https://arm.sputniknews.ru/20230619/zhamanakin-hungariaji-het-haraberutjunnery-khzumy-kartshatmutjun-er-gurgen-arsenjan-61358358.html
Ժամանակին Հունգարիայի հետ հարաբերությունները խզումը կարճամտություն էր. Գուրգեն Արսենյան
Ժամանակին Հունգարիայի հետ հարաբերությունները խզումը կարճամտություն էր. Գուրգեն Արսենյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը չորս կողմ, մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայներով հավանություն տվեց Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ստեղծմանը։ 19.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-19T13:42+0400
2023-06-19T13:42+0400
2023-06-19T14:21+0400
հայաստան
հունգարիա
գուրգեն արսենյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/03/54775444_0:0:1472:829_1920x0_80_0_0_44c381c9624bb78e21e01558ff05b4c4.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը պետական գործչի կողմից պետական կարճամտություն համարեց ժամանակին Հունգարիայի հետ հարաբերությունների խզումը։ Այս մասին նա հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում՝ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ստեղծման հարցի քննարկման ժամանակ։Արսենյանն իր ելույթում նշեց, որ երկու ձեռքով միանում է այդ նախաձեռնությանը,«Երբ Սերժ Սարգսյանը խզեց հարաբերությունները Հունգարիայի հետ, ես այդ ժամանակ կտրուկ դժգոհություն եմ արտահայտել այդ որոշման դեմ, քանի որ ինչ կապ ունի Հունգարիայի ժողովուրդը իր ղեկավարի ընդունած որոշման հետ։ Եթե այդ ակտի վերաբերյալ ուզում եք ձեր բացասական վերաբերմունքն արտահայտել, ապա այն արտահայտեիք ղեկավարի նկատմամբ։ Եթե դիվանագիտական հարաբերությունների խզում է լինում, դա նշանակում է անջրպետ երկու ժողովուրդների միջև։ Ես դա այն ժամանակ դիտարկում էի որպես պետական գործչի կողմից պետական կարճամտության դրսևորում, քանի որ սեփական դիվանագիտական ներկայացուցչության անգործությունը բացատրել նրանով, որ հունգարական կողմն ինչ–որ գործողություն է արել, անընդունելի է»,– հայտարարեց Արսենյանը։ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունգարիայի և Գերմանիայի նախագահների հետՆշենք, որ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2012թ., երբ Հունգարիան Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց և կոչումը բարձրացրեց։Արսենյանը նաև մեղադրեց հայկական հետախուզական ծառայություններին, որոնք այդ ժամանակ տեղյակ չեն եղել` ինչ է տեղի ունենալու, և ՀՀ իշխանությունները միայն մամուլից են իմացել, որ Ռամիլ Սաֆարովը Բաքվում է։ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն իր հերթին հայտարարեց, որ Հայաստանը և Հունգարիանղ փոխադարձաբար դեսպաններ նշանակելով՝ արդեն իսկ վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները։Խանդանյանը նաև հիշեցրեց, որ տարեսկզբին Հունգարիայի խորհրդարանում արդեն իսկ ստեղծվել է հունգարա-հայկական բարեկամական խումբ։«Դիվանագիտական խողովակներով փոխանցվել է, որ հունգարական կողմն ակնկալում է, որ ՀՀ ԱԺ–ում ևս բարեկամական խումբ ձևավորվի։ Դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման ֆոնին կարևոր է նաև միջխորհրդարանական խմբերի ձևավորումը»,– ընդգծեց նա։ Փաշինյանը հուսով է` ՀՀ–ն ու Հունգարիան կարճ ժամանակում կկարողանան լրացնել բաց թողնվածըՀանձնաժողովի նախագահի համար կարևոր նշանակություն ունի նաև այն, որ այս ընթացքում Հունգարիան որոշակի ակտիվություն է ցուցաբերել տարածաշրջանային հարցերի վերաբերյալ։ Մասնավորապես, ըստ Խանդանյանի, Հունգարիայի ջանքերով անցած տարի Ադրբեջանից Հայաստան են վերադարձվել ռազմագերիներ։Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ստեղծման մասին նախագիծն ընդունվեց 4 կողմ, մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայներով։ Ձեռնպահ և դեմ արտահայտվողները «Հայաստան» խմբակցությունից էին։
հունգարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/03/54775444_82:0:1390:981_1920x0_80_0_0_d0c212744627017342a64b5732a4db07.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հունգարիա, գուրգեն արսենյան
հայաստան, հունգարիա, գուրգեն արսենյան
Ժամանակին Հունգարիայի հետ հարաբերությունները խզումը կարճամտություն էր. Գուրգեն Արսենյան
13:42 19.06.2023 (Թարմացված է: 14:21 19.06.2023) ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը չորս կողմ, մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայներով հավանություն տվեց Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ստեղծմանը։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը պետական գործչի կողմից պետական կարճամտություն համարեց ժամանակին Հունգարիայի հետ հարաբերությունների խզումը։ Այս մասին նա հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում՝ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ստեղծման հարցի քննարկման ժամանակ։
Արսենյանն իր ելույթում նշեց, որ երկու ձեռքով միանում է այդ նախաձեռնությանը,
«Երբ Սերժ Սարգսյանը խզեց հարաբերությունները Հունգարիայի հետ, ես այդ ժամանակ կտրուկ դժգոհություն եմ արտահայտել այդ որոշման դեմ, քանի որ ինչ կապ ունի Հունգարիայի ժողովուրդը իր ղեկավարի ընդունած որոշման հետ։ Եթե այդ ակտի վերաբերյալ ուզում եք ձեր բացասական վերաբերմունքն արտահայտել, ապա այն արտահայտեիք ղեկավարի նկատմամբ։ Եթե դիվանագիտական հարաբերությունների խզում է լինում, դա նշանակում է անջրպետ երկու ժողովուրդների միջև։ Ես դա այն ժամանակ դիտարկում էի որպես պետական գործչի կողմից պետական կարճամտության դրսևորում, քանի որ սեփական դիվանագիտական ներկայացուցչության անգործությունը բացատրել նրանով, որ հունգարական կողմն ինչ–որ գործողություն է արել, անընդունելի է»,– հայտարարեց Արսենյանը։
Նշենք, որ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2012թ., երբ Հունգարիան Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց և կոչումը բարձրացրեց։
Արսենյանը նաև մեղադրեց հայկական հետախուզական ծառայություններին, որոնք այդ ժամանակ տեղյակ չեն եղել` ինչ է տեղի ունենալու, և ՀՀ իշխանությունները միայն մամուլից են իմացել, որ Ռամիլ Սաֆարովը Բաքվում է։
«Միայն դրանից հետո սկսվեց դատապարտումների մի ողջ շքերթ։ Արդյունքում սեփական չարածը Սերժ Սարգսյանը փակեց Հունգարիայի հետ հարաբերությունները խզելով»,– վստահեցրեց իշխանական պատգամավորը։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն իր հերթին հայտարարեց, որ Հայաստանը և Հունգարիանղ փոխադարձաբար
դեսպաններ նշանակելով՝ արդեն իսկ վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները։
Խանդանյանը նաև հիշեցրեց, որ տարեսկզբին Հունգարիայի խորհրդարանում արդեն իսկ ստեղծվել է հունգարա-հայկական բարեկամական խումբ։
«Դիվանագիտական խողովակներով փոխանցվել է, որ հունգարական կողմն ակնկալում է, որ ՀՀ ԱԺ–ում ևս բարեկամական խումբ ձևավորվի։ Դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման ֆոնին կարևոր է նաև միջխորհրդարանական խմբերի ձևավորումը»,– ընդգծեց նա։
Հանձնաժողովի նախագահի համար կարևոր նշանակություն ունի նաև այն, որ այս ընթացքում Հունգարիան որոշակի ակտիվություն է ցուցաբերել տարածաշրջանային հարցերի վերաբերյալ։ Մասնավորապես, ըստ Խանդանյանի, Հունգարիայի ջանքերով անցած տարի Ադրբեջանից Հայաստան են վերադարձվել ռազմագերիներ։
Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ստեղծման մասին նախագիծն ընդունվեց 4 կողմ, մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայներով։ Ձեռնպահ և դեմ արտահայտվողները «Հայաստան» խմբակցությունից էին։