https://arm.sputniknews.ru/20230619/kvondi-verakarucman-zhamanak-bnakichneri-iravunqnery-petq-e-linen-arajnahert-avinjan-61356538.html
Կոնդի վերակառուցման ժամանակ բնակիչների իրավունքները պետք է լինեն առաջնահերթ. Ավինյան
Կոնդի վերակառուցման ժամանակ բնակիչների իրավունքները պետք է լինեն առաջնահերթ. Ավինյան
Sputnik Արմենիա
Տիգրան Ավինյանն առաջարկեց հունիսի 21-ին քաղաքաշինության կոմիտեի հետ քննարկում անցկացնել քաղաքացիների իրավունքների հարցերով: 19.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-19T12:36+0400
2023-06-19T12:36+0400
2023-06-19T12:37+0400
կոնդ
երևան
տիգրան ավինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1a/72706082_0:111:1600:1011_1920x0_80_0_0_3e0d63f71314c40c358e85552b545ebf.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Երևանի Կոնդ թաղամասի վերակառուցման ժամանակ բնակիչների սեփականության իրավունքները պետք է լինեն առաջնահերթ: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։Ավինյանն առաջարկեց հունիսի 21-ին քաղաքաշինության կոմիտեի հետ քննարկում անցկացնել քաղաքացիների իրավունքների հարցերով:Բուն նախագծի քննարկման հարցում փոխքաղաքապետը խնդրեց բոլորին հետևողական լինել, քանի որ, ըստ նրա, Կոնդի վերակառուցումը քաղաքապետարանի համար կարևոր ծրագիր է։Տիգրան Ավինյանը նաև հանձնարարեց կազմել Երևանի Նորագյուղ թաղամասի վերակառուցման ծրագիր։«Ունենք կոնցեպտի առաջարկ, և դրա շրջանակներում էլ կարող ենք նախաձեռնել նմանատիպ պրոցես»,– ասաց նա։Ավելի վաղ հայտնել էինք, որ«Երևաննախագիծ» ընկերության և Լիոնի քաղաքապետարանը պատրաստվում են գործնական քայլերի դիմել ՝ Կոնդի վերակառուցման ժամանակին մշակած նախագիծի շրջանակներում։
կոնդ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1a/72706082_161:0:1600:1079_1920x0_80_0_0_958e7bcf732142a61f678538325d0e45.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կոնդ, երևան, տիգրան ավինյան
կոնդ, երևան, տիգրան ավինյան
Կոնդի վերակառուցման ժամանակ բնակիչների իրավունքները պետք է լինեն առաջնահերթ. Ավինյան
12:36 19.06.2023 (Թարմացված է: 12:37 19.06.2023) Տիգրան Ավինյանն առաջարկեց հունիսի 21-ին քաղաքաշինության կոմիտեի հետ քննարկում անցկացնել քաղաքացիների իրավունքների հարցերով:
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Երևանի Կոնդ թաղամասի վերակառուցման ժամանակ բնակիչների սեփականության իրավունքները պետք է լինեն առաջնահերթ: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Առաջին հարցը, որ պետք է լուծենք, բնակիչների՝ կոնդեցիների իրավունքների պաշտպանության հարցն է։ Փաստացի իրենց սեփականության իրավունքի գրանցումն է այն սահմաններով, որ իրենք տարիներով, որպես փաստ, տիրապետել են, որպեսզի հետագայում՝ կառուցապատման ծրագիր իրականացնելու ժամանակ, խնդիր չունենան կառուցապատողի, օտարողի հետ, այսինքն՝ իրավունքների խախտման խնդիր չլինի»,– հայտարարեց նա։
Ավինյանն առաջարկեց հունիսի 21-ին քաղաքաշինության կոմիտեի հետ քննարկում անցկացնել քաղաքացիների իրավունքների հարցերով:
Բուն նախագծի քննարկման հարցում փոխքաղաքապետը խնդրեց բոլորին հետևողական լինել, քանի որ, ըստ նրա, Կոնդի վերակառուցումը քաղաքապետարանի համար կարևոր ծրագիր է։
Տիգրան Ավինյանը նաև հանձնարարեց կազմել Երևանի Նորագյուղ թաղամասի վերակառուցման ծրագիր։
«Ունենք կոնցեպտի առաջարկ, և դրա շրջանակներում էլ կարող ենք նախաձեռնել նմանատիպ պրոցես»,– ասաց նա։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ«Երևաննախագիծ» ընկերության և Լիոնի քաղաքապետարանը պատրաստվում են գործնական քայլերի դիմել ՝ Կոնդի վերակառուցման ժամանակին մշակած նախագիծի շրջանակներում։