https://arm.sputniknews.ru/20230620/amen-inch-arec-ardaracnelu-ajn-avery-vor-berec-mer-glkhin-surenjancy-pashinjani-masin-61436755.html
Ամեն ինչ արեց արդարացնելու այն ավերը, որ բերեց մեր գլխին. Սուրենյանցը` Փաշինյանի մասին
Ամեն ինչ արեց արդարացնելու այն ավերը, որ բերեց մեր գլխին. Սուրենյանցը` Փաշինյանի մասին
Sputnik Արմենիա
Ամբողջ աշխարհում քննիչ հանձնաժողովներն ընդդիմության ձեռքում գործիք են, որպեսզի հնարավոր լինի բացահայտել այն գործերը, որոնք պետական մարմինները բացահայտել չեն... 20.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-20T22:40+0400
2023-06-20T22:40+0400
2023-06-20T22:54+0400
սուրեն սուրենյանց
նիկոլ փաշինյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
ապրիլյան աժ քննիչ հանձնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/2131/73/21317323_0:0:1600:901_1920x0_80_0_0_178094748677e21ae8f5b79df7b27c7d.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը միայն մեկ նպատակով էր քննիչ հանձնաժողովում` իր PR–ն էր անում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` մեկնաբանելով 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում այսօր Փաշինյանի ելույթը։Նիկոլ Փաշինյանը քննիչ հանձնաժողովի նիստում խոսեց պատերազմի ընթացքում կրակի դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, անդրադարձավ Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացին` նշելով, որ Հայաստանի նախկին ղեկավարները բանակցելով Ադրբեջանին ժամանակ էին տվել պատրաստվելու «լավագույն պատերազմին», խոսեց այն մասին, թե արդյոք որևէ հնարավորություն կա՞ր Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել և այլն։Սուրենյանցի կարծիքով` այն, ինչին այսօր ականատես եղանք, խայտառակություն էր։Նա հիշեցրեց, որ Անդրանիկ Քոչարյանը նույնիսկ խոչընդոտում էր լրագրողներին զրուցել քննիչ հանձնաժողով հրավիրված տարբեր անձանց հետ։Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է` որոշումը գաղտնիությամբ է պայմանավորված, Սուրենյանցը կրկնեց` դա պետք է բոլորի համար լիներ։Քաղաքագետի համար անհասկանալի է նաև Փաշինյանի ելույթի բովանդակությունը։ Քննիչ հանձնաժողովի նպատակն է դիվանագիտական, քաղաքական, ռազմական, պետական փաստերը համադրելով` գալ ինչ–որ եզրակացությունների, դրա համար էլ բոլոր անդամները ստորագրություն են տվել իրենց հայտնի դարձած գաղտնի տեղեկությունները չհրապարակել։Այսօր ոչ մի նորություն չասվեց, միակը, որ կարելի է որպես «նորություն» բնութագրել այն էր, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մի քանի տարբերակ է եղել։ Ըստ Սուրենյանցի` սա էլ նորություն էր միայն մասամբ, որովհետև լրատվամիջոցներում արտահոսք էր եղել։ Քոչարյանը ԼՂ–ի միջազգային կարգավիճակը զոհեց լեգիտիմություն ձեռք բերելու համար. Փաշինյան«Փաշինյանի խնդիրն այսօր PR–ն էր, շատ պարզ, թափանցիկ էր ամեն ինչը, Հ1-ի ռեսուրսներն օգտագործելով` ՀՀ նորագույն շրջանի պատմության խմբագրումներով, խեղաթյուրումներով ամբողջ պատերազմի և պարտության պատասխանատվությունը դնել բոլորի վրա, բացի իրենից։ Եթե մենք այդ ամեն ինչի ժամանակակիցները չլինեինք և 30 տարի Հայաստանում չապրեինք, մեզ կթվար, որ մինչև 2018 թվականը Ղարաբաղն արդեն հանձնված է եղել, ընդամենը Փաշինյանը եկել է, գաղտնիության կոդը փաստի վրայից հանել են, և մենք իմացել ենք այդ մասին»,– նշեց քաղաքագետը։Ըստ նրա` վարչապետն այսօր իր ելույթով ամեն ինչ արեց արդարացնելու այն ավերը, որ բերեց մեր գլխին։ Չբացառեց, որ նրա մանրամասն ներկայացման հետևում այլ ենթատեքստ էլ կա։Նա համեմատություններ անցկացրեց նաև 2016 թվականի քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի գործունեության հետ։ Հիշեցրեց` այդ հանձնաժողովը ևս Անդրանիկ Քոչարյանն էր ղեկավարում, բայց մենք այդպես էլ չիմացանք, թե ինչ եզրակացության եկավ հանձնաժողովը։ Զեկույցից ոչ մի տող չներկայացվեց, հույժ գաղտնիությանը վերագրվեց։Անդրադառնալով հանձնաժողովի նիստին ընդդիմությանը չմասնակցելու որոշմանը` Սուրենյանցն ընդգծեց` այն մարդկանցից չէ, որ հիացած է խորհրդարանական ընդդիմության գործունեությամբ, բայց այս դեպքում նրանց որոշումն արդարացնող մի քանի հանգամանք կա։«Առաջինը` մեղավորները չեն կարող բացահայտել ճշմարտությունը, այսինքն` այս իշխանության ներկայացուցիչները չեն կարող բացահայտել իրենց իշխանության մեղքերը։ Երկրորդը` ամբողջ աշխարհում քննիչ հանձնաժողովներն ընդդիմության գործիքն են, որովհետև իշխանության ձեռքին կան բազմաթիվ լծակներ հանցագործությունը բացահայտելու` դատախազություն, քննչական մարմիններ և այլն։ Քննիչ հանձնաժողովը պետք է անպայման ընդդիմության ձեռքին գործիք լինի, որ կարողանա վեր հանել այն փաստերը, որ պետական մյուս մարմինները չեն կարողացել կամ չեն ուզել բացահայտել»,– շեշտեց Սուրենյանցը։ Շուշիի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ու Օնիկ Գասպարյանի խոսքերը հակասության մեջ չեն. ՔոչարյանՈւ վերջապես, Փաշինյանի խոսքը քննիչ հանձնաժողովում ցուցմունք չէր, հրապարակային ելույթ էր, ուստի ընդդիմությունը հնարավորություն չէր ունենալու այնպիսի հարցեր շոշափել, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ լինեին։ Հետևաբար, ընդդիմության չմասնակցելն այս դեպքում ադրարացված էր` զուտ նպատակ չունեին Փաշինյանի քաղաքական օրակարգի գեներացմանը մասնակցել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2131/73/21317323_63:0:1487:1068_1920x0_80_0_0_bc3404aaace02c7b7a40046fe41920c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն սուրենյանց, նիկոլ փաշինյան, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, ապրիլյան աժ քննիչ հանձնաժողով
սուրեն սուրենյանց, նիկոլ փաշինյան, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, ապրիլյան աժ քննիչ հանձնաժողով
Ամեն ինչ արեց արդարացնելու այն ավերը, որ բերեց մեր գլխին. Սուրենյանցը` Փաշինյանի մասին
22:40 20.06.2023 (Թարմացված է: 22:54 20.06.2023) Ամբողջ աշխարհում քննիչ հանձնաժողովներն ընդդիմության ձեռքում գործիք են, որպեսզի հնարավոր լինի բացահայտել այն գործերը, որոնք պետական մարմինները բացահայտել չեն կարողանում կամ չեն ցանկանում։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը միայն մեկ նպատակով էր քննիչ հանձնաժողովում` իր PR–ն էր անում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` մեկնաբանելով 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում այսօր Փաշինյանի ելույթը։
Նիկոլ Փաշինյանը քննիչ հանձնաժողովի նիստում խոսեց պատերազմի ընթացքում կրակի դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, անդրադարձավ Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացին` նշելով, որ Հայաստանի նախկին ղեկավարները բանակցելով Ադրբեջանին ժամանակ էին տվել պատրաստվելու «լավագույն պատերազմին», խոսեց այն մասին, թե արդյոք որևէ հնարավորություն կա՞ր Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել և այլն։
Սուրենյանցի կարծիքով` այն, ինչին այսօր ականատես եղանք, խայտառակություն էր։
«Արձանագրենք ամենակարևորը` քննիչ հանձնաժողովն իրավունք չունի իր հրավիրյալների վերաբերյալ տարբերակված մոտեցում ցուցաբերել։ Այդտեղ հյուրընկալվել են բազմաթիվ զինվորականներ, որոնց ասածներից բացարձակապես տեղյակ չենք կամ տեղյակ ենք այնքանով, որքանով Անդրանիկ Քոչարյանը կամ մյուսները մատուցել են։ Օրինակ, այդպես էլ չգիտենք, թե Օննիկ Գասպարյանն ինչ է ասել»,– ասաց Սուրենյանցը։
