https://arm.sputniknews.ru/20230620/adrbejani-zun-krak-e-bacel-eraskhum-karucvvogh-gvortsarani-ughghutjamb-61446360.html
Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ
Sputnik Արմենիա
Երասխում կառուցվող գործարանի շինհրապարակում այսօր բարձրացվել են Հայաստանի և ԱՄՆ–ի դրոշները։ 20.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-20T16:50+0400
2023-06-20T16:50+0400
2023-06-20T16:57+0400
ադրբեջան
երասխ
կրակոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0e/61113336_0:84:1600:984_1920x0_80_0_0_bbc5fc8c1399252fc888d35f49f6dd5b.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։Նշենք, որ Երասխում կառուցվող մետաղաձուլարանի շինհրապարակում այսօր բարձրացվել են Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները։ մետաղաձուլարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը լրագրողներին ասել է, որ գործարանի ղեկավարությունն այդպիսով արձանագրում է իր հստակ որոշումը, որ, չնայած ադրբեջանական կողմի կրակոցներին և սադրիչ գործողություններին, շարունակելու են գործարանի կառուցման աշխատանքները։Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքում հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆՀիշեցնենք` հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի է վիրավորվել։Շինարարության վայրը սեփականատերն է ընտրել. նախարարությունը՝ Երասխի գործարանի մասին
ադրբեջան
երասխ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0e/61113336_89:0:1512:1067_1920x0_80_0_0_61ca4c2088db0f3bdc4fbd76768ad260.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, երասխ, կրակոց
Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ
16:50 20.06.2023 (Թարմացված է: 16:57 20.06.2023) Երասխում կառուցվող գործարանի շինհրապարակում այսօր բարձրացվել են Հայաստանի և ԱՄՆ–ի դրոշները։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հունիսի 20-ին՝ ժամը 16:30-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ Երասխում կառուցվող մետաղաձուլարանի շինհրապարակում այսօր բարձրացվել են Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները։ մետաղաձուլարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը լրագրողներին ասել է, որ գործարանի ղեկավարությունն այդպիսով արձանագրում է իր հստակ որոշումը, որ, չնայած ադրբեջանական կողմի կրակոցներին և սադրիչ գործողություններին, շարունակելու են գործարանի կառուցման աշխատանքները։
Հիշեցնենք` հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար
կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի է
վիրավորվել։