դաշտում, և երկու կողմից հնչող հակասական հայտարարությունները մեկ նպատակ ունեն` այդ գործընթացում առաջատարը լինելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը` անդրադառնալով բանակցային գործընթացում հակասական հայտարարություններին և հետաձգված վաշինգտոնյան հանդիպմանը։
Վաշինգտոնում հունիսի 12–ին նախատեսվում էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում, որը ադրբեջանական կողմի խնդրանքով հետաձգվեց։
Փորձագետը ընդգծեց, որ այս հակամարտությունում պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել` երկու կողմը` և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը ունեն նույն պատկերացումը, որ պետք է խաղաղություն լինի, սակայն ունեն այլ պատկերացումներ, թե այդ խաղաղությունը ինչպիսին պետք է լինի։
«Ռուսական կողմը պատկերացնում է, որ այդ խաղաղությունը պետք է լինի իր առաջնորդությամբ և Արևմուտքը պետք է դուրս մղվի տարածաշրջանից, Արևմուտքը` հակառակը։ Այս դեպքում պարզ է, որ Վաշինգտոնի առաջարկն ընդունելու դեպքում և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը լուրջ խնդիրներ կարող են ունենալ ՌԴ-ի հետ և հակառակը` ռուսական առաջարկն ընդունելու դեպքում խնդիրներ կարող են լինել Արևմուտքի հետ»,–ասաց նա։
Երկու կողմն էլ չեն ուզում խնդիրներ ունենալ ո՛չ ՌԴ–ի, ո՛չ էլ Արևմուտքի հետ, հետևաբար, օգտվելով փոքրիկ տարաձայնություններից, կարող են հրաժարվել իրենց առաջարկվող տարբերակների փաթեթներից այդ դժվար ընտրությունից խուսափելու համար։ Ուստի դժվար է ասել, որ այս բանակցությունները վերջնական հանգուցալուծում կստանան Վաշինգտոնում։
«Օգտվելով նրանից, որ Արևմուտքը և ՌԴ-ն ունեն նույն պատկերացումը, որ խաղաղություն պետք է լինի, Փաշինյանը կարողանում է երկու կողմի հետ խաղալ, որպեսզի երկրի ներսում վերահսկի վիճակը։ Որովհետև ինքը ներսում շատ լուրջ խնդիրներ ունի հայ հանրության հետ` նա խնդիր ունի այդ խաղը հայությանը «ծախելու» և համոզելու, որ իր այդ զիջումները հանուն խաղաղության դարաշրջանի են»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Լրահոս
0