00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաստաբանները կարմիր ժապավենով հեռուստացույց էին բերել գլխավոր դատախազին

© Sputnik / Aram NersesyanԳլխավոր դատախազության շենքը
Գլխավոր դատախազության շենքը - Sputnik Արմենիա, 1920, 19.06.2023
Գլխավոր դատախազության շենքը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մի խումբ փաստաբաններ բողոքի ակցիա անցկացրին ընդդեմ գլխավոր դատախազության անտարբերության։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Փաստաբանները կարմիր ժապավենով հեռուստացույց են նվեր բերել գլխավոր դատախազ Աննա Վարդանյանին։ Դատախազության շենքի մոտ, որի մուտքը շրջափակված էր ոստիկանության աշխատակցիներով, ճեպազրույցի ժամանակ փաստաբան Վարազդատ Հարությունյանը նշեց, որ դա խորհրդանշական նվերն է` ընդդեմ փաստաբաններին բռնության ենթարկելու` գլխավոր դատախազի դրսևորած անտարբերության:
Նշենք, որ հունիսի 7-ին ոստիկանները բռնություն էին կիրառել և ձերբակալել փաստաբան Կարեն Ալավերդյանին` ամբաստանյալին ծեծից պաշտպանելու փորձի ժամանակ։ Սա փաստաբանների նկատմամբ բռնություն կիրառելու առաջին դեպքը չէ։ Նախորդ անգամ էլ ոստիկանության Էրեբունու բաժնում առերես հարցաքննության ժամանակ փաստաբանական պալատի երկու փաստաբաններին ոստիկանները նախ հայհոյել, այնուհետև ծեծի էին ենթարկել։
«Երբ դատախազին ԱԺ–ում հարց ուղղվեց, թե ինչ առաջընթաց կա փաստաբանների նկատմամբ բռնության դեպքի քննությունից, նա ասել էր, որ չի հետևել, նման դեպքից տեղյակ չէ։ Հիմա հեռուստացույց ենք նվեր բերել, որպեսզի նա հետևի ՀՀ–ում տեղի ունեցածին։ Այս հեռուստացույցը բացի Հ1–ից, նաև այլ ալիքներ էլ է հեռարձակում, որի շնորհիվ դատախազն արդեն տեղյակ կլինի, որ մեր երկրում փաստաբանների նկատմամբ բռնության դեպքեր են տեղի ունենում»,– հայտարարեց Հարությունյանը։
Ըստ նրա` պետք չէ կամուրջներն այրել փաստաբանների հետ, քանի որ հեռու չէ այն օրը, երբ փաստաբանների կարիք նաև նրանք են ունենալու։ Վարազդատ Հարությունյանը համոզված է` սրա դեմն առնել է պետք, քանի որ սա բռնապետացման ուղիղ ճանապարհն է։
Փաստաբանների ակցիան կարճ տևեց։ Դատախազության մուտքը հսկող ոստիկանության աշխատողները, ըստ փաստաբանների, խոստացան հեռուստացույցը փոխանցել գլխավոր դատախազին։
Լրահոս
0