Նա հիշեցրեց, որ Անդրանիկ Քոչարյանը նույնիսկ խոչընդոտում էր լրագրողներին զրուցել քննիչ հանձնաժողով հրավիրված տարբեր անձանց հետ։
Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է` որոշումը գաղտնիությամբ է պայմանավորված, Սուրենյանցը կրկնեց` դա պետք է բոլորի համար լիներ։
Քաղաքագետի համար անհասկանալի է նաև Փաշինյանի ելույթի բովանդակությունը։ Քննիչ հանձնաժողովի նպատակն է դիվանագիտական, քաղաքական, ռազմական, պետական փաստերը համադրելով` գալ ինչ–որ եզրակացությունների, դրա համար էլ բոլոր անդամները ստորագրություն են տվել իրենց հայտնի դարձած գաղտնի տեղեկությունները չհրապարակել։Այսօր ոչ մի նորություն չասվեց, միակը, որ կարելի է որպես «նորություն» բնութագրել այն էր, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մի քանի տարբերակ է եղել։ Ըստ Սուրենյանցի` սա էլ նորություն էր միայն մասամբ, որովհետև լրատվամիջոցներում արտահոսք էր եղել։
«Փաշինյանի խնդիրն այսօր PR–ն էր, շատ պարզ, թափանցիկ էր ամեն ինչը, Հ1-ի ռեսուրսներն օգտագործելով` ՀՀ նորագույն շրջանի պատմության խմբագրումներով, խեղաթյուրումներով ամբողջ պատերազմի և պարտության պատասխանատվությունը դնել բոլորի վրա, բացի իրենից։ Եթե մենք այդ ամեն ինչի ժամանակակիցները չլինեինք և 30 տարի Հայաստանում չապրեինք, մեզ կթվար, որ մինչև 2018 թվականը Ղարաբաղն արդեն հանձնված է եղել, ընդամենը Փաշինյանը եկել է, գաղտնիության կոդը փաստի վրայից հանել են, և մենք իմացել ենք այդ մասին»,– նշեց քաղաքագետը։
Ըստ նրա` վարչապետն այսօր իր ելույթով ամեն ինչ արեց արդարացնելու այն ավերը, որ բերեց մեր գլխին։ Չբացառեց, որ նրա մանրամասն ներկայացման հետևում այլ ենթատեքստ էլ կա։
«Չեմ բացառում, որ նման խտացված, բացասական գույներով ամեն ինչ ներկայացնում է, որ փորձի արդարացնել այդքան վատ հնարավոր փաստաթղթի առաջիկայում ստորագրելը»,– նկատեց քաղաքագետը։
Նա համեմատություններ անցկացրեց նաև 2016 թվականի քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի գործունեության հետ։ Հիշեցրեց` այդ հանձնաժողովը ևս Անդրանիկ Քոչարյանն էր ղեկավարում, բայց մենք այդպես էլ չիմացանք, թե ինչ եզրակացության եկավ հանձնաժողովը։ Զեկույցից ոչ մի տող չներկայացվեց, հույժ գաղտնիությանը վերագրվեց։
Անդրադառնալով հանձնաժողովի նիստին ընդդիմությանը չմասնակցելու որոշմանը` Սուրենյանցն ընդգծեց` այն մարդկանցից չէ, որ հիացած է խորհրդարանական ընդդիմության գործունեությամբ, բայց այս դեպքում նրանց որոշումն արդարացնող մի քանի հանգամանք կա։
«Առաջինը` մեղավորները չեն կարող բացահայտել ճշմարտությունը, այսինքն` այս իշխանության ներկայացուցիչները չեն կարող բացահայտել իրենց իշխանության մեղքերը։ Երկրորդը` ամբողջ աշխարհում քննիչ հանձնաժողովներն ընդդիմության գործիքն են, որովհետև իշխանության ձեռքին կան բազմաթիվ լծակներ հանցագործությունը բացահայտելու` դատախազություն, քննչական մարմիններ և այլն։ Քննիչ հանձնաժողովը պետք է անպայման ընդդիմության ձեռքին գործիք լինի, որ կարողանա վեր հանել այն փաստերը, որ պետական մյուս մարմինները չեն կարողացել կամ չեն ուզել բացահայտել»,– շեշտեց Սուրենյանցը։
Ու վերջապես, Փաշինյանի խոսքը քննիչ հանձնաժողովում ցուցմունք չէր, հրապարակային ելույթ էր, ուստի ընդդիմությունը հնարավորություն չէր ունենալու այնպիսի հարցեր շոշափել, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ լինեին։ Հետևաբար, ընդդիմության չմասնակցելն այս դեպքում ադրարացված էր` զուտ նպատակ չունեին Փաշինյանի քաղաքական օրակարգի գեներացմանը մասնակցել։